Radar Armenia
76.3K subscribers
15.4K photos
12.9K videos
65 files
19.4K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Աջափնյակ վարչական շրջանում կրակոցների հետևանքով, նախնական տվյալներով՝ 6 վիրավոր կա։ Գագիկ Շամշյանը մանրամասներ է հայտնում դեպքի վայրից
🟨 Հիվանդանոց տեղափոխված անձանցից 45-ամյա Ա․ Վ․-ն մահացել է։

▫️Պարզվել է դեպքի մասնակից անձանց շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎24
🟨 Radar Armenia-ի ձեռքի տակ է հայտնվել հայաստանյան դատարանների յուրօրինակ որոշումներից հերթականը։

▫️Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Ներսիսյանի, որոշում է կայացրել օրինականացնել նկարներում պատկերված ինքնակամ կառուցված շինությունը՝ որպես բնակելի տուն։ Ավելին՝ դրա սպասարկման և պահպանման համար Երևանը պետք է տրամադրի 505 քմ հողամասը՝ որպես սեփականություն։

▫️Արմեն Ներսիսյանը դատավոր է նշանակվել 2021թ.՝ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օրոք։ 1996-2021թթ. նա աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում։
👎98👍10
🟨 Մակրոնը Ֆեյսբուքում Մոդիի հետ լուսանկար է հրապարակել՝ արհեստական բանականությամբ ստեղծված։

▫️Հնդկաստանի և Ֆրանսիայի առաջնորդները կրկնել են Նիկոլ Փաշինյանի հայտնի սրտիկը։
👍170👎55
🟨 «Նոա»-«ԱԶ Ալկմար» ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված՝ փետրվարի 19-ին, «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը հետևյալ երթուղիների ձևաչափով՝

▫️Խանջյան փողոց-թիվ 7, 15, 18, 29, 41, 42, 46, 50, 53, 55, 74, 99 երթուղիներ,

▫️Նար-Դոսի փողոց-թիվ 13 և 40 երթուղիներ։

Երևանի քաղաքապետարան
👍65👎4
🟨 Չորեքշաբթիի կարևորն ու հետաքրքիրը՝ 1 րոպեում։
👍32👎6
🟨 Apple-ը պատրաստվում է թողարկել 3 նոր սարք՝ խելացի ակնոց, տեսախցիկով AirPods-ներ և AI-ով աշխատող կախազարդ։

▫️Radar Armenia-ն ներկայացնում է դրանց առանձնահատկությունները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎17
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սիրելի երևանցիներ, վերջին տարիներին Երևանում փոխարինել ենք 2560 վերելակ:

Տիգրան Ավինյան
👍174👎74
Radar Armenia
🟨 Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՆԳՆ/ ©️Radar Armenia
🟨 Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

ՀՀ ՔԿ խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍106👎8
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այսօր փետրվարի 19-ն է՝ Գիրք նվիրելու օրը։ 

▫️Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ «Գաղափարը գեղեցիկ է, բայց իրագործումը՝ հաճախ ձևական։ Գիրք նվիրելու օրը
Մարտի 8-ի նման է՝ միայն այդ օրն են հիշում։ Հայաստանում գրքերի 90%-ը վաճառվում է կոշտ կազմով, Վրաստանում՝ փափուկ կազմով»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🎥YouTube
👍89👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման լայնածավալ աշխատանքները։

Գագիկ Շամշյանը տեսանյութ է հրապարակել
👍86👎49
🟨 Ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում փետրվարի 19-ին՝

🌖 Ցերեկ +14 +16
🌗 Երեկո +6 +8
🌘 Գիշեր -1 +1

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍42👎3
🟨 Երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը վատ մտածված որոշում է:

▫️Քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին։

ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգու

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎357👍30
🟨 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մշտապես ուսումնասիրում է համայնքի կարիքներն ու ձևավորում լուծումներ՝ իրական աջակցություն ապահովելու համար։

▫️Այս նպատակով մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ համայնքում սոցիալական ծառայությունների միասնական և արդյունավետ համակարգ ձևավորելու ուղղությամբ։

Երևանի քաղաքապետարան
👍63👎14
🟨 ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կուտակում է ամենամեծ ավիացիոն ուժերը՝ 2003թ․-ին Իրաք ներխուժումից ի վեր։

▫️ԱՄՆ-ն տարածաշրջանում է տեղակայել կործանիչներ, հրամանատարական ինքնաթիռներ, հրթիռային պաշտպանություն և երկու ավիակիր։

WSJ
👍62👎39
🟨 «Մայր Հայաստանի» ավագանու անդամ ա, նիստերին Ղարաբաղ - Ղարաբաղ ա գոռում, բայց նոյեմբերի 9-ի գիշերը դիրքերում լինելու փոխարեն Ազգային ժողով ա ներխուժել, հիմա էլ վախեցած դեմքով արդարանում ա, թե 5 րոպեով մտել, դուրս եմ եկել:

▫️Մենք ձեզ կանդրադառանանք առաջիկա նիստերին:

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան
👍130👎29
🟨 Ինտենսիվորեն քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցումը, և մենք կարող ենք վստահորեն ասել, որ սա լավ է տարածաշրջանի համար` հատկապես կապի առումով։ Մենք սա չենք դիտարկում որպես Վրաստանով անցնող ճանապարհի մրցակցային երթուղի։

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նախորդ տարի գրքի փառատոնին 18 հազար գրքի վաճառք ենք ունեցել, որը 33%-ով ավելի է, քան դրա նախորդ տարի։

▫️Ընթերցանության և գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում մեծանում է։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
👍117👎26
🟨 Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սուկ Յոլը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ երկրում 2024թ․-ին ռազմական դրություն հայտարարելու ձախողման և ապստամբություն ղեկավարելու համար։
👍67👎12