Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Աշտարակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Նաիրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ճանապարհային դեպարտամենտ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎38👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հունվարի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաները ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում` ըստ նախապես մշակված դիսլոկացիոն սխեմայի։

▫️Ընդհանուր առմամբ` մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա:

▫️23-լույս 24-ի գիշերը ողջ տեխնիկան դուրս է եկել փողոց ու մշակել բոլոր փողոցները, հունվարի 24-ի մայրաքաղաքի բոլոր կենտրոնական ու մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքված են եղել ձյան ու սառույցի ծածկույթից։

Կամո Արեյանը` Երևանում ձնամաքրման աշխատանքների մասին
👎77👍60
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ամսի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում, բայց հիմնական կանգը եղել է Կենտրոն վարչական շրջանում։

▫️Եղել են տեխնիկայի ուշ մտնելու ժամեր` պայմանավորված տրանսպորտի երթեևեկի ինտենսիվությամբ: Դա տևել է 6 ժամ՝ 14:00-15:00-ից մինչև 21:30:

Կամո Արեյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎83👍30
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ ենք ծախսել 2 գիշերը։ Սա այն դեպքում, երբ 10 հազար տոննա ծախսել էինք դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը։

▫️Նախորդ տարիներին նույն ժամամակահատվածը հազիվ 5-6 հազար տոննա է եղել, անգամ ինտենսիվ սեզոնում։

Կամո Արեյան
👎84👍46
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որ դեկտեմբերից սկսած մինչև հիմա ինտենսիվ աշխատել են, որ մեր ճանապարհները անցանելի դառնան։

▫️Հաջորդ տարի պատրաստված լինենք խնդիրները լուծելու նորարարական տարբերակներով՝ աղաջրի լուծույթ փողոցում ցանելով: Ինչ վերաբերում է մայթերին` համատիրությունների հետ աշխատանքները կոորդինացնելու նոր մեխանիզմ է պետք: Ի դեպ, մեր մասնավոր գործընկերներից շատերը այս տարի բացահայտեցին, որ իրենց դիմացի մայթերը մաքրելու պարտավորություն ունեն։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎91👍61
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հաշվի առնելով եկած ձյան ու իրականացրած աշխատանքների ծավալները՝ համարում եմ բավարար։ Մեր ճանապարհներն ինտենսիվ ձյան գալուց 24-36 ժամ հետո ամբողջովին անցանելի են եղել, խնդիրներն ամբողջությամբ վերացված են եղել։

▫️Պետք է ժամանակը կրճատենք։ Եթե ցերեկային ժամերին է ձյուն գալիս, այնպես անենք, որ միջինացված ժամանակն էապես նվազի։

Տիգրան Ավինյան
👎115👍46
🟨 Օդի որակի խնդիրը մեզ մոտ հիմնականում կապված է ինվերսիոն՝ մթնոլորտային շերտի բարձր և ցածր լինելու հետ։ Նոյեմբերից սկսած, երբ մթնոլորտային շերտն իջնում է, խնդիրը ավելի սրվում է մեր արտանետած և հատկապես հարևան երկրներից եկածով։

▫️Մենք այս խնդրի հետ ապրել ենք տասնամյակներ, և միայն հիմա ենք խորացել՝ հասկանալու իրական պատճառներն ու հանգամանքները։

Տիգրան Ավինյան
👎123👍30
🟨 Երևանի սեփական եկամուտների ցուցանիշներն իսկապես տպավորիչ են՝ փաստացի 96.6 մլրդ դրամ (կատարողականը 109%)։

▫️Սրանք ուղղվում են կարևոր ենթակառուցվածքներին, որոնք ամեն օր ծառայում են երևանցիներին՝ տրանսպորտային միջոցներ, բակային բարեկարգումներ, ասֆալտապատում և այլն։

Տիգրան Ավինյան
👍72👎40
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Շատ կարևոր որոշում էր՝ տեսահսկման սարքեր տեղադրել մանկապարտեզներում։ Չպետք է սահմանափակվենք միայն 42 մանկապարտեզով։ Աշխատանքը պետք է շարունակենք ու ամբողջացնենք Երևանով։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎25
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Բրազիլիայում կայծակը հարվածել է երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին աջակցող ցույցի մասնակիցներին։

▫️Ավելի քան 70 մարդ տուժել է, 8-ը գտնվում է ծանր վիճակում։
👎75👍5
Radar Armenia
🟨 Այսօր ձնաբքի պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, շուրջ 1 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, փակվել են դպրոցներ, ճանապարհներ, չեղարկվել՝ 14.000 չվերթ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎58👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի «Ավան» առողջության կենտրոնը հիմնանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է։

Նիկոլ Փաշինյան
👍136👎22
🟨 Հունվարի 26-28-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում:

▫️Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:
👍127👎16
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հունաստանի Տրիկալա քաղաքի մոտակայքում գտնվող սննդի գործարանում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։
👎78
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նիագարայի ջրվեժը` ձմռանը:
👍103👎1
🟨 Գերմանիայի և Ավստրիայի հավատացյալները ստորագրահավաք են նախաձեռնել եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով:

▫️«Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության համաձայն՝ այս ժողովը պետք է կանոնավոր կերպով և բացառապես գումարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանում»։

ՀԱԵ բարենորոգման շարժում

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍205👎55
🟨 Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում Երևանում սպասվում է մառախուղ։

▫️Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին ՀՀ ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👎41
🟨 Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիքն այլևս չունենք։

▫️Յուրաքանչյուրը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ և տեսնել իր թվային վարորդական վկայականը։ Հաշվառման վկայագրերը ևս թվայնացված են։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎10
🟨 🟧 🟨 2025թ. ՀՀ խոշոր հարկատուների առաջին հնգյակը.

▫️«Մոբայլ սենթր արթ» - 77.864.877.000 դրամ,
▫️«Գրանդ տոբակո» - 66.119.893.000 դրամ,
▫️ԶՊՄԿ - 52.164.717.000 դրամ,
▫️«Գազպրոմ Արմենիա» - 43.236.626.000 դրամ,
▫️«Արդշինբանկ» - 40.201.336.000 դրամ։

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎24
⬛️ Ըստ ԶԼՄ-ների՝ մահացել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎75👍8
🟨 Վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը։ Եվ այս թվերի անկումը շարունակվում է։

Արսեն Թորոսյան
👍97👎77