Radar Armenia
78.7K subscribers
15.5K photos
13.1K videos
66 files
19.5K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Առաջիկա ընտրությունները պատմաքաղաքական են։ Հասել է պահը, երբ պետք է դուրս գանք մեզ հայտնի և կրկնված ցիկլերից։

▫️Առաջին քայլերը տեղի են ունեցել։ ՀՀ-ն ծայրագավառից դառնում է կենտրոն, ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքերով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍328👎126
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևան-Սևան ճանապարհ, Հրազդանի տարածաշրջան։

▫️Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհային դեպարտամենտ
👍70👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ես մեկ բան գիտեմ՝ նրանք ուզում են գործարք կնքել։

Դոնալդ Թրամփը՝ Իրանի մասին
👍77👎14
🟨 Սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում փետրվարի 11-ին՝

🌖 Ցերեկ +4 +6
🌗 Երեկո +3 +5
🌘 Գիշեր -1 +1

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎25👍13
Media is too big
VIEW IN TELEGRAM
⬛️ Կանադայի ավագ դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության հետևանքով 27 տուժած և 10 զոհ կա, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը։

▫️Նախնական տեղեկություններով՝ մի կին կրակոցներ է արձակել դպրոցում, ապա ինքնասպան եղել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎153👍2
🟨 ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Վոլոդիմիր Զելենսկին մինչև մայիսի 15-ը նախատեսում է հայտարարել նախագահական ընտրություններ և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։

Financial Times

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎74👍25
🟨 Մայրաքաղաքի բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար վաղ առավոտից բոլոր վարչական շրջաններում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
👍75👎32
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱԺ-ն ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը․

🟢 86 կողմ
🔴 0 դեմ
🟡 5 ձեռնպահ:
👍160👎22
Radar Armenia
🟨 ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Վոլոդիմիր Զելենսկին մինչև մայիսի 15-ը նախատեսում է հայտարարել նախագահական ընտրություններ և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Financial Times ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քանի դեռ անվտանգություն չկա, ընտրությունների մասին հայտարարություններ չեն լինի։

РБК-Україна-ի աղբյուրը հերքել է Financial Times-ի հրապարակումը
👍70👎7
🟨 Բիթքոինի գինը շարունակում է նվազել․ այն հասել է 66 900 ԱՄՆ դոլարի։
👍59👎6
🟨 Մեզ հասած տեղեկություններով Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն օրերս դատական ակտ է կայացրել՝ թույլատրելով օրինականացնել Երևանում ապօրինի կառույցը։ Սակայն այս դեպքը սովորականից տարբերվում է նրանով, որ խնդրո առարկան (ինչպես երևում է նկարներում) ոչ տուն է, ոչ ավտոտնակ, այլ ինչ-որ անհասկանալի տաղավար։

▫️Խոսքը Հալաբյան 26/1 հասցեի հարևանությամբ տեղակայված և համայնքային հողի վրա գտնվող ինքնակամ մի անհասկանալի կառույցի մասին է։ Հատկապես այս հանգանանքը կասկածների տեղիք է տալիս։ Դատավորն այն օրինականացրել է՝ ի հեճուկս նրա, որ 54 քմ մակերեսով այդ հողամասը, ըստ Երևանի գլխավոր հատակագծի, ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Այսինքն՝ դրա իրավունքը չի եղել։

▫️Դատավոր Հարությունյանը պատահական մարդ չէ դատական համակարգում։ Նա նշանակվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013թ., լինելով վերջինիս մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանի դուստրը։

▫️Համացանցից հայտնի դարձավ, որ Անի Հարությունյանն աչքի է ընկնում իր տպավորիչ ունեցվածքով, 2022թ. անցել է մի քրեական գործով։
👎119👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Չախոյանի արածը մանիպուլացնող է և սխալ:

▫️
Շինարարական աշխատանքների պատասխանատու Վահրամ Պետրոսյանի դիտարկմամբ. «Անընդունելի է, երբ մի կտոր վերցնելով ու չափելով՝ փորձում են որոշել, որ դա ինչ-որ թերություն է ընդհանուր 50 հզ. քառակուսու մեջ: Ավելին ասեմ՝ իրականացված աշխատանքներն ավարտվելուց հետո անցնում են լաբարատոր փորձարկումներ»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🎥YouTube
👎77👍12
🟨 Ռուսաստանը հետաքրքրված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։

▫️Այս դժվարին պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները մտել են փոփոխվող իրականությանը հարմարվելու նոր փուլ։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎225👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Դոնալդ Թրամփը ցանկանում է կառուցել հաղթակամար, որը կլինի աշխարհում ամենամեծը։

CNN

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎50👍18
🟨 «Turkish Airlines»-ը մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա:

▫️Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից՝ շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթ:

Զվարթնոց օդանավակայան
👍166👎47
🟨 ՀՀ կառավարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:

▫️Մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍153👎26
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կա անվստահության բարձր պատ, որը ստեղծվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից՝ իրենց գործողությունների և խոսքերի միջոցով։

▫️Այս պատը խանգարում է հասնել իմաստալից արդյունքի։ Եթե աշխարհը իսկապես ձգտում է դիվանագիտության, ապա պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները։

Մասուդ Փեզեշքիան
👍64👎19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 2025թ․ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներն ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

▫️7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 6 անձ ձերբակավել է։

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍134👎22
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ունի իր սեփական փոխշահավետ հարաբերությունները, որոնք կշարունակեն զարգանալ:

▫️Այս երկրները ինքնիշխան են և ազատ են հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ:

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը տարածաշրջան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎143👍41