Radar Armenia
77.6K subscribers
16.4K photos
14.6K videos
67 files
20.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Վաղվանից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը, և ես ու կառավարության անդամների մեծ մասն արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար։

▫️Քարոզարշավի ընթացքի օրինական ապահովումը շատ կարևոր է։ Մեր իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն քաղաքական ուժերի՝ քարոզարշավի համար բնականոն պայմաններ ստեղծելու առումով։

Նիկոլ Փաշինյան
👍160👎52
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մարկո Ռուբիոն ժամանել է Հռոմ․ նա կհանդիպի Հռոմի Լեւոն XIV պապի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
👍99👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այդ մարդիկ, ում բարեգործներ եք անվանում, ներառյալ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին, այդ բարեգործությունը ծխածածկույտ է եղել՝ ՀՀ-ից գողանալու համար։

▫️Թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն։ Այդ տարածքն իրենց համար գողության, հանցավոր գործունեության և բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, և որտեղ ազատությունը չի մտել, մտնելու է։

Նիկոլ Փաշինյան
👍195👎75
🟨 Արարատ Միրզոյանը Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգիոնի Մեծ սպայի շքանշանով։

▫️Այս պարգևը 1802թ․ Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի 2-րդ բարձրագույն շքանշանն է՝ Մեծ Խաչից հետո:

ՀՀ ԱԳՆ
👍375👎55
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ձեր նշած անձը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու։

▫️Ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձե՞ռքն ենք ընկել։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում ՀՀ-ում, այնպես էլ հիբրիդային թեկնածու են բերել ՀՀ՝ օգտագործելու համար։

Նիկոլ Փաշինյան
👍225👎56
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սամվել Կարապետյանն այսօր էլ հայտարարում է, որ իր տեղեկություններով վարչապետը 1 տոննա галлюцинация առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից։

▫️Տեսանյութը, ըստ մասնագետների, արհեստական բանականությամբ չի գեներացված։
👎284👍41
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ես ՌԴ կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին։

Նիկոլ Փաշինյան
👍325👎58
🟨 Զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որ ընդհանրապես թեկնածու չէ և չի կարող լինել, հայտարարում է, որ հաղթելու է։

▫️Չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որ ընդհանրապես ոչ մի բանի թեկնածու է։

Նիկոլ Փաշինյան
👍254👎56
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱջապաՐյանը (հավանաբար նկատի ունի Միքայել արք. Աջապահյանին,-խմբ.) համապատասխանում է բոլոր կրիտերիաներին։ ԱջապաՐյանը շատ լավ հոգևորական է, բայց կախվածություն ունի իր աշխարհից։

Սամվել Կարապետյան
👎235👍32
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ձեր պայքարին, փողոցային և բոլոր պայքարին, պայքարներին, ես խորհուրդ եմ տալիս այդ պայքարի ղեկավարներից ճշտեք իմ մասնակցությունը։ Ես գնահատում եմ՝ դա եղել է ամենամեծ մասնակցությունը, բայց ես դա ոչ մի անգամ չեմ հանրայնացրել։

Սամվել Կարապետյան
👎218👍47
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հարցրեք՝ իր պաշտոնավարման շրջանում երբ են սկսել ինքնակամերը քանդվել։ Ինչ տիպի անիշխանություն է եղել իր ժամանակ, որ ավտոբուսի կանգառը գալիս, վրայից ինքնակամ շինություն էին կառուցում։ Ես էդ նկարներն ունեմ։

▫️Ամեն ինչ փորձում է սքեթչերի մեջ տեղավորել, այդ թվում՝ հիմիկվա քարոզարշավը, որը, ի դեպ, առանց Մկրտիչ Արզումանյանի իր մոտ չի ստացվում։

