Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։

Ճանապարհային դեպարտամենտ
👎26👍20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտված է․

▫️կառուցվել է 1.6 կմ արտաքին լուսավորության նոր ցանց,

▫️տեղադրվել է 52 հենասյուն և 104 լեդ «խելացի» լուսատու:

Երևանի քաղաքապետարան
👍92👎8
🟨 Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👎75👍31
🟨 Այսօր մեկնարկում է Հայաստանի պատմության յուրօրինակ դատավարություններից մեկը՝ Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի։

▫️Շահրամանյանը պնդում է, որ Արցախի տեղեկատվական շտաբի 28.09.2023թ. հայտարարությունը մեջբերելով, ըստ որի՝ ինքը ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր, իրեն զրպարտել են։

▫️Նիստը՝ ժամը 15:00, Հալաբյան 41ա (ԴԱՀԿ-ի շենք), 11-րդ հարկ, 11 դահլիճ։
👎74👍19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Չեչնիայի Գուդերմեսում հարձակման է ենթարկվել «Ախմատ» գնդի բազան։
👍131👎12
🟨 Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո հատկացնել՝ օգնելու Հայաստանին արդյունավետ պայքար մղել հիբրիդային հարձակումների դեմ, որոնք կարող են լինել ընտրություններին ընդառաջ։

ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոս

©️Արմենպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍232👎32
🟨 Սև ծովում ԱԹՍ հարձակման է ենթարկվել ևս մեկ ռուսական լցանավ։

▫️«Միդվոլգա 2» տանկերը բուսական յուղ էր տեղափոխում Ռուսաստանից Վրաստան։ Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
👍97👎14
🟨 Միջին միջանցքը, որ կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Սև ծովը Եվրոպայի հետ, դառնում է հուսալի այլընտրանք առևտրային ուղիներին, որ դարձել են անվստահելի։

▫️Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ վերջին քայլերը այս նպատակը դարձրել են ավելի իրատեսական:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎20
🟨 Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս:

▫️Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ։

Ալեն Սիմոնյան
👍80👎14
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2026թ․ ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել։

▫️Արդյունավետ եմ համարում լինել բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության զարգացման ոլորտում։ Կուսակցությունից դուրս գալու դիմում չեմ գրել։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան
👍97👎9
🟨 ԵՄ-ն 500 միլիոն եվրո կներդնի ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։

▫️Սա ներդրում է ՀՀ էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար։

▫️Աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա:

ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոս

©️Արմենպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍208👎37
🟨 ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ Բրյուսելում կայացել է Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը:

ՀՀ ԱԳՆ
1👍146👎22
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստը։

ՀՀ ԱԳՆ
👍153👎16
🟨 Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՔՕ 507-րդ հոդվածի 1-ին մասով [դատական ակտը չկատարելը]:

▫️Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Դատախազություն /©️Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍131👎26
🟨 Ինչպես է տերևների այրումը թունավորում Երևանը։ Տերևների, թափոնների ու աղբավայրերի այրումների վերաբերյալ 2025թ․ 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 998 դեպք, որոնցից 23-ը՝ Երևանում։

Դեպքերից 3-ով քրեական վարույթներ են նախաձեռնվել։ 74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ, տուգանքների չափը՝ 1.750.000 դրամ։

ԲԸՏՄ ©️Factor TV

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍78👎26
🟧 Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մինչև 2020թ․ բանակցային գործընթացի փաստաթղթերը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍105👎18
Radar Armenia
🟨 Այսօր մեկնարկում է Հայաստանի պատմության յուրօրինակ դատավարություններից մեկը՝ Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի։ ▫️Շահրամանյանը պնդում է, որ Արցախի տեղեկատվական շտաբի 28.09.2023թ. հայտարարությունը մեջբերելով, ըստ որի՝ ինքը ստորագրել…
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 «ԼՂ հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂ հանրապետության լուծարման մասին հրամանագիր»։ Կոնկրետ այս հարցն է, որ դարձել է վիճարկելի։

▫️Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հրամանագրի մասին հայտարարություն տարածել է 2023թ․ սեպտեմբերի 28-ին, բոլոր լրատվամիջոցներում այդ մասին լուրը եղել է։ Եթե սկսում ենք դատական պրոցես, այն պետք է սկսել Արցախի տեղեկատվական շտաբի հետ կապված, ԶԼՄ-ների հետ կապված և բոլոր այն շրջանակների, որոնք այդ լուրը տարածել են ու ոչ միայն չեն հերքել, այլև չեն էլ հանել մինչև այսօր։

Նժդեհ Հովսեփյան

Տեսանյութը՝ 24news.am-ի
👍103👎17
Radar Armenia
🟨 «ԼՂ հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂ հանրապետության լուծարման մասին հրամանագիր»։ Կոնկրետ այս հարցն է, որ դարձել է վիճարկելի։ ▫️Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հրամանագրի մասին հայտարարություն տարածել է 2023թ․ սեպտեմբերի 28-ին, բոլոր լրատվամիջոցներում…
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բոլոր հանգամանքների մասին էլ գրված է դասագրքում։ Թե՛ Ադրբեջանի կողմից շրջափակման վերաբերյալ, թե՛ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի։ Դասագրքում տեղ չեն գտել այն ամենը, ինչ փաստ չեն, այլ մեկնաբանություն։

Նժդեհ Հովսեփյան

Տեսանյութը՝ 24news.am-ի
👍97👎21
Radar Armenia
🟨 Այսօր մեկնարկում է Հայաստանի պատմության յուրօրինակ դատավարություններից մեկը՝ Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի։ ▫️Շահրամանյանը պնդում է, որ Արցախի տեղեկատվական շտաբի 28.09.2023թ. հայտարարությունը մեջբերելով, ըստ որի՝ ինքը ստորագրել…
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սամվել Շահրամանյանի փոխարեն հարցերին պատասխանել է նրա փաստաբանը.

▫️«Դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի՝ Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը»։

Տեսանյութը՝ 24news.am-ի
👎173👍25
🟨 Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ձերբակալվել է բելգիական ոստիկանության կողմից՝ խարդախության գործով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍69👎6
Radar Armenia
🟧 Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մինչև 2020թ․ բանակցային գործընթացի փաստաթղթերը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ի՞նչ նամակ է գրել Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին 2016թ. օգոստոսի 5-ին։

▫️
Ադրբեջանը հրաժարվել է Մադրիդյան սկզբունքների մի մասից և հետապնդում է «սկզբում տարածքներ, իսկ հետո՝ մնացածը» վտանգավոր բանաձևը։ Ադրբեջանը չի ստանձնում հստակ պարտավորություններ ԼՂ ապագա հանրաքվեի և ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ։ Ստանալով 5 շրջանները՝ Ադրբեջանը կդառնա էլ ավելի դեստրուկտիվ։ Ալիևը պահանջում է լուծել միայն իր խնդիրները՝ փոխարենը թողնելով բացարձակապես անորոշ ու չհստակեցված հանրաքվե։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍77👎14