Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ես որևէ կապ չունեմ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Արդարադատության նախարարությունն արդեն հրապարակել է նյութերի միլիոնավոր էջեր, և դրանք ոչինչ չեն պարունակում իմ դեմ։

Դոնալդ Թրամփ
👍47👎39
🟨 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում փետրվարի 3-ին՝

🌖 Ցերեկ +6 +8
🌗 Երեկո +2 +4
🌘 Գիշեր +1 +3

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍39
🟨 Իրանը պատրաստ է կասեցնել կամ դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ լարվածությունը թուլացնելու համար, բայց նախընտրում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող միջուկային էներգիայի տարածաշրջանային կոնսորցիումի ծրագիրը։

▫️Ալի Լարիջանին վերջերս Վլադիմիր Պուտինին է փոխանցել Խամենեիի ուղերձը՝ առաջարկելով Իրանի հարստացված ուրանը ուղարկել Ռուսաստան՝ 2015թ․ համաձայնագրի համաձայն։

The New York Times

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍59
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան կողմից ապօրինի կառուցված պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ:

▫️Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջվում է Գասպարյանից բռնագանձել նաև այս առանձնատունը։

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍207👎12
Radar Armenia
🟨 Իրանի նախագահը հրահանգել է է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ։ ▫️Բանակցությունները կանցկացվեն բացառապես միջուկային հարցի շրջանակներում։ Fars News Agency ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները՝ արձագանքելու ԱՄՆ նախագահի կողմից բանակցությունների առաջարկին, հանձնարարել եմ ԱԳ նախարարին անցկացնել արդար և հավասար բանակցություններ։

Մասուդ Փեզեշքիան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107
🟨 2026թ․ հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով։ 2017-ից ի վեր առաջին անգամ է, որ լճի մակարդակը հունվար ամսին բարձրացում է գրանցում:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👍206👎3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Օրերս Լոնդոնում ցերեկվա ժամին՝ բոլորի աչքի առաջ, գողերը կոտրել են զարդերի խանութի դիմապակին և թալանել այն։
👎81👍26
🟨 «Մաքուր Երևան» նախաձեռնությունը միավորում է երիտասարդ ստեղծագործողներին՝ արվեստագետների, դիզայներների և ճարտարապետների, ովքեր պատրաստ են իրենց գաղափարներով փոխել քաղաքի մաքրության վերաբերյալ հանրային ընկալումը:

▫️Եթե ունես գաղափար, որը կարող է փոխել մեր քաղաքի մաքրության նկատմամբ մշակույթը, ուրեմն միացի՛ր «Մաքուր Երևան» մրցույթին․ քաղաք, որին արժանի ենք, քեզ է փնտրում։ Գրանցվելու համար լրացրեք հայտը այստեղ։

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍68👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում։
👎84
🟨 Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով։

Փաստաբան
👍179👎69
🟨 Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ սահմանելով 6․50%։
👍57👎16
🟨 Մեզ համար անհրաժեշտություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի՝ ներմուծել-արտահանելու տեսանկյունից, այլև կայություն է հաղորդում էլեկտրահամակարգին։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
👍88👎41
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստանը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Իջևանի և Ախուրիկի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ։

▫️Մենք հասկանում ենք, որ այդ հատվածներում վերականգնման աշխատանքները կիրականացվեն ռուսական կողմի հետ համատեղ, այսինքն՝ նրա անմիջական մասնակցությամբ։

Դավիթ Խուդաթյան
👍91👎57
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Որոշել ենք՝ ատոմակայանի տիպը լինի մոդուլային։

▫️Շարունակել ենք ուսումնասիրել մեզ արվող առաջարկները՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Կորեայի, Ֆրանսիայի մասով։

▫️Կախված մոդելի ընտրությունից՝ կորոշվի, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը։

Դավիթ Խուդաթյան
👍114👎82
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Խաբարովսկում խողովակի պայթյունի հետևանքով ջրի ճնշումից մետաղական դուռը պոկվել է՝ հեղեղելով նորակառույց համալիրի ստորգետնյա ավտոկայանատեղին։
👎77👍15
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, անմիջապես Ուկրաինայում կհայտնվեն զինված ուժեր, ինքնաթիռներ և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն անդամների կողմից, որոնք համաձայնել են։

▫️Դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի վրա ճնշումը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտե
👍125👎36
🟨 Ֆրանսիայի դատախազությունը Իլոն Մասկին և X-ի գործադիր տնօրեն Լինդա Յակարինոյին հարցաքննության է հրավիրել ապրիլի 20-ին։

▫️Ըստ ֆրանսիական զլմ-ների՝ X-ի Փարիզի գրասենյակներում խուզարկություններ են տեղի ունեցել՝ ալգորիթմների մանիպուլյացիայի և տվյալների անօրինական հավաքագրման մեղադրանքների գործով հետաքննության շրջանակներում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍100👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը։

Նիկոլ Փաշինյան
👎90👍82
🟩 Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ ազգային ընտրանու հետ:

▫️Խաղը կկայանա մարտի 26-ին, Աբու Դաբիում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
👍107👎12