Radar Armenia
78.4K subscribers
16K photos
13.9K videos
67 files
19.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 «Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ ԱԺ ընտրություններին միասնական հանդես գալու, 1.5 ամիս անց որոշել են ավարտել համատեղ աշխատանքը։
👎63👍38
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Փոսերի, ասֆալտի, օդի որակի, Երևանի պատմական ու նոր կոնցեպտի և այլ թեմաների մասին։

Տիգրան Ավինյան

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
👎81👍43
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լոռու մարզ, Կուրթան գյուղ։

Գագիկ Սուրենյան
👍65👎19
🟨 Մահացել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամալ Խարազին։

▫️Նա ավելի վաղ ծանր վիրավորվել էր Թեհրանին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎90👍20
🟨 Մի կողմից բոլորն ասում են, որ պետք է պայքարել մինչև հաղթանակ, մյուս կողմից բոլորը փախչում են զորահավաքից։

▫️Մեզանում հերոս է նա, ով պատերազմում է և միաժամանակ նա, ով փախչում է զորակոչից։

Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանով
👍72👎5
🟨 Երեք ընդդիմադիր ցուցակ է հրապարակվել` ռոբասերժական ցուցակ:

▫️Տպավորություն է, որ ուղղակի իրենց աշխատողներին խառը` ով ում հիշել, գրել են, հետո մարդա մի էջ վերցրել ու հրապարակել: Կարճ ասած` նույն մարդիկ տարբեր ֆուտլյարներում:

▫️Այս մերժված անցյալի հերոսների էջը պետք է մեկընդմիշտ փակել. 0 ձայն պետք է ստանա այս ռուսաբելառուսական եռագլուխ նախագիծը: Հայաստանը մնալու է խաղաղ, անկախ ու ինքնիշխան։

Ալեն Սիմոնյան
👍251👎113
🟨 WhatsApp-ի «գաղտնագրումը» կարող է լինել պատմության մեջ ամենամեծ խարդախությունը՝ միլիարդավոր օգտատերերի մոլորեցնելով:

▫️Չնայած հակառակ պնդումներին՝ հավելվածը կարդում է օգտատերերի հաղորդագրությունները և փոխանցում դրանք երրորդ կողմերին: Telegram-ը երբեք դա չի արել և չի անի:

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրով
👍116👎4
🟨 Ծառուկյանի ու կալուգացու զարմիկի ցուցակների 2-րդ համարները երկուսն էլ 2021թ․ Քոչարյանի ցուցակով դարձել են պատգամավոր, բայց նրանք Քոչարյանի հետ, իհարկե, որևէ կապ չունեն։ Ո՞նց կարող է նման բան լինել։

▫️Ընդհանրապես, բացառվում է, որ կալուգացու եղբոր՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի որդին, Ծառուկյանն ու Քոչարյանը միավորվեն նախկինների հետ։ Մեզ պետք են կալուգացու, Քոչարյանի ու Ծառուկյանի պես թարմ դեմքեր։

Ռուբեն Ռուբինյան
👍127👎60
🟨 Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայ փորձագետների պատվիրակությունը։

▫️Ապրիլի 10-12-ը կանցկացվի երկկողմ կլոր սեղան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍177👎64
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, «Արմավիր» ՔԿԾ ծառայողները հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով:

ՔԿԾ
👍65👎14
🟨 Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է։

▫️Հրավիրում ենք ապրիլի 19-ին մեծ ավտոերթով ճանապարհի բացումն անելու։

Դավիթ Խուդաթյան
1👍163👎22
🟨 Evoca-ն մասնակցում է Leasing Expo 2026-ին:

▫️Evoca-ի տաղավարում մասնագետները կծանոթացնեն լիզինգի առարկաներին, կներկայացնեն պրոդուկտների առավելությունները, գործընկերների կողմից հատուկ առաջարկները և կօգնեն գտնել լավագույն լուծումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
#Radar_Ads
👍32👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում:

Երևանի քաղաքապետարան
👍124👎35
🟨 Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից.

▫️500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)
▫️1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)
▫️5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)
▫️10000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)
▫️20000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)

ԿԲ
👍65👎6
⬛️ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին այսօր ավտովթար է տեղի ունեցել՝ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

▫️Վթարի հետևանքով կա 5 զոհ, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 

Shamshyan. com
👎151👍1
Radar Armenia
⬛️ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին այսօր ավտովթար է տեղի ունեցել՝ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ ▫️Վթարի հետևանքով կա 5 զոհ, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։  Shamshyan. com
🟨 Ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել է, որ բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

▫️Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է ԲԿ։

Փրկարար ծառայություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎121👍1
🟨 Ցավոք սրտի և հասկանալիորեն՝ բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Այո, ցավոք սրտի դեռ Բաքվում կան պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Եվ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով։

Արարատ Միրզոյան
👍130👎20
🟨 Այս խաղաղության ընթացքն իրական է, հայ ժողովրդի համար ապագա է կերտում։ Այս խաղաղությունը նախապայման է հաջորդիվ բոլոր քայլերի համար՝ բարգավաճման, տնտեսական զարգացման։

▫️Սա հսկայական քայլ առաջ է, որ Հայաստանն արել է, այս կառավարությունը դա կատարել է։ Հուսամ՝ այն կհասնի իր ավարտին, և երկարատև խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա
👍102👎24
Radar Armenia
🟨 Ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել է, որ բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ ▫️Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է ԲԿ։ Փրկարար ծառայություն…
⬛️ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

▫️Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

▫️Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

▫️Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:

Առողջապահության նախարարություն
👎125
🟨 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի իրագործման ուղղությամբ երկկողմ աշխատանքները շարունակվում են։ Հուսանք՝ որքան հնարավոր է շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ, և այստեղ է, որ երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու։

▫️Թեև սա երկկողմ նախագիծ է, բայց բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից մինչև Պորտուգալիա։

Արարատ Միրզոյան
👍108👎20