Radar Armenia
79.4K subscribers
17.6K photos
17.4K videos
68 files
21K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայում կարգելվի։

▫️Զելենսկու որոշմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել մուլտֆիլմի ստեղծողների նկատմամբ։ Ըստ որոշման՝ «Մաշան և արջը» սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը՝ տարածելով «մանկական բովանդակության ներքո քողարկված ռուսամետ պատմություններ»։
1👍164👎47
🟨 Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀՀ-ին 2026թ․ համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովման մասին որոշումը։

Էկոնոմիկայի նախարարություն
👍83👎8
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 11 վագոն ցորեն և 4 վագոն գարի։
👍58👎21
🟨 Մոսկվան հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն՝ ռուսաֆոբիան կանխելու և ռուս զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար։

▫️Հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Մարիա Զախարովա
👎204👍13
🟨 Էլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետին։

▫️Միջադեպից հետո նա արգելել է հեծանիվները քաղաքի պատմական կենտրոնի զգալի մասում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍91👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինդոնեզիայում Սեմերու հրաբուխը 3 անգամ ժայթքել է։
👍44👎7
🟨 Ձեր անխոնջ հովվական աշխատանքը, իմաստուն խորհրդատվությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանքի են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ դուրս։

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ։
👎443👍59
🟨 Ուկրաինան դիմել է Իլոն Մասկին՝ թույլտվություն խնդրելով Starlink-ով աշխատող ԱԹՍ-ներ օգտագործել՝ Ռուսաստանում մինչև 200 կմ հեռավորության վրա բալիստիկ հրթիռների արձակման ենթակառուցվածքներին հարվածելու համար։

The Financial Times
1👍159👎20
🟨 2026թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար կտրամադրվի 500 000 դրամ ծննդյան միանվագ նպաստ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
👍180👎8
🟨 Bitcoin-ը ամիսներ անց կտրուկ արժևորվել է։

▫️Bitcoin - 77710 $
▫️FTN - 4.19 $
▫️Ethereum - 2387 $
👍45👎6
Radar Armenia
🟨 Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայում կարգելվի։ ▫️Զելենսկու որոշմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել մուլտֆիլմի ստեղծողների նկատմամբ։ Ըստ որոշման՝ «Մաշան և արջը» սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը՝ տարածելով «մանկական…
🟨 Այն, որ Ուկրաինան պատերազմ է սկսել մուլտֆիլմերի դեմ, հերթական անգամ ցույց է տալիս Կիևի ռեժիմի էությունը։

▫️«Մաշան և արջը» գրավել է աշխարհն իր բարությամբ, մարդկային լավագույն որակների խթանմամբ։

Դմիտրի Պեսկով
👎220👍34
Radar Armenia
🟨 ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը։ ՔԿ/©️Radar Armenia
🟨 Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից․ նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։
👎137👍54
🟨 Ավելի լավ է պատերազմն ավարտել այսօր, երբ մենք ուժի և արժանապատվության դիրքում ենք։

Մասուդ Փեզեշքիան
👍95👎9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուժեղ քամու և փոթորիկների հետևանքով Սլովակիայում ավելի քան 8500 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
👎72
🟨 Թուրքիան Ինտերպոլից Բենիամին Նեթանյահուի ձերբակալման համար միջազգային օրդեր է խնդրել։

▫️Սա կապված է միջազգային «Սումուդ» նավատորմի ակտիվիստների դեմ կատարված հանցագործությունների հետ։

Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեք
👍72👎29
🟨 101 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց կալանավորը, որն ավելի քան 70 տարի անցկացրել է բանտում։

▫️Նա 8 անգամ խուսափել է մահապատժից։
👎71👍11
🟨 Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
👍64👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նոր ծառերը՝ Երևանի փողոցներում։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
👍99👎13
🟨 Tesla-ն Չինաստանում հետ է կանչում 3 միլիոն մեքենա՝ դռան բռնակների և մեքենայի սրահի գույների նմանության պատճառով։ Սա կարող է խոչընդոտել դռների արագ բացմանը արտակարգ իրավիճակներում։

▫️Ընկերությունը նախատեսում է բռնակները նշել գունավոր պիտակներով։
👍63
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը։ Նախատեսվում է ամբողջությամբ պահպանել բացօթյա դահլիճի նախնական, պատմական տեսքը։

▫️Տարածքն ազատվել է ավելորդ կառուցապատումներից։

▫️Այս փուլում իրականացվում են նախագծային նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ կառույցի տեխնիկական վիճակի համալիր հետազոտություն, որի միջոցով որոշվում են հիմքերի տեսակներն ու շենքի ընդհանուր սեյսմակայունությունը։

Երևանի քաղաքապետարան
👍97👎11