Radar Armenia
81.2K subscribers
17.2K photos
16.4K videos
68 files
20.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Արտերկրում ընտրակաշառք վերցնողները Զվարթնոցում և մյուս անցակետերում անմիջապես ձերբակալվելու են։

Ռուբեն Ռուբինյան
👍269👎78
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թումանյան փողոցի գեղեցկուհիները։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
👍168👎34
Radar Armenia
🟨 Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, ընդհանուր թիվը՝ շուրջ 30։ ▫️Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ ▫️Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք: Հիվանդությունների…
🟨 Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքերով իրականացվել է խմելու ջրի նմուշառում. հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ:

▫️Հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

ՀՎԿԱԿ
👎113
🟨 Elections.mia.gov.am հարթակում հրապարակվել են հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները։

ՆԳՆ
👍69👎16
Radar Armenia
🟨 Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ Արգելվել են 2026թ․ փետրվարի 17-ից մարտի 5-ի ամսաթվերով արտադրված ապրանքները՝ 338,000 շիշ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» պաշտոնական որևէ տեղեկություն «Ջերմուկ» ապրանքանիշի խմբաքանակների արգելափակման վերաբերյալ առայժմ չենք ստացել:

ՍԱՏՄ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎51👍21
🟨 Ապրիլի 29-ին Երևանում իրականացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը:

▫️Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած):

Երևանի քաղաքապետարան
👍71👎22
🟨 Ապրիլի 30-ից Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Երևանի քաղաքապետարան
👎35👍26
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մոսկվայում՝ նոր կառուցվող շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։
👍51👎35
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն այս տարի ևս կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով դպրոցական ավագանու նիստը:

▫️Միջոցառման ձևաչափը նախատեսում է Երևան քաղաքի ավագանու նիստ: Ավագանու անդամներին ընտրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտներն իրենց դպրոցների մանկավարժական խորհուրդներին կարող են ներկայացնել քաղաքային խնդիրների վերաբերյալ համապատասխան զեկույցներ:

▫️Բոլոր հավաքագրված զեկույցները կգնահատվեն աշխատանքային խմբի կողմից և առավելագույն միավոր հավաքած 64 աշխատանքները ներկայացրած աշակերտները հրավիրվելու են միջոցառմանը, իսկ մինչև 7 աշակերտ ներկայացնելու են իրենց զեկույցները:

🔹Զեկույցների ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:

Երևանի քաղաքապետարան
👍50👎19
🟨 Գողացված ապրանքներ գնելը հանցագործություն է, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից գողացված հացահատիկը։ Սա օրինական բիզնես չէ։ Իսրայելը չի ​​կարող պնդել, որ չգիտի, թե ինչ է մտնում իր նավահանգիստներ։

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գողացված ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավը կանգ է առել Իսրայելի նավահանգստում։
👍104👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արհեստական ​​բանականությամբ սեղանի թենիսի ռոբոտը մրցում է պրոֆեսիոնալ թենիսիստի դեմ։
👍67👎14
🟨 Կոլորադոյի բնակիչը հավաքել է աշխարհի ամենամեծ փազլը։

▫️Բոլոր 60,000 կտորները մեկ նկարի մեջ հավաքելու համար պահանջվել է չորս տարի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍73👎2
🟨 Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։

▫️Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

Էկոնոմիկայի նախարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎120👍9
🟨 Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որպես հյուր կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

▫️Սա առաջին դեպքը կլինի, երբ ոչ եվրոպական երկիր կմասնակցի գագաթնաժողովին։

Եվրահանձնաժողով
👍325👎22
Radar Armenia
🟨 Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որպես հյուր կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ ▫️Սա առաջին դեպքը կլինի, երբ ոչ եվրոպական երկիր կմասնակցի գագաթնաժողովին։ Եվրահանձնաժողով
🟨 ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Անտոնիո Կոշտան։ Քննարկման կիզակետում կլինեն՝

▫️Ժողովրդավարական դիմակայունություն. ինստիտուտների ամրապնդումը փոփոխվող աշխարհում,
▫️Կապուղիների զարգացում․ տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների ընդլայնում,
▫️Էներգետիկ և տնտեսական անվտանգություն. Եվրոպայի կախվածության նվազեցում և տնտեսական կայունության ապահովում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍215👎28
🟨 Շրի Լանկայի օդանավակայանում ձերբակալվել է Թաիլանդից վերադարձող 22 բուդդայական վանական՝ ավելի քան 110կգ կանեփ տեղափոխելու կասկածանքով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎9
🟨 ԱՄԷ-ն հայտարարել է, որ դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍78👎4
🟧 Ժամը 16:02-ին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս։

▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

▫️Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Փրկարար ծառայություն
👎58👍12
🟨 Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

▫️Կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ
👍182👎40
Radar Armenia
🟨 ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Անտոնիո Կոշտան։ Քննարկման կիզակետում կլինեն՝ ▫️Ժողովրդավարական դիմակայունություն. ինստիտուտների ամրապնդումը փոփոխվող աշխարհում, ▫️Կապուղիների զարգացում․ տրանսպորտային և թվային են…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մայիսի 4-ին կհյուրընկալենք EPCArmenia-ն՝ համագործակցության ոգու վրա հիմնվելով և անվտանգ ու խաղաղ Եվրոպայի համար ընդհանուր տեսլականը առաջ մղելով։

▫️Անհամբեր սպասում եմ եվրոպացի գործընկերների հետ կարևոր թեմաների շուրջ քննարկումներին, այդ թվում՝ ժողովրդավարական դիմադրողականության, տարածաշրջանային կայունության և կապակցվածության վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյան
👍159👎31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ծավալուն աշխատանքներից հետո այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. կհամաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել, մեր դիվանագետներին մաղթում ենք արգասաբեր գործունեություն:

Արարատ Միրզոյան
👍305👎34