Radar Armenia
77.8K subscribers
14.7K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Նովգորոդում ՌԴ նախագահի պետական կեցավայրի նկատմամբ։ Ոչնչացվել է 91 ԱԹՍ։

▫️Որոշվել են պատասխան հարվածի թիրախները և ժամկետները։ ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի, սակայն մտադիր չենք դուրս գալ բանակցային գործընթացից։

Սերգեյ Լավրով
👍44👎26
Radar Armenia
🟨 Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Նովգորոդում ՌԴ նախագահի պետական կեցավայրի նկատմամբ։ Ոչնչացվել է 91 ԱԹՍ։ ▫️Որոշվել են պատասխան հարվածի թիրախները և ժամկետները։ ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի, սակայն մտադիր չենք դուրս գալ բանակցային…
🟨 ՌԴ-ն պատրաստվում է հարձակվել Կիևի կառավարական շենքերի վրա։ Մեր կողմից հարձակման վերաբերյալ լուրերը կեղծ են։

▫️ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։ ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի ՌԴ սպառնալիքներին։

Վոլոդիմիր Զելենսկի
👍96👎18
Radar Armenia
🟨 Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Նովգորոդում ՌԴ նախագահի պետական կեցավայրի նկատմամբ։ Ոչնչացվել է 91 ԱԹՍ։ ▫️Որոշվել են պատասխան հարվածի թիրախները և ժամկետները։ ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի, սակայն մտադիր չենք դուրս գալ բանակցային…
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսները հորինել են ակնհայտ կեղծ պատմություն, որպեսզի արդարացնեն Կիևի վրա հարձակումները և պատերազմը դադարեցնելու քայլեր ձեռնարկելուց հրաժարվելը։

▫️Հիմա պետք է չափազանց զգույշ լինել։ Մայրաքաղաքը կարող է հարվածի ենթարկվել։

Վոլոդիմիր Զելենսկի
👍81👎20
🟨 ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
👍31👎27
Radar Armenia
🟨 ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
🟨 Թրամփը և նրա խորհրդականները Պուտինին տեղեկացրել են Զելենսկու հետ բանակցությունների արդյունքների մասին։

▫️Պուտինը Թրամփի ուշադրությունը հրավիրել է Կիևի կողմից Նովգորոդում ՌԴ նախագահի կեցավայրի հարձակման վրա և ընդգծել, որ դա անպատասխան չի մնա։ ԱՄՆ նախագահը ցնցված և վրդովված էր։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
👎76👍11
🟨 Երևանի զարգացման գործում մեծ ներդրումների և ի շահ Երևանի իրականացրած բարեգործական գործունեության համար «Էվոկաբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ Վազգեն Գևորկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

▫️Շնորհակալություն հայտնելով գործակցության համար՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը համայնքի զարգացման կարևոր նախապայմաններից է։

Երևանի քաղաքապետարան
👍41👎21
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփն արձագանքեց, որ ԱՄՆ վարչակազմը, փառք Աստծո, Tomahawk հրթիռներ չի մատակարարել Ուկրաինային։

▫️ԱՄՆ նախագահի խոսքով՝ Նովգորոդում Պուտինի կեցավայրի վրա հարձակումը կազդի Զելենսկու հետ աշխատելու ԱՄՆ մոտեցման վրա։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎86👍19
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2025 թվականին «Երքաղլույս» ՓԲԸ-ում իրականացրել ենք մի շարք ծրագրեր.

▫️Ամբողջությամբ ավարտվել է նատրիումային լուսատուների փոխարինումը ԼԵԴ լուսատուներով, այս առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկը,
▫️82 փողոցում փոխարինվել է 12․021 հատ ԼԵԴ լուսատու,
▫️Լուսավորվել են երևանյան բոլոր արձանները։

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍46👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
👎110👍12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը և ընդգծել, որ Պուտինն իրեն ասել է, թե չի կարող հավատալ, ինչպես է ԱՄՆ-ն հասել այդ արդյունքին, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի։
👎114👍17
🟨 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Եղանակը Երևանում դեկտեմբերի 30-ին՝

🌖 Ցերեկ -1 +1
🌗 Երեկո -3 -5
🌘 Գիշեր -10 -12

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍16👎1
🟨 «Վարդաշեն»-ի ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

ՀԷՑ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍69👎2
🟨 Ժամը 9:00-ի դրությամբ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան -Մեղրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհային դեպարտամենտ
👎24👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2025թ. տեխնոլոգիական ոլորտում իրականացրել ենք մի շարք ծրագրեր.

▫️միասնական տոմսային համակարգի ներդրում,
▫️GPS սարքավորումների տեղադրում տրանսպորտում,
▫️ավտոկայանատեղիների վճարման բջջային հավելվածի ստեղծում,
▫️«Yes» էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հարթակի գործարկում,
▫️GIS (տարածատեղեկատվական միասնական հարթակ) ներդրում,
▫️տեսահսկման համակարգի ներդրում հասարակական տրանսպորտում:

Երևանի քաղաքապետարան
👍42👎18
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանը, հնարավոր է, իրեն վատ է պահում։ Դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, հետևանքները կլինեն շատ հզոր, գուցե ավելի հզոր, քան վերջին անգամ։

Դոնալդ Թրամփ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎109👍17
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման և գնաճի պատճառով բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

▫️Իրանի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎30👍24
🟨 Վաղարշապատում ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս 2 անձ (օրերս ձերբակալվել էր 8 անձ), այդ թվում՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Հակակոռուպցիոն կոմիտե/©️Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍85👎10
🟨 Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն:

▫️Դատարան նաև հայցեր են ներկայացվել նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված առանձնատների վերաբերյալ։

Դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146👎3
🟩 2026թ. հունվարի 1-ին և 2-ին՝ ժամը 12:00-16:00 բաց կլինեն՝

▫️«Հայաստանի ազգային պատկերասրահը»,
▫️«Հայաստանի պատմության թանգարանը»,
▫️«Սերգեյ Փարաջանովի թանգարանը»,
▫️«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը»։

ԿԳՄՍՆ
👍44
🟨 Նյու Յորքի մետրոպոլիտենը հրաժեշտ է տալիս ֆիզիկական MetroCard-երին: Հունվարի 1-ից քաղաքն ամբողջությամբ կանցնի անհպում վճարային համակարգին (բանկային քարտով կամ սմարթֆոնով)։

▫️Թվային անցմանը զուգահեռ, հունվարից ուղեվարձը կբարձրանա մինչև 3 դոլար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍31👎15