Radar Armenia
77.8K subscribers
14.7K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԼՂ միջանկյալ կարգավիճակը նշանակում էր, և դա թղթերից ակնհայտ երևում էր՝ ԼՂ այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում, և զրոյից հայ-ադրբեջանական նոր համակարգի ստեղծում։

▫️2018թ. վարչապետ եմ դարձել, դուք ու ձեր կոալիցիոն ընկերներն ասում էիք՝ հողերը տվեց։ Ինչի՞ համար, ասեմ։ Այդ նույն փաթեթի մաս է ԱԺ-ում 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի պատասխանը, որտեղ ասում էր, որ հիմա այլևս հույս չունենանք, թե Ադրբեջանը թողնելու է պատերազմով ԼՂ հարցը լուծելու իր մղումը։

Նիկոլ Փաշինյան
👎81👍43
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Պետք է դադարենք խոսել նախկինների մասին, խոսելու բան էլ չկա։ Ի՞նչ չենք ասել։ ԼՂ հարցի փաթեթն էլ որ հրապարակել ենք, այն մասին է, որ խոսելու բան այլևս չկա։

▫️Փաթեթի հրապարակումն իմ դիտանկյունից նրա համար է, որ ես ասեմ՝ այ, որ ասում էի՝ էդ էս տողում է, էն տողում է։

Նիկոլ Փաշինյան
👍107👎70
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ում բեռնատարը սահել է ձյունածածկ մայրուղուց՝ կախվելով գրեթե 100 ոտնաչափ բարձրության վրա գտնվող կամրջից:

▫️Փրկարարներին հաջողվել է դուրս բերել վարորդին։
👍81👎3
🟨 ՌԴ-ն ներկայումս ուկրաինական հարցի կարգավորման շուրջ բանակցություններ է վարում բացառապես ԱՄՆ-ի հետ։

▫️Ուկրաինացիները հրաժարվել են շարունակել բանակցությունները Ստամբուլում, իսկ եվրոպացիները հրաժարվում են ցանկացած շփումից, չնայած Ռուսաստանի՝ երկխոսության համար բաց լինելուց։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
👎85👍23
Radar Armenia
🟨 «Քի Ուեսթի» փաթեթը չի հրապարակվել, որովհետև ՀՀ կառավարության տիրապետության տակ այն չկա։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ կառավարության տիրապետության ներքո «Քի Ուեսթի» փաստաթուղթ չկա:

▫️Ես շատ երկար մտածել եմ, թե ինչու չկա․ իմ պատասխանը մեկն է՝ դա բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դավադրություն է եղել։ Դա է պատճառը, որ էդ համատեքստում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27» ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ։

Նիկոլ Փաշինյան
👍127👎58
🟨 Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։

Հակակոռուպցիոն դատարան/ ©️Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎173👍32
🟨 Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով։

▫️Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2025թ. դեկտեմբերի 3-ից 2026 թ. մարտի 3-ը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍47👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինձ պետք չէ կաթողիկոս, ով կենթարկվի ինձ: Ինձ պետք է կաթողիկոս, ով չի ենթարկվի և ամենօրյա ռեժիմով չի զեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտներին:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍379👎85
🟨 Հռոմի պապ Լեւոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍194👎10
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում դեկտեմբերի 4-ին՝

🌖 Ցերեկ +7 +9
🌗 Երեկո +1 +3
🌘 Գիշեր -2 -4

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎23👍10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուիթքոֆֆն ու Քուշները տպավորություն են ստացել, որ Պուտինը կցանկանար ավարտել պատերազմը։

▫️Կարծում եմ՝ նա կցանկանար վերադառնալ ավելի նորմալ կյանքի, առևտուր անել ԱՄՆ-ի հետ՝ հազարավոր կյանքեր կորցնելու փոխարեն։

Դոնալդ Թրամփ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍67👎36
🟨 Այս շաբաթ Green Green նախաձեռնությունը լինելու է «Գարաժ Մաստերս Մոլ»-ի շրջակայքում. Մազմանյան փող. 2/1 հասցեում՝ դեկտեմբերի 6-ին, 14:00-ին:

Երևանի քաղաքապետարան
👍56👎8
Radar Armenia
🟨 Օդի աղտոտվածության հարցը Երևանի մշտական ուղեկիցն է։ Ամերիկյան Los Angeles Times-ը գրում էր այդ մասին 1985թ.։ Դիտարկվում էր մայրաքաղաքում մասնավոր ավտոմեքենաների վարման արգելքի տարբերակը։ ▫️Տասնամյակների ընթացքում հարցը մշտապես քննարկվել է, սակայն քննադատությունը…
🟨 Ըստ IQAir-ի՝ Երևանում օդի աղտոտվածության վիճակն այս պահին «չափավոր» սանդղակում է, իսկ օրվա ավարտին սարքերը կանխատեսում են «լավ» ցուցանիշ։

▫️Ըստ էության, այս տվյալները վերահաստատում են, որ խնդրի ամենամեծ գործոնը բնակլիմայական և ռելիեֆային պայմաններն են։ Ավանադաբար որպես պատճառ նշվող գործոնները չեն վերացել (ավտոմեքենաներ, շինարարություն և այլն), սակայն վիճակը էականորեն բարելավվել է։
👍85👎55
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զորամասերում և 30 օր՝ սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար։

Սուրեն Պապիկյան
👍182👎18
🟨 Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը Դոհայում կմասնակցեն «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍90👎27
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԶՈւ համալրումը սկսվելու է 2026թ. հունվարի 7-ից։

▫️Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026թ. հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինվորների վրա։

Սուրեն Պապիկյան
👍88👎25
🟨 Արարատյան գոգավորությունը համարվում է կիսանապատային գոտի։ Այն իր ազդեցությունն ունի բնապահպանական առանձնահատկությունների, օդային հոսանքների փոխանակման, կլիմայի և մթնոլորտային երևույթների ձևավորման վրա։

▫️Վերջին 20 տարիներին ավտոմեքենաների քանակը ավելացել է 4 անգամ, Երևանի բնակչության թիվն աճել է մոտ 20-25%-ով։ Իսկ ՀՀ-ում բնական գազով աշխատող մեքենաների քանակը անհամեմատ ավելի շատ է։ Գազով աշխատող մեքենայի CO₂-ի արտանետման տեսակարար կշիռը ավելի ցածր է (1լ բենզինը՝ 2.31 կգ CO₂, գազը՝ 1.85)։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎46👍17
🟨 ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում [online] իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ
👎39👍7
🟨 Ուիթքոֆֆի և Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր։ Այն երկար տևեց, քանի որ պետք էր քննարկել խաղաղության առաջարկների յուրաքանչյուր կետ։

Վլադիմիր Պուտին
👎77👍26
🟨 Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնբասից և չսկսել ռազմական գործողություններ, սակայն Կիևը նախընտրում է կռվել։

▫️Ռուսաստանը ցանկացած դեպքում՝ ռազմական կամ այլ տարբերակով, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան։

Վլադիմիր Պուտին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎131👍40
Radar Armenia
🟨 Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի չգործող գործարանի արտաքին պատը։ ▫️Ըստ նախնական տվյալների՝ մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը [տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը]․ կա տուժած։ ՆԳՆ փրկարար ծառայություն…
🟨 Շիրակի 1/68 շենքի հետագա փլուզումը կանխելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է Շիրակ–Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ–Շարուրի փողոցների խաչմերուկ, նաև՝ հետադարձ ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանություն
👍55👎6