Radar Armenia
78.3K subscribers
16.1K photos
14K videos
67 files
19.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ապրիլի 13-ից շրջափակելու է Հորմուզի նեղուցը հատող բոլոր այն նավերը, որոնք մուտք կգործեն կամ դուրս կգան Իրանի նավահանգիստներից։
👎111👍29
🟨 Սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում ապրիլի 13-ին՝

🌖 Ցերեկ +8 +10
🌗 Երեկո +6 +8
🌘 Գիշեր 0 +2

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎30
🟨 Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա օրերի հետ։ Սա նշանակում է՝ գործընթացը, որով անցնում ենք, կարևոր է ու անհրաժեշտ։

▫️Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ: Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել վարորդներին, նրանք մնում են անվրդով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍106👎67
Radar Armenia
🟨 Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա օրերի հետ։ Սա նշանակում է՝ գործընթացը, որով անցնում ենք, կարևոր է ու անհրաժեշտ։ ▫️Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ: Որքան էլ…
🟨 Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։

▫️Իրականում վարորդների նկատմամբ ոտնձգությունը քաղաքի նկատմամբ է, ամբողջ համակարգի նկատմամբ։

Տիգրան Ավինյան
👍107👎41
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2022-ից այդպիսի տարի չի եղել, որ տրանսպորտի շարժակազմը չավելացնենք, նոր ավտոբուսներ, տրոլեյբուսներ չգնենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչորեն վճարում են։

▫️Ովքեր չեն վճարում, մենք որպես բեռ բոլորս միասին տանում ենք։ Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, սա նշանակում է՝ շաբաթը 2 նոր ավտոբուս կարող էինք առնել չվճարողների հաշվին։

Տիգրան Ավինյան
👍105👎44
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ես չեմ կարծում, որ Հռոմի պապը շատ լավ աշխատանք է կատարում։

▫️Մեզ դուր չի գալիս այն պապը, որն ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Մենք չենք ուզում այնպիսի պապ, որն ասում է, որ հանցագործությունը նորմալ է։ Ես Հռոմի պապ Լեւոնի մեծ երկրպագու չեմ։

Դոնալդ Թրամփ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎171👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 170 նոր ավտոբուսների մրցույթ հայտարարենք, որոնք կգան փոխարինելու Higer-ները և Գազելները:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍120👎31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսնե՛ր, գնացե՛ք տուն։

Հունգարացիները նշում են Օրբանի պարտությունը
👍290👎28
🟨 Վիկտոր Օրբանը Հունգարիայի իշխանության ղեկին էր 16 տարի։

▫️Կիրակի օրը նա պարտություն կրեց ընտրություններում՝ զիջելով իշխանությունը։ Ընտրողները ռեկորդային ակտիվությամբ աջակցել են եվրոպամետ ուղղությանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍249👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լիբանանում գործողության ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հայտնաբերել և ոչնչացրել են ստորգետնյա թունելային երթուղի, որն օգտագործվում էր «Հեըզբոլլահի» կողմից՝ իսրայելցի զինվորների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակ
👎79👍33
🟩 Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։

ԿԳՄՍՆ
👍145👎2
🟨 Հունգարիայի «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարի կողմնակիցները նրան համեմատում էին գարնանային քամու հետ, որը պետք է ցրի այն «քաղաքական մառախուղը», որ ձևավորվել էր Օրբանի 16-ամյա իշխանության տարիներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍147👎9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-Իրան համաձայնագրով հնարավոր է նոր հրադադար։

▫️Եթե կողմերը զգալի առաջընթաց գրանցեն, օրակարգում կարող է դրվել լրացուցիչ հրադադարի ժամկետի՝ հնարավոր է՝ 45 կամ նույնիսկ 60 օրվա հարցը, որը թույլ կտա շարունակել բանակցությունները և լուծել խնդիրները։

Հաքան Ֆիդան
👍51👎6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մարոկկացի Դրիս Էլ Ջաբլիի՝ տուգանային հրապարակից դուրս խփած գոլը սոցցանցերում համարում են Պուշկաշի մրցանակի հիմնական հավակնորդ։
👍84👎6
Radar Armenia
🟨 Ես չեմ կարծում, որ Հռոմի պապը շատ լավ աշխատանք է կատարում։ ▫️Մեզ դուր չի գալիս այն պապը, որն ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Մենք չենք ուզում այնպիսի պապ, որն ասում է, որ հանցագործությունը նորմալ է։ Ես Հռոմի պապ Լեւոնի մեծ երկրպագու չեմ։…
🟨 Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ։ Չեմ կարծում, որ Ավետարանի ուղերձը նախատեսված է չարաշահելու համար, ինչպես որոշ մարդիկ են անում։

▫️Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը։

Հռոմի Լեւոն XIV պապ
👍225👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանից հետո Իսրայելը չի ​​կարող ապրել առանց թշնամու։ Մենք տեսնում ենք, որ նրանք փնտրում են Թուրքիային որպես նոր թշնամի հայտարարելու հնարավորություն։

Հաքան Ֆիդան
👍112👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Այս օրերին Երևանում մեկնարկել է Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը։

▫️Այս նախագիծը բացառիկ է իր ընդգրկմամբ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում՝ միավորելով արվեստի կրթությունը, միջազգային փորձի փոխանակումը և մանկապատանեկան ստեղծագործ ներուժը մեկ հարթակում։

▫️Ծրագրին մասնակցում են Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաներ։ Երկու ամիս շարունակ նրանց հետ դասընթացներ կանցկացնեն Հայաստան ժամանած աշխարհահռչակ արվեստագետներ՝ Տիագո Մոդեստո (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբա (Լեհաստան), Մինճիե Ժանգ (Չինաստան) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյո (Մեքսիկա)։

Տիգրան Ավինյան
👍41👎18
🟨 Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարինին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

▫️Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը։

Նիկոլ Փաշինյան
👍217👎35
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կարևոր հանդիպում՝ Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյան
👍128👎51
🟨 Հունգարացիները կատարել են իրենց ընտրությունը, և Ռուսաստանը հարգում է այն։ Մնում է տեսնել, թե ինչ գործողություններ կձեռնարկի Հունգարիայի նոր ղեկավարությունը։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎99👍22