Սուրեն Գրիգորյանը՝ Հայկ Մարությանի մասին
👍96👎34
Radar Armenia
🟨 Հարցրեք՝ իր պաշտոնավարման շրջանում երբ են սկսել ինքնակամերը քանդվել։ Ինչ տիպի անիշխանություն է եղել իր ժամանակ, որ ավտոբուսի կանգառը գալիս, վրայից ինքնակամ շինություն էին կառուցում։ Ես էդ նկարներն ունեմ։ ▫️Ամեն ինչ փորձում է սքեթչերի մեջ տեղավորել, այդ…
🟨 Մարությանին հարց են տալիս՝ Դուք նիստերին ինչո՞ւ չէիք գնում։ Ասում է՝ դե ես գնացել էի քաղաքապետ դառնայի, չստացվեց, էնտեղ ի՞նչ ունեի անելու։

▫️Գոնե քարոզարշավի ժամանակ ինքը հանրությանն ասի՝ եթե ինքը հանկարծ ինչ-որ հրաշքով չդառնա վարչապետ, ԱԺ էլ չի՞ գնալու։ Մարդիկ իմանան։ Հստակություն մտցնենք, որ հետո չպարզվի՝ իրեն ԱԺ-ում էլ են «հետապնդում» գործի չգնալու համար։

Սուրեն Գրիգորյան
👍109👎24
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք փոքր պետություն ենք, մեզ պետք են երաշխավորներ։ Կա 3 երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան։ Ունենալու ենք երաշխավորություն նրանցից՝ ում հետ կկարողանանք պայմանավորվել։

Սամվել Կարապետյան
👎372👍48
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում ՀՀ-ի անդառնալի ներգրավմանը՝ իր բոլոր քաղաքական, տնտեսական հետևանքներով Հայաստանի համար։

Մարիա Զախարովա
👎361👍34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ:

▫️Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին: Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի։

Նիկոլ Փաշինյան
👍370👎81
🟨 Թե՛ ես, թե՛ պարոն Ավինյանը, ընտրական ցուցակում մնալու դեպքում, օրենքի ուժով ժամանակավորապես ազատվելու ենք մեր պարտականությունների կատարումից մայիսի 8-ից սկսած։

▫️Ըստ օրենքի՝ քաղաքապետի 1-ին տեղակալն է փոխարինում քաղաքապետին, իսկ մյուս տեղակալների մասով օրենքը չի որոշակիացնում։

▫️Հաշվի առնելով այդ հանգամանքը և առաջնորդվելով Երևան քաղաքի լավագույն շահով և քաղաքի կառավարման ճգնաժամ չհարուցելու հրամայականով՝ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել։

Արմեն Փամբուխչյան
👍107👎29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։

▫️Նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

▫️Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։

Հակակոռուպցիոն կոմիտե
👍213👎26
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու էին ամիսներ շարունակ արհեստական բանականությամբ սարքած հայտարարություններ տարածում կալուգացու անունից։ Որովհետև գիտեին, որ նա եթե սկսի խոսել, բոլորը միանգամից հասկանալու են, որ նա անգրագետ է և ավելին, նման լիակատար ապուշություններ է սկսելու դուրս տալ։

▫️Կներեք արտահայտությանս համար, բայց միայն «կայֆի տակ» եղած մարդու մտքով կարող է անցնել, որ այս անգրագետը կարող է գալ Հայաստան և իշխանություն վերցնել։

Ռուբեն Ռուբինյան
👍302👎66
🟨 Երևանի քաղաքապետարանը մայիսի 8-ին կանցկացնի միջոցառում։

▫️«Հոգեկան առողջության խթանումը որպես միջգերատեսչական գերակայություն» թեմայով պանելային քննարկում։ Ոլորտի մասնագետներն ու ներկայացուցիչները կանդրադառնան առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև կներկայացնեն հոգեկան առողջության պահպանման և զարգացմանն ուղղված հնարավոր լուծումները։

Երևանի քաղաքապետարան
👍59👎20
🟩 Կրիշտիանու Ռոնալդուն իր ծննդյան տարեդարձը նշել է Էր-Ռիադի հայկական «Լավաշ» ռեստորանում։

▫️Ֆուտբոլիստը պատվիրել է ռեստորանի ֆիրմային ուտեստը՝ քաբաբը, ինչպես նաև հայկական տարբեր նախուտեստներ ու աղցաններ։ Նրան դուր են եկել նաև աղանդերը, այդ թվում՝ ծննդյան տորթը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍362👎6