Radar Armenia
79.9K subscribers
17.5K photos
17.1K videos
68 files
20.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
👍165👎23
🟨 Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Փաստաբան Արամ Օրբելյան/ ©️Radar Armenia
👍176👎18
🟥 Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը):

Երևանի քաղաքապետարան
👍64👎45
🟨 Օգոստոսի 28-ից Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկից մինչև Արամի փողոց 7 հասցե կարգելվի փոխադրամիջոցների կանգառը և կգործի տարհանիչը:

Երևանի քաղաքապետարան
👍61👎10
🟨 Խստորեն դատապարտում ենք ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան առջև անհայտ անձանց կողմից սադրիչ հակաադրբեջանական պատկերների տեղադրումը։

▫️Չի կարելի բացառել, որ այս անընդունելի սադրանքը Ադրբեջանի դեմ վերջերս մի շարք ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող արշավի մի մասն է։ Ադրբեջանական կողմը կոչ է անում ՌԴ-ին պատշաճ իրավական գնահատական տալ։

Ադրբեջանի ԱԳՆ
1👍81👎19
🟨 Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍80👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Քիչ առաջ ուժեղ կարկուտ է դիտվել Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում։

Գագիկ Սուրենյան
👎94👍2
Radar Armenia
🟨 Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին. Վրաստանի վարչապետը հրավերն ընդունել է։
1👍127👎12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։

Սուրեն Պապիկյան
👍71👎17
🟨 Իսպանական թանգարանից գողացել են բրոնզե դարի ամենակարևոր գանձերից մեկը՝ 10 կգ ոսկի պարունակող զարդեր։

▫️Գողությունն իրականացվել է ընդամենը 4 րոպեում։
👎72👍14
🟨 Ուլյանովսկից 25-ամյա կինը կեղծել է հղիությունը և արհեստական բանականության միջոցով երեխաներ է «ստեղծել»՝ նախկին ընկերոջից գումար շորթելու համար։ Նա «երկվորյակների» լուսանկարն ուղարկել է տղամարդուն՝ ասելով, իր իր երեխաներն են ու գումար է պահանջել՝ ստանալով 684 000 ռուբլի։

▫️Խաբեության բացահայտումից հետո կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել։
1👍61👎3
🟨 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մայրիկին հասարակական տրանսպորտից օգտվելիս՝ տուգանելու դեպքը վերջին օրերին քննարկվում է սոցիալական ցանցերում։ Այս առիթով կարևոր ենք համարում ներկայացնել դեպքի փաստական և իրավական հանգամանքները։

▫️Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։ Գործող կարգավորմամբ, այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։ Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը:
Տուգանքը մարված է:

▫️Որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև՝ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար։

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան
👍92👎17
🟨 ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը, ըստ որի նախատեսվում է անվանափոխել հետևյալ նախարարությունները.

▫️ԲՏԱ նախարարություն՝ ԲՏԱ և արհեստական բանականության նախարարություն

▫️Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

▫️ԱԳ նախարարությունը՝ ԱԳ և միջազգային առևտրի նախարարություն:
👍76👎38
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ժամանակակից քաղաքային կառավարման հիմքում ճշգրիտ տվյալներն են։ Վերջին տարիներին ինտենսիվ աշխատում ենք դրանց հավաքագրման և թվայնացման ուղղությամբ, իսկ արդյունքների մի մասն արդեն կարող եք տեսնել Երևանի GIS հարթակում՝

gis.yerevan.am

▫️Երթևեկության կառավարման համար տվյալներն առանձնապես կարևոր են, դրանք օգնում են հասկանալ տրանսպորտային հոսքերը, բացահայտել ծանրաբեռնված հատվածներն ու ճշգրիտ որոշումներ կայացնել։

▫️Այս ուղղությամբ արդեն լավ նորություններ ունենք, որոնց մասին շուտով կպատմենք։

Տիգրան Ավինյան
👍39👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկայի լիճ, որի մի մասն ԱՄՆ տարածքում է, մյուսը՝ Կանադայի։
👎73👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Եվրոպա լիգա, անցումային փլեյ-օֆֆ

🇦🇲 Արարատ-Արմենիա - 1
🇷🇴 Ունիվերսիտատեա Կրայովա - 0

▫️«Արարատ-Արմենիան» կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին:
👍220👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Լեհաստանում ընթացող Poland Open 2026 միջազգային մրցաշարում հայ ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) ոսկե մեդալ է նվաճել։
👍150