Radar Armenia
81.2K subscribers
17.2K photos
16.4K videos
68 files
20.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են: Այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը:

▫️Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար: Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար ավելի համար ժամանակահատված դժվար է գտնել` հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր:

▫️Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը: Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն:

▫️Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ:

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան
👍182👎49
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Եթե չլիներ Դոնալդ Թրամփը, Իսրայելը կկործանվեր։ Մենք ենք ամբողջովին աջակցում, մենք ենք զենք մատակարարողները, մերն են B-2 ռմբակոծիչները:

Դոնալդ Թրամփ
👍171👎22
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 «Ուժեղ Հայաստան»-ի համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ` նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա։

Հակակոռուպցիոն կոմիտե
👍145👎17
Radar Armenia
🟨 «Ուժեղ Հայաստան»-ի համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ` նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա։ Հակակոռուպցիոն կոմիտե
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մորքուր ջան, հիմա էդի սաղ մոռացանք, իմ ասածը լսի, էդ ձեր հարևանը 700 հազարով ասեցիք ծախում ա լավ կովը, էդի 600-ով կտա՞:

▫️Չի տա, ասում ա՝ չէ, էդ 7 ա, էդքանով ա ասում:

▫️Դուք մտածում եք, որ ես ձեզ խաբում եմ երևի, սենց բաներ․․․

▫️Վայ, վայ, վայ:

▫️Հա էդի ուղղակի գիտի, որ բարերար ա, էդի թիվ ա կրակել, գիտես, մենք ըտենց դեբիլ չենք, ով ա, 700 հազարով կովը պիտի կակ մինիմում անգլերենով խոսա:

«Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը։

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
👍88👎21
Radar Armenia
🟨 Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ ՔԿ/©️Radar Armenia
🟨 Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

▫️Նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍197👎23
🟨 «Միասնության թևերը» դիմում է ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։
👎264👍38
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պուշկին փողոցը նոր տեսք է ստանում, տնկվում են ծաղիկներ և մշտադալար թփեր:

Երևանի քաղաքապետարան
👍157👎13
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը վերակառուցված է:

Նիկոլ Փաշինյան
1👍244👎20
🟨 «Դեմոկրատիա օրենք կարգապահություն»-ը (ԴՕԿ) դիմում է ներկայացրել ՍԴ, որով վիճարկվում է ԱԺ 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:
👎254👍31
🟨 Մենք հուսահատությունից չենք հանդիպել, Իրանն է հանդիպել։ Նրանք ոչ մի գումար չեն ստանա, նույնիսկ 10 ցենտ։

Դոնալդ Թրամփ
👎106👍28
🟨 Ըստ Reuters-ի՝ Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտնի այսօր՝ տեղական ժամով 16:00-ին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍105
🟨 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմում է ներկայացրել ՍԴ:
👎258👍32
🟨 «Հայաստան» դաշինքը և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը դիմումներ են ներկայացրել ՍԴ:
👎239👍28
🟨 Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա ՌԴ-ի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։

ՀՀ-ում ԵՄ դեսպանատուն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍328👎21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփի և Մելոնիի հեռավար բանավեճը վերածվել է քաղաքական սկանդալի։ Թրամփը հայտնել է, որ Մելոնին «աղաչել» է լուսանկարվել իր հետ։ Մելոնին հակադարձել է՝ «ո՛չ ես, ո՛չ Իտալիան երբեք աղերսողի դերում չենք լինում»։

▫️Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է ԱՄՆ այցը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍223👎5
🟨 2020-2026 թթ. Երևանում ձեռք ենք բերել 749 նոր ավտոբուս և 75 նոր տրոլեյբուս:

Տիգրան Ավինյան
👍131👎16
🟨 Սահմանադրական դատարան դիմել են.

▫️«Ուժեղ Հայաստան»
▫️ԲՀԿ
▫️«Միասնության թևեր»
▫️ԴՕԿ
▫️«Հայաստան» դաշինք
▫️«Հանուն Հանրապետության»
▫️«Նոր ուժ»
👎408👍62
🟨 Ժամը 19։17-ին Ադրբեջանում 3․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

▫️Երկրաշարժը զգացվել է Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

ՀՀ ՆԳՆ
👍77👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ։

Գագիկ Սուրենյան
👎188
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Լուկաշենկոյին 1 շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռազմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար, որն օգտագործվում է Ուկրաինայի բնակչության դեմ հրետանային կրակը համակարգելու նպատակով։

▫️Հակառակ դեպքում՝ ինքներս կձեռնարկենք համապատասխան գործողություններ։

Վոլոդիմիր Զելենսկի
👍443👎25