Radar Armenia
78.6K subscribers
15.5K photos
13K videos
66 files
19.5K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ունի իր սեփական փոխշահավետ հարաբերությունները, որոնք կշարունակեն զարգանալ: ▫️Այս երկրները ինքնիշխան են և ազատ են հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը…
🟨 Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությանը, այնտեղ [Հայաստանում] կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծման են։ Այստեղ Ռուսաստանն անկասկած ունի ավելի մեծ փորձ և ավելի մեծ մրցունակություն։

▫️ՌԴ-ն ի վիճակի է ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիներին՝ ավելի քիչ գումարով։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎229👍24
🟨 Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ընտրվել է իր կուսակցության նախագահ։
👎401👍384
🟨 Ուկրաինան կարող է պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ բանակցություններն արագացնելու համար։

▫️Սթիվ Ուիթքոֆֆը և Ջարեդ Քուշները առաջարկում են լինել անվտանգության երաշխավորներ։ Նրանք պատվիրակներին Լեհաստանից կտեղափոխեն Վնուկովո օդանավակայան։

Times of Ukraine
👎45👍25
🟨 Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ, առաքվել՝ 2834 մլն կՎտժ էլեկտրաէներգիա:

Հայկական ատոմային էլեկտրակայան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎3
🟨 Ռուսաստանից Հայաստան հացահատիկի փոխադրումը Ադրբեջանով անցնող նոր երկաթուղային երթուղով դարձել է կանոնավոր։

«Ռուսաստանի երկաթուղիներ»-ի փոխնախագահ Սերգեյ Պավլով
👍83👎29
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է, այդ մասին ունենք բարձրագույն մակարդակով հավաստիացում։

Նիկոլ Փաշինյան
👍147👎57
🟨 Քաղաքական լուսանցքը հենց սա է, երբ ՀՀ-ի շուրջ պատմական իրադարձություններ են տեղի ունենում, ընտրություններին մնացել են օրեր, ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում։

▫️Դու գոյություն չունես քաղաքական դաշտում, մեկ-մեկ փողոցում գոռգռում ես նույն թեզերը, ֆեյսբուքում բառակույտ հիշեցնող տեսանյութ հրապարակում, ներկայանալիս էլ ասում ես՝ ես դեպուտատ եմ:

Ալեն Սիմոնյան
👍203👎54
🟨 Կտեսնենք՝ ինչպես ենք շարունակելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որ առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին։

Նիկոլ Փաշինյան
👍153👎58
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Առաջարկում ենք նոր կարգավորումներ սահմանել Տեսալսողական մեդիայի մասին օրենքում։

▫️Կարգավորող մարմինը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին առերևույթ միջամտելու տեսանկյունից։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան
👍174👎43
🟨 Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեությունը մինչև 2036թ. երկարացնելու ցիկլի մեջ։ Հետո ևս մեկ փուլ՝ ենթադրվում է, որ հնարավորություն կլինի 10 տարով էլ երկարացնելու գործունեությունը։

▫️Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։

Նիկոլ Փաշինյան
👍128👎59
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ովքեր մեզ ասում են, որ մենք ընտրություն կարող է կեղծեինք, նրանք հազարավոր քվեաթերթիկներ կերել են։ Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70, թե 120 թերթիկի վրա։ Էդ ասողներն էդ 120 թերթիկը կուտեին ուղղակի։

Նիկոլ Փաշինյան
👍133👎59
🟨 Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում՝ հաջորդ շաբաթ, եթե ռուսները համաձայնվեն։

▫️Հաջորդ բանակցությունների հիմնական թեման կլինի տարածքային հարցը։

Վոլոդիմիր Զելենսկի
👍85👎11
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Կոմունալ բաժնի աշխատանքը Նիժնի Նովգորոդում։
👎71👍12
🟨 Այսուհետ ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել նաև Idram&IDBank հավելվածով՝ որպես վճարման աղբյուր ընտրելով IDBank-ի հաշիվները (բանկային, խնայողական և քարտային) կամ Rocket Line թվային ապառիկը։

Team Telecom Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
#Radar_Ads
👍62👎16
🟨 Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

▫️Բանակցություններից հետո Նեթանյահուն պաշտոնապես միացել է Թրամփի Խաղաղության խորհրդին։
👎83👍19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայի խորհրդարանում Արդարադատության նոր նախարարի երդմնակալության ժամանակ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
👍115👎9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում անցկացվում են կայուն էներգիայի օրերը:

▫️Այսօր հանդիպել եմ ուսանողների, երիտասարդ մասնագետների և ոլորտի փորձագետների հետ։ Քննարկել ենք էներգետիկ քաղաքականությունը, նորարար լուծումները և երիտասարդների դերը քաղաքի զարգացման մեջ։

Տիգրան Ավինյան
👍68👎33
🟨 Ըստ ռուսական աղբյուրների՝ WhatsApp-ը լիովին անհասանելի է դարձել ՌԴ-ում։ Մեսսենջերի դոմեյնը անհետացել է «Ռոսկոմնադզորի» DNS-բազաներից։

▫️Օրերս ՌԴ-ում հայտարարեցին նաև Telegram-ի աշխատանքը սահմանափակելու մասին։ Ի դեպ, քանի օր է, ինչ Telegram-ի աշխատանքը նկատելիորեն դանդաղել է, ինչը հատկապես զգացվում է վիդեո նյութերի բեռնման ժամանակ։
👎68👍16
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Օրվա կարևորը՝
1 րոպեում։
👍45👎12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Օրվա հետաքրքիրը՝
1 րոպեում։
👍34👎7