Radar Armenia
77.6K subscribers
14.8K photos
12K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Ժամը 14:35-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք։

▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

ՆԳՆ փրկարար ծառայություն
👎63👍2
🟨 Խաղաղության ծրագրի շուրջ բանակցողները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տարածքային հարցի շուրջ։

▫️Կա մեկ հարց, որի պատասխանը ես և բոլոր ուկրաինացիները ցանկանում ենք ստանալ. եթե Ռուսաստանը կրկին պատերազմ սկսի, ի՞նչ կանեն մեր գործընկերները։

Վոլոդիմիր Զելենսկի
👍99👎16
🟨 Տարածվում է ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:

▫️Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍60👎6
🟨 34 տարի առաջ այս օրը փլուզվեց Խորհրդային Միությունը։

▫️1991թ․ դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին Բելովեժյան համաձայնագրերը, որոնք պաշտոնականացրին ԽՍՀՄ վերջնական լուծարումը։
👍124👎19
🟨 Իրակլի Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին։

▫️Քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, գործընկերության հեռանկարները աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍77👎31
🟨 Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

▫️Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Ճանապարհային դեպարտամենտ
👎40👍1
🟨 Evocabank-ը ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլար BlueOrchard Microfinance Fund-ից՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման նպատակով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍49👎6
🟨 Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ հորդորում ենք կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ։

Մայր Աթոռ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
3👎214👍81
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելեցինք Երևան - Աշտարակ մայրուղի և Քանաքեռավանը Թբիլիսյան խճուղուն կապող ճանապարհ ՝ տեղում տեսնելու իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
👍83👎17
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ։

▫️ Սպասվում է մոտ 3 մետր բարձրությամբ ցունամի։ Ափամերձ շրջանների բնակիչներին անհապաղ տարհանման կոչ է արվել։
👎121👍1
Radar Armenia
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելեցինք Երևան - Աշտարակ մայրուղի և Քանաքեռավանը Թբիլիսյան խճուղուն կապող ճանապարհ ՝ տեղում տեսնելու իրականացված ճանապարհաշինական…
🟨 Ծանոթացել ենք Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։

▫️Հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը։

▫️Ծանոթացել ենք նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին:

Տիգրան Ավինյան
👍91👎34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել են լապտերի տեսքով գովազդային վահանակները:

Երևանի քաղաքապետարան
👍187👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ամեն ինչ կանենք ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար՝ պաշտպանական կարողությունների ամրապնդումից մինչև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության քաղաքականության համաձայնեցում։

Վլադիմիր Պուտին
👎208👍27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սիրելի երևանցիներ, պատասխանում եմ ձեր կողմից տրված հարցերին:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎104👍60
🟨 Ուկրաինան իրավունք չունի հրաժարվել տարածքներից։ ԱՄՆ-ն ցանկանում է գտնել փոխզիջում, բայց երբ խոսքը վերաբերում է տարածքներին, դրանք չկան։

▫️Թրամփն ունի պատերազմն ավարտելու իր տեսլականը, որը տարբերվում է ուկրաինականից։

Վոլոդիմիր Զելենսկի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍159👎28
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մեր փոքրիկների ծնունդը գրանցենք առցանց եղանակով՝ hartak.am-ի միջոցով։

▫️Դիմումն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո ենթակա չէ փոփոխման։ Ընդունման մասին կստացվի ծանուցում։ Գրանցումն ավարտելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի Ձեր կողմից հաստատված էլեկտրոնային հասցեին։

Սրբուհի Գալյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍125👎24
🟨 Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍155👎39
🟨 Բռնությունը տեղ չունի ՀՀ-ում։ Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163👎55
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մարգարիտա Սիմոնյանը Պուտինին Ռուսաստանի և Ուկրաինայի վերամիավորման մասին գրությամբ ծաղկաման է նվիրել։
👎223👍18
🟨 Սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում դեկտեմբերի 9-ին՝

🌖 Ցերեկ +7 +9
🌗 Երեկո +4 +6
🌘 Գիշեր +3 +5

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍28👎5
🟨 Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում։

Արտաշատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր։

Ճանապարհային դեպարտամենտ
👎35👍8