Radar Armenia
81.7K subscribers
17.1K photos
16.1K videos
68 files
20.5K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍191👎9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Էմանուել Մակրոնը երրորդ օրն անընդմեջ պաշտոնական հանդիպումներին ներկայանում է արևային ակնոցներով։
👍105👎9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում։ Մենք շատ լավ ենք լեզու գտնում։

Դոնալդ Թրամփ
👍100👎19
🟨 ՍԴ-ում ավարտվեց ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը։

◽️Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը։
👍106👎12
🟨 ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված Tricolor Yerevan Night Run-ի շրջանակներում հուլիսի 4-ին, ժամը 21։15-ից դադարեցվում է երթևեկությունն ամբողջությամբ Հանրապետության հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցում, մասնակիորեն՝ Նալբանդյան փողոցում մինչև Թումանյան փողոցի խաչմերուկ, Թումանյան փողոցում, մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ և Աբովյան փողոցում, մինչև Հանրապետության հրապարակ հատվածները։

▫️Վազքը կմեկնարկի ժամը 21:30-ին և կավարտվի 23:00-ին:

Երևանի քաղաքապետարան
👍70👎18
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 🟥 Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ։

▫️ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած նիստի ընթացքում հաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր։

▫️«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիր. անցնում ենք գործնական փուլ․ դիմելու ենք միջազգային գործընկերներին, ստանալու ենք առաջարկները և ընտրելու ենք այն գործընկերոջը, որի հետ հնարավոր կլինի ամենաարագը մեկնարկել ծրագրի իրականացման մրցութային գործընթացը։

▫️Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացում. նախատեսվում է շարժակազմի ավելացում, ռելսերի, վագոնների և համակարգի հիմնական ենթակառուցվածքների փոխարինում ու թարմացում։

▫️էլեկտրական ավտոբուսների ծրագիր, որով ավարտին ենք հասցնելու վերգետնյա հասարակական տրանսպորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները։

▫️Շնորհակալություն Կառավարությանը՝ այս կարևորագույն ներդրումային փաթեթով Երևանին ցուցաբերվող նշանակալի աջակցության համար։

Տիգրան Ավինյան
👍280👎26
🟨 ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել.

▫️գեներալ-մայոր Գարեգին Պողոսյան - հատուկ բանակային կորպուսի հրամանատար
▫️գեներալ-մայոր Սիմոն Նազարյան - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
▫️գնդապետ Արծրուն Հովհաննիսյան - ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Սուրեն Պապիկյան
👍144👎30
⬛️ Մահացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին։

▫️Նա ձկնորսության ժամանակ խեղդվել է գետում։
2👎177👍2
🟨 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը։ Ներկայացվել են հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը.

▫️«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում»,
▫️«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում»,
▫️«Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում»,
▫️«Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍141👎17
🟨 Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
👍89👎48
Radar Armenia
🟨 Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
🟨 Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է։

▫️Խաղաղությունն իրականություն է, բայց մենք պետք է աշխատենք այն ավելի երկարակյաց և կայուն դարձնել։

Իլհամ Ալիև
👍156👎45
🟨 ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Պատրաստ ենք խթանել խաղաղությունը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ այսօր և ամեն օր։

Ուրսուլա ֆոն դեր Լայեն
👍199👎18
🟨 ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։

Ուրսուլա ֆոն դեր Լայեն
👍217👎18
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարված է պատրաստում։

Վոլոդիմիր Զելենսկի
👎139👍13
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության հիմնադրման 108-ամյակի առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով և դատախազության տարբերանշանով։
👍143👎11
🟨 Չորեքշաբթիի կարևորը և հետաքրքիրը՝ 1 րոպեում։
👍27👎3
Radar Armenia
🌎 Mundial - 2026, 1/16-րդ եզրափակիչ ⚽️ 🇲🇽 Մեքսիկա - 2 🇪🇨 Էկվադոր - 0
🌎 Mundial - 2026, 1/16-րդ եզրափակիչ ⚽️

🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիա - 2
🇨🇩 Կոնգո - 1
👍115👎14
Radar Armenia
🟨 Հինգ տարի առաջ աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, հայ լեգենդար ըմբիշ Բենուր Փաշայանի անունը կրող մրցաշարը մեկնարկել էր ընդամենը երեք երկրի մասնակցությամբ։ ▫️Այսօր այն համաշխարհային ըմբշամարտի օրացույցի կարևոր մրցաշարերից է և Երևանում համախմբել է…
🟨 Երևանում կայացավ Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։

▫️Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը կազմակերպում և անցկացնում է այս հեղինակավոր մրցաշարը՝ նպաստելով սպորտի և առողջ ապրելակերպի տարածմանը, ինչպես նաև մեր քաղաքի մարզական հեղինակության ամրապնդմանը։

Տիգրան Ավինյան
👍113👎12