Radar Armenia
81.3K subscribers
17.2K photos
16.4K videos
68 files
20.6K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ կինը սեղանից գինի է «թռցնում»՝ Թրամփի մասնակցությամբ ամենամյա ընթրիքի ընթացքում տեղի ունեցած կրակոցներից հետո։
👍76👎21
🟩 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:

Ծանրամարտի ֆեդերացիա
👍490
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայում երկրպագուների ամբոխը հարձակվել է ռուս բռնցքամարտիկ Սերգեյ Գորոխովի վրա՝ թուրք մարզիկի նկատմամբ նրա տարած հաղթանակից հետո։
3👎231👍44
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ. նա հանդիպումներ կունենա Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի հետ։
👎91👍30
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցում Խորրհրդային միության տարիներին կառուցված հին խրամուղիների պատճառով առաջացել էր փլուզման վտանգ: Նախագծի շրջանակում կլուծվի տարիներ շարունակ ձգձգված խնդիրը:

▫️Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են առկա ենթակառուցվածքները:

▫️Կառուցվում է նաև անձրևատար համակարգ, որը երբեք չի եղել:

Տիգրան Ավինյան
👍112👎31
🟨 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում ապրիլի 27-ին՝

🌖 Ցերեկ +19 +21
🌗 Երեկո +14 +16
🌘 Գիշեր +7 +9

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎30👍9
🟨 Չեխիան հուսալի գործընկերների կարիք ունի ԵՄ-ից դուրս, հատկապես՝ էներգետիկ ոլորտում։

▫️Նավթի և գազի մատակարարման շուրջ բանակցությունները կարևոր կլինեն։ 2026թ․ Ադրբեջանն արդեն դարձել է Չեխիայի խոշորագույն նավթ մատակարարը՝ ապահովելով ներմուծման 42%-ը։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան այցից առաջ
👎83👍3
🟨 Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին։

▫️Նա շնորհավորել է անվանի նկարչին 85-ամյա հոբելյանի առթիվ։

Երևանի քաղաքապետարան
👍112👎7
🟨 Իրանն առաջարկել է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցը վերաբացել և հրադադարը երկարաձգել՝ միևնույն ժամանակ հետաձգելով միջուկային բանակցությունները։

Axios

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍74👎15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վերջին չորս ամիսների ընթացքում Ուկրաինան ամսական սպանել կամ վիրավորել է 30-35 հազար ռուս զինվորի։

▫️Նրանք 95% դեպքերում դա արել են ԱԹՍ-ների միջոցով։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբ
👍99👎37
🟨 Ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:

▫️Նրանք մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստացել են հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎112👍39
🟨 Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

▫️Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

▫️ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Երևանի քաղաքապետարան
👍82👎33
🟨 Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» գրառման՝ հայտնում ենք, որ միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից վերջինս վախեցել է և սկսել գոռալ։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և երևում է լուռ նստած վարորդը։

▫️Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից։

Երևանի ավտոբուս ՓԲԸ
👍171👎24
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն սիմվոլ է։

▫️Այնտեղ, որտեղ սահմանապահը կանգնած է, անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա։ Այս վստահության բերումով է, որ պետությունը որոշում է կայացնում սահմանի այս կամ այն հատվածը հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը։

Նիկոլ Փաշինյան
👍147👎36
🟨 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026թ․ հունվար-մարտ ամիսների ընթացքում պետբյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍106👎14
🟨 Radar Armenia-ի տեղեկություններով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը՝ Կանդազ մականունով։
👍249👎92
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աջափնյակ վարչական շրջանում, Միքայել Միրզոյանի անվան երաժշտական և թիվ 188 հանրակրթական դպրոցների հարակից տարածքում, ընթանում են նոր կենտրոնի՝ «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները։

Բացառիկ այս կառույցի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում ձևավորվում է նոր մշակութային հարթակ, որը նախատեսված է՝
▫️համերգային ծրագրերի,
▫️ամառային ճամբարների,
▫️ցուցահանդեսների,
▫️մշակութային-կրթական ժամանցի այլ ծրագրերի իրականացման համար։

▫️Բացումը նախատեսվում է մայիսի 29-ին՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն գալա համերգով։

Տիգրան Ավինյան
1👍103👎25
Radar Armenia
🟨 Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ. նա հանդիպումներ կունենա Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի հետ։
🟨 Աբբաս Արաղչին Ռուսաստան է ժամանել «Մինաբ 168» գրությամբ ինքնաթիռով՝ ի հիշատակ Մինաբի դպրոցին ավիահարվածի արդյունքում զոհված 168 աշակերտների։
👍105👎26
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Խախտվել են իմ իրավունքները։

▫️Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասը հատուցելու պահանջով։

Աննա Հակոբյան
👎141👍102
Radar Armenia
🟨 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026թ․ հունվար-մարտ ամիսների ընթացքում պետբյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ ՊԵԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հրապարակվել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին հնգյակը․

▫️«Մոբայլ Սենթր Արթ»՝ ավելի քան 21.3 մլրդ դրամ,
▫️«Գազպրոմ Արմենիա»՝ շուրջ 19.7 մլրդ,
▫️Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ մոտ 15.5 մլրդ,
▫️«Գրանդ Տոբակո»՝ 11.5 մլրդ
▫️«Սոֆթ Կոնստրակտ»՝ 8 մլրդ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎20
Radar Armenia
🟨 Սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն սիմվոլ է։ ▫️Այնտեղ, որտեղ սահմանապահը կանգնած է, անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա։ Այս վստահության բերումով է, որ պետությունը որոշում է կայացնում սահմանի այս կամ այն հատվածը հանձնել…
🟨 Անկախությունից ի վեր՝ առաջին անգամ, ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից:

▫️Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը:

Նիկոլ Փաշինյան
👍231👎54