Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Bitcoin-ն արժեզրկվել է՝ 2025թ․ ապրիլի 7-ից ի վեր առաջին անգամ հասնելով 75 000 դոլարի։
👍53👎2
🟨 Ես երբեք չեմ մտադրվել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդը։ Գրենլանդիան կլինի 52-րդը։ Վենեսուելան կարող է դառնալ 53-րդը:

Դոնալդ Թրամփը կատակել է մասնավոր ընթրիքի ժամանակ

The Washington Post

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎192👍49
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎾 Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթեց Նովակ Ջոկովիչին։

▫️ Ալկարազը թենիսի պատմության մեջ ռեկորդ է սահմանել՝ 22 տարեկանում տիրելով Մեծ սաղավարտի բոլոր 4 տիտղոսներին։ Նադալը դրան հասել էր 24-ում, Ֆեդերերը՝ 27-ում, Ջոկովիչը՝ 29-ում։
👍99👎10
🟩 Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2026թ․ փետրվարի 1-ի դրությամբ:

Շախմատի ֆեդերացիա
👍101👎2
🟨 Գրեմմի մրցանակաբաշխությունն ամենավատն է։ Հաղորդավար Թրևոր Նոան իմ մասին ասաց, որ Դոնալդ Թրամփը և Բիլ Քլինթոնը ժամանակ են անցկացրել Էփշտեյն կղզում։

▫️Ես երբեք չեմ եղել Էփշտեյն կղզում, ոչ էլ մոտակայքում։ Ես կուղարկեմ իմ փաստաբաններին՝ դատի տալու այս խեղճ, անշնորհք, անտաղանդ հեռուստահաղորդավարին։

Դոնալդ Թրամփ
👎92👍24
🟩 Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի»-ի 68-րդ մրցանակաբաշխությունը։

▫️Գլխավոր մրցանակը՝ «Տարվա ալբոմ», ստացել է Bad Bunny-ն՝ «Debí Tirar Más Fotos» ալբոմի համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎7
Radar Armenia
🟨 «ԼՂ հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂ հանրապետության լուծարման մասին հրամանագիր»։ Կոնկրետ այս հարցն է, որ դարձել է վիճարկելի։ ▫️Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հրամանագրի մասին հայտարարություն տարածել է 2023թ․ սեպտեմբերի 28-ին, բոլոր լրատվամիջոցներում…
🟥 Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
👍224👎28
🟩 Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին:

ԿԳՄՍՆ

Մրցելույթների ժամանակացույց
👍114👎3
Radar Armenia
🟨 Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ ՊՆ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման արարողությունը։

▫️Հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը։

ՀՀ ՊՆ
👍165👎3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մումբայում գնացք նստելը կենաց-մահու պայքար է։
👎104👍1
🟨 Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Նախիջևանի Սահմանադրության նախաբանից կհեռացվեն Մոսկվայի և Կարսի՝ 1921թ․ պայմանագրերին հղումները՝ որպես ինքնավարության հիմք։ Միլի մեջլիսը երկրորդ ընթերցմամբ ընդունել է համապատասխան փոփոխությունները։

▫️Նոր տարբերակում ընդգծվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և նշվում է, որ սահմանադրական հիմք են հանդիսանում 1991թ․ անկախության վերականգնման մասին օրենքները և 1995թ․ Ադրբեջանի Սահմանադրությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎233👍4
🟨 Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան:

▫️Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:

ԿԳՄՍՆ
👎74👍24
🟨 Պուտինի և Զելենսկու միջև բանակցությունները հնարավոր են միայն Մոսկվայում։

Դմիտրի Պեսկով
👎169👍17
🟨 Մեդիադաշտում և սոցցանցերում տարածվող պնդումները, թե իբր Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։

▫️Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։

Նազելի Բաղդասարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍164👎21
🟨 Իրանի նախագահը հրահանգել է է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ։

▫️Բանակցությունները կանցկացվեն բացառապես միջուկային հարցի շրջանակներում։

Fars News Agency

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104👎4
🟨 Փետրվար ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել 5-10մմ-ով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👍86👎2
🟨 Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026թ․ մրցանակաբաշխությունը։

▫️Ըստ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ վարչապետը կմասնակցի նշյալ մրցանակաբաշխությանը։
👍147👎63
🟨 Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ։

▫️Նրան դիմավորել է ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։
👎89👍6
🟨 Ըստ ռուսական զլմ-ների՝ Արա Աբրահամյանի որդին՝ Վլադիսլավը, նշանադրվել է մոդել, Տիմատիի նախկին կին Անաստասիա Ռեշետովայի հետ:

▫️Թաթարական ծագում ունեցող ռուս մոդելը տարիներ առաջ հայտարարել էր իսլամ ընդունելու մասին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎201👍10
🟧 Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը և այն համարում եմ անհիմն։

▫️Հարցը վերաբերում է 2023թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊԸ-ին, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է օրենքի ուղիղ պահանջով՝ բանկային երաշխիքը չներկայացնելու պատճառով։ Գործընթացը չձախողելու նպատակով նախաձեռնել եմ նոր մրցույթ։ Մոտ 1 շաբաթ անց ստացել եմ դատական ակտ, որով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել։

▫️Ստացվում է՝ ես, մինչև դատական ակտը ստանալը, պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի։ Սա է ամբողջ մեղադրանքն ու իրողությունը։ Դեռևս որպես վկա հարցաքննվելիս բացի բանկային երաշխիք չներկայացնելու փաստից, «Իմպեքս» ՍՊԸ-ի մասով ներկայացրել եմ առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ, որոնց մասով անհասկանալիորեն առ ասյօր որևէ ընթացքի մասին տեղեկություններ չկան։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎42👍16
🟨 Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հիվանդանոցներից մեկում հետազոտության արդյունքում պարզվել է, որ պացիենտի ուղիղ աղիքում հրետանային արկ կա։

▫️Հիվանդանոցի ղեկավարությունը կանչել է սակրավորներին, որոնք հաստատել, որ այն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հավաքածուի նմուշ է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎77👍12