Radar Armenia
78.3K subscribers
16.1K photos
14K videos
67 files
19.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները՝ երթևեկությունն ավելի անվտանգ և անխափան կազմակերպելու նպատակով:

▫️Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցում երկար տարիներ առկա էր լուրջ խնդիր՝ հին խրամուղիների փլուզման վտանգը։ Իրականացվող աշխատանքների ավարտից հետո այս խնդիրը վերջնական լուծում կստանա:

Երևանի քաղաքապետարան
👍76👎36
🟨 Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պայմանները հստակ և միանշանակ են. Ամերիկան ​​պետք է ընտրի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմը շարունակելու միջև. երկուսի համատեղումն անհնար է։

▫️Աշխարհը հետևում է Լիբանանում տեղի ունեցող սպանություններին։ Գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է։

Աբբաս Արաղչի
👍128👎14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք դեռ ունենք որոշ նպատակներ, որոնք պետք է իրականացնենք, դրանց կհասնենք կա՛մ համաձայնագրի, կա՛մ պատերազմի վերսկսման միջոցով։

Բենիամին Նեթանյահու
👎244👍13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանի հետ ժամանակավոր հրադադարը չի ներառի Լիբանանը։ Այսօր մենք «Հըզբոլլահին» հասցրեցինք ամենածանր հարվածը։

Բենիամին Նեթանյահու
👎208👍18
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանն սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջարկեցին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և հակիրճ ծրագիր։

▫️Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանի ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել։

Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթ
2👎101👍26
🟨 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի մասին, զարմանալիորեն, որևէ հրապարակային ինֆո չկար, եթեր չկար և որին ԶԼՄ-ները հրավիրված չէին: Ընդ որում՝ այդ համագումարը տեղի ունեցավ ոչ այն ժամին, որը հրապարակվել էր Azdarar կայքով, իսկ ներսում հայտարարվեց, որ այն «փակ համագումար է»:

▫️Այդուհանդերձ, «Անկախ դիտորդ» դաշինքի ընդլայնված երկարաժամկետ առաքելությանը հաջողացրել է դիտարկել «գաղտնի» համագումարը, քանի որ մեզանից ոչինչ թաքցնել չի լինի, մենք բոլոր ուժերի համագումարներն էլ դիտարկում ենք: Միայն չեմ հասկանում, թե ո՞րն է «փակ» համագումար անելու իմաստը: Իրոք չեմ հասկանում:

▫️Հ.Գ. Քանի որ հրապարակային ինֆո չկա, ես հրապարակեմ, որ հաստատեցին ցուցակի առաջին 30 թեկնածուներին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, ապա Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթայան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան։

Դանիել Իոաննիսյան
👎153👍24
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ սահմանափակվել է դեպի կառավարական շենքերի համալիր մուտքը։ Ապրիլի 9-ը և 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային։
👍64
🟨 Չորեքշաբթիի կարևորը և հետաքրքիրը` 1 րոպեում։
👎22👍3
🟨 Ֆրանսիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

▫️Մակրոնն ընդգծել է Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Փեզեշքիանը նշել է, որ Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի։
👍173👎11
🟨 Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ժամանել է Հայաստան: Միրզոյանի հետ քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով:

ՀՀ ԱԳՆ
👍157👎16
🟨 Սպասվում են տեղումներ, քամի, ամպրոպ:

Եղանակը Երևանում ապրիլի 9-ին՝

🌖 Ցերեկ +11 +13
🌗 Երեկո +11 +13
🌘 Գիշեր +4 +6

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎39👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով նախօրեին զոհվել է 254 մարդ, կա 1165 տուժած։
👎199👍5
🟨 ԱՄՆ նավերը, ինքնաթիռները և զինվորական անձնակազմը՝ լրացուցիչ զինամթերքով, զենքով և այն ամենով, ինչ անհրաժեշտ է արդեն իսկ զգալիորեն քայքայված թշնամու մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան Իրանում և նրա շրջակայքում, մինչև այն պահը, երբ ձեռք բերված իրական համաձայնագիրը լիովին կատարվի։

Դոնալդ Թրամփ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎120👍45
🟨 Այսօր ցերեկը մի փոքր արև տեսնենք, որ գիշերը դիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին։

Գագիկ Սուրենյան
👎94👍18
🟨 ԱՄՆ-ն եվրոպացի դաշնակիցներին խնդրել է Հորմուզի անվտանգության ապահովման համար կոնկրետ ծրագրեր ներկայացնել մի քանի օրվա ընթացքում՝ հրադադարից հետո։

Bloomberg
👎66👍15
🟨 Խոսել եմ և՛ Մասուդ Փեզեշքիանի, և՛ Դոնալդ Թրամփի հետ։ Երկուսին էլ ասել եմ, որ հրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր։

▫️Հույս հայտնեցի, որ հրադադարը լիովին կհարգի հակամարտող կողմերից յուրաքանչյուրը՝ բախման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որպեսզի հրադադարը լինի հավաստի և երկարատև։

Էմանուել Մակրոն
👍163👎5
🟨 Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկը։ Առաջին տասնյակը․

▫️ Ռոբերտ Քոչարյան
▫️ Իշխան Սաղաթելյան
▫️ Աննա Գրիգորյան
▫️Սևակ Խաչատրյան
▫️Արթուր Խաչատրյան
▫️Քրիստինե Վարդանյան
▫️Աղվան Վարդանյան
▫️ Գեղամ Մանուկյան
▫️ Ագնեսա Խամոյան
▫️Լևոն Քոչարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎416👍55
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը ներառում է.

▫️նոր լանդշաֆտ,
▫️ճարտարապետական լուծումներ,
▫️հարմարավետ զբոսայգի,
հանգստի գոտիներ,
▫️սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ,
▫️կինոդիտման վայր, նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում։

▫️Սրճարանի պահանջը կար, կիրճում սպորտով բազմաթիվ զբաղվողների խնդրանքն ու պահանջն էր։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍159👎27
Radar Armenia
🟨 Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը ներառում է. ▫️նոր լանդշաֆտ, ▫️ճարտարապետական լուծումներ, ▫️հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, ▫️սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, ▫️կինոդիտման վայր, նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը…
🟨 Մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան և ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք ՇՄ նախարարության կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք։

Տիգրան Ավինյան
👍124👎29
🟨 Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը։ Կարևոր է, որ տվյալ հատվածն արդեն ապրում է՝ որպես էդպիսին։ Մարզվող, վազքով, քայլով զբաղվող, ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ։ Մեր խնդիրն այդ ժամանցն ավելի հարմարավետ դարձնելն է։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍145👎25