Radar Armenia
79.5K subscribers
17.6K photos
17.4K videos
68 files
21K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը, ես եմ խոսում, լսեք ինձ։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Չկա մի պատգամավոր, որ կարող է այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանել «գործ տալ»։

Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանին
👍239👎36
🟨 2026թ․ 2-րդ եռամսյակում ՀՀ տնտեսությունը շարունակել է արձանագրել բարձր տնտեսական աճ։ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%-ով։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան
👍109👎30
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մյունխենի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարից։

▫️Vietnam Airlines-ի ինքնաթիռը նախքան օդ բարձրանալն անցել է թռիչքուղու երկարությունը, պոչի հատվածը դիպել է գետնին։ Թռիչքը հետաձգվել է։
👎61👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանը։

▫️Նալբանդյան 50 հասցեում ապամոնտաժել ենք շենքի գրեթե ամբողջ երկարությամբ ձգվող կցակառույցները։

▫️Ազատված տարածքը բարեկարգելու ենք՝ հետիոտներին վերադարձնելով ազատ, անվտանգ և հարմարավետ տեղաշարժվելու հնարավորությունը։

Տիգրան Ավինյան
👍155👎15
🟨 Կորեայի վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով։
👍125👎12
🟨 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

▫️Անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։

Կառավարություն
👍72👎26
Radar Armenia
🟧 Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել…
🟨 Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում։ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։

ՊՆ
ՔԿ
👍54👎21
🟨 Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Օրենբուրգի 37-ամյա բնակչուհին տուգանվել է 10 000 ռուբլիով՝ տղամարդկանց մասին սոցկայքերում վիրավորական գրառումների համար։

▫️Կինը մեղավոր է ճանաչվել ատելություն և թշնամանք հրահրելու մեջ՝ մեկնաբանություններում տղամարդկանց «ոչխարներ», «ստոր» և «բալաստ» անվանելու համար։
👍71👎15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանի նկատմամբ մտադիր ենք կիրառել պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները, դրանք կաշխատեն։ Մենք կտապալենք այդ ռեժիմը։

ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթ
👎87👍17
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետին կից 1-ին միջազգային STEAM ճամբարի շրջանակում մեր 4 պատանի մասնակիցները 1 շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում՝ Փրինսթոնի համալսարանում՝ բացահայտելով և ձեռք բերելով նոր փորձառություններ։

Երևանի քաղաքապետարան
👍84👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը ժամը 20։12-ին մեկուսացվել է։ Այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով։

ՀՀ ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍41👎24
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Պերուի հարավում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
👎73👍1
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում օգոստոսի 21-ին՝

🌖 Ցերեկ +33 +35
🌗 Երեկո +26 +28
🌘 Գիշեր +18 +20

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍30👎3
🟨 Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👎59👍12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նյու Յորքի մետրոյի կայարաններից մեկը հեղեղվել է ուժեղ անձրևների հետևանքով։
👎51👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ Պերմի «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզը», հարձակման է ենթարկվել։
👍127👎17
🟨 Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայում կարգելվի։

▫️Զելենսկու որոշմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել մուլտֆիլմի ստեղծողների նկատմամբ։ Ըստ որոշման՝ «Մաշան և արջը» սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը՝ տարածելով «մանկական բովանդակության ներքո քողարկված ռուսամետ պատմություններ»։
1👍164👎47
🟨 Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀՀ-ին 2026թ․ համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովման մասին որոշումը։

Էկոնոմիկայի նախարարություն
👍83👎8
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 11 վագոն ցորեն և 4 վագոն գարի։
👍58👎21
🟨 Մոսկվան հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն՝ ռուսաֆոբիան կանխելու և ռուս զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար։

▫️Հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Մարիա Զախարովա
👎204👍13