Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 🟧 Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության։ ▫️Խստացվել է աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

▫️Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։ Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։

▫️Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված։

Տիգրան Ավինյան
👍82👎40
🟨 Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։

▫️Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով։

Տիգրան Ավինյան
👎89👍16
🟨 ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երևանի բնակիչներին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎195👍63
🟥 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👍40👎29
🟨 14։00-ի դրությամբ՝ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։

▫️Միևնույն ժամանակ՝ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել:

Տիգրան Ավինյան
👎117👍14
🟨 Մենք հայտարարել ենք, ձեր թվարկած ուժերի (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան,-խմբ.) հետ նախընտրական որևէ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ չենք գնա։

▫️Ձեր նշած իրավիճակն այս պահին չկա, մենք պատրաստ ենք շատ ուժերի, թիմերի հետ աշխատել, գնալ առաջ և պրոֆեսիոնալներին ներգրավվել մեր թիմ։

Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյան
👎234👍51
🟧 Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի եկեղեցում դանակահարվել է 57-ամյա Անդրանիկ Ղ․-ն, որը մահացել է։

▫️Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Նա հաշվառված է հոգեբուժարանում։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎106👍1
🟨 Երևանի տոնին ընդառաջ, որի միջոցառումները պետք է մեկնարկեին հոկտեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 7։00-ին օդապարիկների թռիչքով, աղբավայրում հրդեհ տեղի ունեցավ, և միջոցառումը մի քանի ժամով հետաձգվեց: Ծուխը դեռևս առկա է մայրաքաղաքի որոշ հատվածներում։

▫️Վարկածը, որ սա միտումնավոր է տեղի ունեցել, գնալով ավելի հավանական է դառնում: Իսկ ընդդիմադիրների կողմից հրդեհի վերաբերյալ «գիտահետազոտաքաղաքական» վերլուծությունների հիթ շքերթը միտված է միայն վաղվա միջոցառումների վրա ստվեր գցելուն։

▫️Համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները, և վաղը երևանցիները կկարողանան լիարժեք վայելել քաղաքի տոնը։

Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան
👍98👎41
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են:

▫️Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ yerevan.am կայքից, որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքեր։

Տիգրան Ավինյան
👍77👎66
🟨 Ժամը 17։00-ի դրությամբ՝ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջանացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։

▫️Օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում։

Տիգրան Ավինյան
👎89👍28
🟨 Թրամփի հետ շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա։

▫️Ես նրան տեղեկացրի մեր էներգետիկ ոլորտի դեմ Ռուսաստանի հարվածների մասին, քննարկեցինք մեր օդային պաշտպանությունը ամրապնդելու հնարավորությունները և այս առումով մեր կողմից պատրաստվող համաձայնագրերը։

Վոլոդիմիր Զելենսկի
👍82👎19
🟨 Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր:

▫️Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը՝ մարտական հաշվարկ: Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները որտեղից ծուխ է դուրս գալիս՝ պատվում են հողածածկով:

▫️Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ:

▫️Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը:

Տիգրան Ավինյան
👍87👎41
🟩 Նորվեգիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր ոսկի նվաճեց։
👍376👎2
Radar Armenia
🟩 Նորվեգիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր ոսկի նվաճեց։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքում ոսկե մեդալ նվաճեց։

▫️Լալայանը փոքր ոսկի նվաճեց թե՛ հրում, թե՛ պոկում վարժություններում։
👍496👎1
⚽️ Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլ

🇭🇺 Հունգարիա
🇦🇲 Հայաստան

▫️Հանդիպումը մեկնարկել է։
👍94👎3
⚽️ Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլ

🇭🇺 Հունգարիա 0
🇦🇲 Հայաստան 0

▫️Առաջին խաղակեսն ավարտվեց։
👍91👎4
⚽️ Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլ (56’)

🇭🇺 Հունգարիա 1
🇦🇲 Հայաստան 0
👎96👍2
🟨 Ժամը 21։00-ի դրությամբ՝ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։

▫️Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին։

Տիգրան Ավինյան
👎84👍46
⚽️ Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլ

🇭🇺 Հունգարիա 2
🇦🇲 Հայաստան 0

▫️Հանդիպումն ավարտվեց։
👎173👍10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել:

▫️«Թալիբանը» մի քանի ուղղություններով հարձակվել է Պակիստանի սահմանային դիրքերի վրա։

Tolo News
1👍153👎29