Radar Armenia
81.7K subscribers
17.1K photos
16.1K videos
68 files
20.5K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կժամանի Իրան՝ մասնակցելու նահատակ առաջնորդի հուղարկավորությանը։

Իրանի խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյան/ ©️Mehr
👍241👎31
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։

▫️Քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Կառավարություն
👍235👎16
🟨 Նախորդ օրվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է ևս 1 սմ-ով, ինչի արդյունքում արդեն գերազանցվել է 1993թ․ ցուցանիշը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👍245👎5
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը ստեղծում են ավելի մեծ կայունության և համագործակցության հեռանկարներ մեր տարածաշրջանում, ինչը շատ խրախուսելի է։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի
👍119👎11
🟨 Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👍50👎15
🟨 Բուժաշխատողի օրվա առթիվ՝ ավանդույթի համաձայն, պարգևատրել եմ մեր քաղաքի բուժհաստատությունների աշխատակիցներին:

▫️Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, մանկաբարձներին, լաբորանտներին, կրտսեր բուժանձնակազմին և բոլոր նրանց, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ մարդիկ ստանում են օգնություն, խնամք, վստահություն և առողջանալու հնարավորություն։

Տիգրան Ավինյան
👍97👎15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Միգուցե ՍԴ-ն ամսի 4-ին որոշում է, որ ես եմ [վարչապետ]։ Մի քիչ որ Վարդևանյանը գազ տա, տենց էլ կլինի։

Սամվել Կարապետյան
2👎414👍31
🟨 Ես Վարդևանյանին դիմում գրել եմ, հիմա Վարդևանյանը դրանով ի՞նչ կարող է անել՝ ես չգիտեմ:

Սամվել Կարապետյանը Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին
👎181👍8
⚽️ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո հայտարարել է հավաքականից հեռանալու մասին։
👍136👎10
🟨 Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱՄԷ «Տրոյան Քոնսթրաքշն Հոլդինգ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն, «Էմարաթ Գրուպ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ահմեդ Ալ Շամսիի հանդիպման ժամանակ: 

▫️Խոսելով թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավման տարբեր նախագծերի մասին՝ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որը դառնալու է Երևանի նոր կենտրոնը:  

▫️Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքը բաց է գործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրումներ անել Երևանում:

Երևանի քաղաքապետարան
👍82👎15
🟨 ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի՝ ԱՄՆ տարածքում ծնվածների քաղաքացիության սահմանափակման մասին հրամանագիրը։

▫️Դատարանի որոշմամբ՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար, այդ թվում՝ անօրինական ներգաղթյալների և ժամանակավոր վիզա ունեցողների համար։
👍152👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ Պերմ քաղաքում հորդառատ անձրևի հետևանքով փողոցները հեղեղվել են։
👍85👎15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը այն հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73 000 անմեղ մարդկանց արյունով։

▫️Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ և գաղութատիրություն։

Ռեջեփ Էրդողան
👎478👍3
🟨 Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային։ Նրանք կունենան իմ լիակատար և անվերապահ աջակցությունը։

Դոնալդ Թրամփ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍93👎52
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 14 երեխա։ Փլատակներում հայտնաբերվել է 20 մարդ։
👎110👍11
🟨 Փեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցել։

▫️Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա։ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի աջակցությունը խաղաղության հաստատմանը։
👍105👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Տաալ հրաբխի ակտիվությունը Ֆիլիպիններում՝ այսօր։

Լևոն Ազիզյան
👍78👎18
Radar Armenia
🟨 «Ուժեղ Հայաստան»-ի՝ հետախուզման մեջ գտնվող պատգամավորի 4 թեկնածուներից Արթուր Աբրահամյանը հայտնաբերվել և կալանավորվել է։ ՔԿ/©️Radar Armenia
🟨 «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 3 թեկնածուից 1-ը հայտնաբերվել և կալանավորվել է։
 
▫️ Ըստ տեղեկությունների՝ խոսքը Վահե Թավաքալյանի մասին է։

ՔԿ/©️Radar Armenia
👍186👎16
🟨 Երեքշաբթիի կարևորը և հետաքրքիրը՝ 1 րոպեում։
👍25👎4