Radar Armenia
78.4K subscribers
16K photos
13.9K videos
67 files
19.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Իրանի Բուշերի ատոմակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է։

▫️Ատոմակայանի հիմնական մասերը չեն վնասվել, արտադրությունը չի տուժել։
👎69👍4
🟨 Հիսուսը չի լսում պատերազմ մղողների աղոթքները, այս տեսակի մտածողությունն օտար է Քրիստոսի ճանապարհին։

Հռոմի պապն արձագանքել է Փիթ Հեգսեթի հայտարարությանը, որով նա ամերիկացիներին կոչ էր արել աղոթել ռազմական հաղթանակի համար «Հիսուս Քրիստոսի անունով»
👍295👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հանրային տրանսպորտի մասին։

Տիգրան Ավինյան
👎84👍55
Radar Armenia
🟥 Ցանկալի կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեին ներքաղաքական գործընթացներին ընտրությունների ժամանակ։ ▫️Ոմանք, գիտեմ, ազատությունից զրկված են, թեպետ ունեն ռուսական անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, չենք խառնվում, բայց ցանկալի կլիներ, որ ներքաղաքական գործընթացների…
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բացեիբաց ասաց՝ սրանք իմ տղերքն են, կլինի իրենք էլ մասնակցեն, ինչին ի պատասխան՝ մեր վարչապետն ասաց՝ մեր սահմանադրությունը թույլ է տալիս մասնակցել այնքանով, որքանով․ մնացած առումով ազատ երկիր ենք, ՀՀ ժողովուրդն իր ընտրությունը կանի։

Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց՝ ՀՀ-ում ընտրություններին մասնակցելու Պուտինի խնդրանքի մասին

Տեսանյութը՝ News.am-ի
👍227👎81
🟨 Ինչի է ինքը Երևանում, հարցազրույց տալիս, իսկ մնացած նախագահները՝ Բաքվում՝ բանտում։ Բա էլ փախչելը ոնց է լինում։ Ինչքան քիչ խոսի, այնքան իր օգուտն է։

Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
👍234👎56
🟨 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը։

ՈՒՂԻՂ
👎133👍124
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Վերջին ամիսներին լսում ենք շատ վտանգավոր և ապակողմնորոշող մի ձևակերպում։ Մեզ ասում են՝ եթե հետամուտ լինենք հաստատված խաղաղությանը, դա տեղի է ունենալու ազգային արժանապատվության հաշվին։

▫️Սա կեղծ ու վտանգավոր հակադրում է։ Խաղաղությունն ու արժանապատվությունն իրար հետ հակադրության մեջ չեն, այլ խորապես փոխկապակցված են։ Այն խաղաղությունը, որ ունենք այսօր, արժանապատիվ խաղաղություն է։

Լիլիթ Մակունց
👍162👎117
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մեզանից շատերը երազում էին մեր ժառանգներին թողնել խաղաղություն, ոչ թե պատերազմ։ Եվ մենք այսօր դա ունենք։

Մեր խաղաղությունը մշտապես փորձելու են մեզնից խլել, փորձելու են դրսից, ներսից, հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, ցավերի, անցյալի, հպարտության վրա։

▫️Բայց հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք։

Ալեն Սիմոնյան
👍201👎127
Radar Armenia
🟨 «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը հաստատվեց։
🟨 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
👍194👎119
🟨 Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, իրապես ժողովրդի կողմից ընդունված սահմանադրություն։

▫️Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու իր իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ, ավելի ժողովրդավար ընտրակարգ, բաց, հաշվետվողական ու պատասխանատու պետական համակարգ ու պաշտոնատար անձ։

Սրբուհի Գալյան
👎194👍193
🟨 Ժամկետային զինծառայությունից խոսելը նրանք համարում են ուղիղ ակնարկ իրենց դասալիք գերդաստանների անդամներին, ուժեղ հայրերի ուժեղ տղերքին, ու հիշեցնում է նորելուկ քաղաքական գործիչներին իրենց թերարժեքության բարդույթների մասին։

▫️Բարդույթ, որ շնորհ է իրենց ամենազոր ծնողներից, հոպարներից ու քեռիներից։ Եթե անկեղծ, դասալիքները ձեր զավակները չեն, դուք եք, նահատակների զոհողությունը շահարկող, այլոց զավակների հաշվին հոխորտացող պատերազմի մունետիկներ։

Սուրեն Պապիկյան
👍210👎104
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աթենքի 10/1 և 10/2 հասցեների հարևանությամբ ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 2 մետաղական կրպակներն ու կանգառասրահը։

▫️Շուտով այն կբարեկարգվի՝ ձևավորվելով լայն և հարմարավետ մայթ, որը կհասնի մինչև Ծիծեռնակաբերդ։

Երևանի քաղաքապետարան
👍132👎21
🟨 ՀՀ ժողովուրդն ի վերջո իր սեփական հայրենիքում, քաղաքականությունների և ռազմավարությունների օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։

▫️Մեր իրականությունն ունեցել է մի շատ կարևոր առանձնահատկություն․ գրեթե հազարամյակից ավելի մեր քաղաքականությունների և ռազմավարությունների ներշնչանքի ամենատարբեր աղբյուրներ են գոյություն ունեցել, բայց ամենաքիչը եղել է ժողովուրդը, նրա իղձերը, ներքին մղումները։

Նիկոլ Փաշինյան
👍162👎97
🟨 Երբեք չեմ կարող մոռանալ տեսարանը, երբ 2021թ ընտրությունների մեր հանդիպումներում առաջին շարքերում տեսնում էի միջին, միջինից բարձր տարիքի կանանց, որոնց մասնակցությունը քաղաքական գործընթացներին սովորաբար մեր իրականության մեջ ընդունված չէր։

▫️Դա ինձ համար շատ կարևոր էր, մի պահից ես հանդիպման հարթակ հասնում էի կանանց այդ խմբերի միջով անցնելով և անընդհատ լսում էի մի բառ՝ խաղաղություն։

Նիկոլ Փաշինյան
👍165👎100
🟨 Այսօր քաղաքական պրոցեսի մասնակցող ուժեր ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են։

▫️Սա քաղաքական տգիտության գագաթնակետն է։ Դուրս են գալիս, ընտրողների հասցեին ինչ ասես ասում, հետո գնում մասնակցում ընտրությունների։

Նիկոլ Փաշինյան
👍197👎117
🟨 Մենք այսօր կանգնած ենք պատմաքաղաքական հեղափոխության շեմին՝ դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է, ՀՀ պետական շահն ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է։

▫️Մենք այս ճանապարհի եզրագծին ենք։

Նիկոլ Փաշինյան
👍205👎111
🟨 Մենք ՀՀ-ն դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի։

▫️Այսպիսի բան անելն ամեն քաղաքական ուժի հասու չէ։ Մենք անցել ենք դժոխքի միջով, մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի։

Նիկոլ Փաշինյան
👍237👎137
🟨 Խաղաղությունն այսօր է, այստեղ է, հիմա է։

▫️Մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիների գլխավորությամբ ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդությամբ պետք է տեր կանգնենք խաղաղությանը։

Նիկոլ Փաշինյան
👍223👎134
🟨 Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահ։
👎346👍68