Radar Armenia
81.3K subscribers
17.2K photos
16.4K videos
68 files
20.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, ԱԺ ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։

Հակակոռուպցիոն կոմիտե
👍132👎15
🟨 Բրյուսելում ստորագրված հուշագիրը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը ՀՀ ճանապարհային ցանցին։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
👍220👎20
Radar Armenia
🟨 Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն։ Տիգրան Ավինյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Վիշապը մեր պատմական հիշողության մեջ պարզապես առասպելական հրեշ չի եղել։

▫️Վիշապն այն սպառնալիքն է, որը տարբեր ժամանակներում վերադառնում է տարբեր դեմքերով՝ վախի, ռևանշի, քաոսի, պետությունը թուլացնելու փորձի ձևով։

▫️Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ։

▫️Բայց հայ ժողովուրդն իր քվեով ցույց տվեց՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովրդի կամքից բարձր ուժ չկա։

Տիգրան Ավինյան
👍189👎51
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Իտալիայի 5 քաղաքներում հայտարարվել է շոգի ամենաբարձր մակարդակ։

▫️Բոլոնիայում, Բոլցանոյում, Բրեշիայում, Պերուջայում և Ֆլորենցիայում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կարող է հասնել 37-39 աստիճանի։
👍47👎27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով։

Նիկոլ Փաշինյան
👍298👎20
Radar Armenia
🟥 Ավագանու նիստին իրավիճակը լարվեց, վիճաբանություն ու ծեծկռտուք սկսվեց։ ▫️Նիստը 30 րոպեով դադարեցվեց։
🟨 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

ՔԿ/©️Radar Armenia
👍122👎10
🟨 Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացին և հույս ունի, որ այս գործընթացը կհանգեցնի երկարատև խաղաղության։

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթումլուշ
👍131👎25
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մեզ համար Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է եղել, որքան Իրանում և նմանապես՝ Լիբանանում պատերազմի ավարտը նույնքան կարևոր էր, որքան Իրանում։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
👍125👎12
🟨 «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։

▫️Նուրիջանյանի ձեռքով են ստեղծվել Վահագնը, Հայկ Նահապետը, Տորք Անգեղը՝ կերպարներ, որոնք դարձել են մեր ազգային ուժի, դիմադրության և արժանապատվության խորհրդանիշները։

▫️Այսօր մենք ոչ միայն Վահագնին ենք վերադարձնում իր արժանի տեղը։

▫️Մենք Կառլեն Նուրիջանյանին ենք վերադարձնում իր արժանիքը։

Տիգրան Ավինյան
👍197👎17
🟨 ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը՝ պահանջելով տրամադրել ԱԺ ընտրություններին մասնակցած անձանց ամբողջական տվյալները՝ այն անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն ու քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և որոնց ընդհանուր թիվը կազմում է 16 738 անձ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎139👍21
Radar Armenia
🟨 ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը։ ՔԿ/©️Radar Armenia
🟨 Ավետիք Չալաբյանը հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, դրդել է վերջիններիս, որպեսզի խոչընդոտեն ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

▫️Չալաբյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍213👎16
🟨 Հայաստանը և նրա ղեկավարությունն այժմ գտնվում են խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։

▫️Սա կարևոր է մեզ համար, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎381👍23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսրայելը չի ​​կարող հանդուրժել խաղաղության նույնիսկ չնչին հնարավորությունը։

▫️Նայելով վերջին 10 օրերի ընթացքում նրանց արած հայտարարությունները՝ պարզ է դառնում, որ մենք բախվում ենք ոչ թե պետության դատողության, այլ խելքը կորցրած արմատականների խմբի։

Ռեջեփ Էրդողան
👍194👎26
🟨 Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ, «Դինամո» մարզական համալիրում կանցկացնի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար՝ նվիրված անվանի մարզիկ Բենուր Փաշայանին։

▫️Մրցաշարին կմասնակցեն շուրջ 160-170 մարզիկներ՝ 13 երկրից։

▫️Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 1-ին, ժամը 18:00-ին։

Երևանի քաղաքապետարան
👍91👎7
🟨 Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
2👍269👎22
🟨 Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չնայած կեղծ լուրերին՝ որևէ վճար չի պահանջում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Եթե սա ճիշտ չէ, բանակցությունները անմիջապես կավարտվեն։

▫️Բացի այդ, ԱՄՆ-ն Իրանին որևէ գումար չի տրամադրել։

Դոնալդ Թրամփ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍105👎5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք, ամենայն հավանականությամբ, դեմ առ դեմ հանդիպում կունենանք Թրամփի հետ Թուրքիայում։

Ռեջեփ Էրդողան
👍54👎33
🟨 Սիրիայի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով զոհվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
👍86👎11
🟨 Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան
👎59👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է։

▫️Կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ։

ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
5👍403👎26