Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
12K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանը հուզվեց ելույթի ժամանակ։
👎223👍207
🟥 «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք.

▫️հենվելով ՀՀ ժողովրդի վրա,
▫️առաջնորդվելով ՀՀ պետական ​​շահերով,
▫️ամրապնդելով ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը,
▫️վերլուծելով ՀՀ Երրորդ Հանրապետության պատմությունը,
▫️ողջունելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։

Նիկոլ Փաշինյան
👎275👍179
🟨 ՔՊ-ն 2026թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀ կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին։

▫️Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո ՔՊ-ն նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր սահմանադրության ընդունման գործընթաց։

Նիկոլ Փաշինյան
👎280👍184
🟨 Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ նորմայի մինչև՝

▫️Շիրակ - 96%
▫️Լոռի-Տավուշ - 43-50%
▫️Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն - 55-75%
▫️Արարատ, Արմավիր - 50-103%
▫️Վայոց ձոր, Սյունիք - 30-50%
▫️Երևան - 68%

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👎30👍6
Radar Armenia
🟧 Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող…
⬜️ 2 տարի առաջ այս օրը՝ 2023թ. սեպտեմբերի 20-ին, ադրբեջանական հարձակումից և թեժ մարտերից մեկ օր անց Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակեց ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի աշխատակազմի ՏԳՎ-ի հայտարարությունը.

▫️ընդունում են կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը։
▫️ձեռք է բերվել համաձայնություն՝ ՀՀ ԶՈւ մնացած ստորաբաժանումներն ու զինծառայողները դուրս բերելու վերաբերյալ։
▫️Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում ԼՂ հայերի վերաինտեգրման հետ կապված հարցերը կքննարկվեն Եվլախում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
#Radar_Retro
👎148👍2
🟨 Կան գործընկերներ, որոնք գնահատականներ ունեն, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։

▫️Ցավոք, ռուսական մի շարք հեռուստաալիքներ կամ առանձին վերցրած բանախոսներ այդպիսի տրամաբանություն զարգացնում են։ Բայց ես այդպիսի տրամաբանությամբ չեմ դիտարկում մեր հարաբերությունները։ ՌԴ նախագահի հետ մեր երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում։

Նիկոլ Փաշինյան
👎172👍78
🟨 [Պատմական Հայաստանի] գաղափարախոսությամբ Տավուշն ամորֆ մի մարմին է, որը դժվար է նկարագրել։ Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ Տավուշի մարզն ունի շատ կոնկրետ նկարագրված սահմաններ։

▫️Սահմանազատման արդյունքում Տավուշից մի միլիմետր անգամ հող չի հանձնվել։

Նիկոլ Փաշինյան
👍185👎168
🟨 Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո եկեղեցին ինքը՝ առանց քաղաքական միջամտության, պետք է որոշի իր դիրքորոշումը կուսակրոնության ինստիտուտի նկատմամբ։ Եթե իրենք որոշում են պահել, ուրեմն պետք է պահվի։ Կիսակուսակրոնություն չի լինում։

Նիկոլ Փաշինյան
👍193👎112
🟨 Զելենսկին հաստատել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ կհանդիպի Թրամփի հետ։

▫️Ուկրաինայի և ԱՄՆ-ի առաջին տիկինները նույնպես կհանդիպեն՝ քննարկելու մարդասիրական հարցեր և ուկրաինացի երեխաների վերադարձը։
👍87👎26
🟨 Եթե «Facebook» կամ «Instagram» սոցցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, չվստահեք։

ՆԳՆ ոստիկանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍53👎37
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը հաղթահարել է որակավորման փուլը և կմասնակցի 2026թ․ Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերին։
👍302👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Հրաչյա Պողոսյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել՝ հաղթելով Գեորգի Տիբիլովին։
👍238
🟨 Սեպտեմբերի 22-ից Երևանի մի շարք փողոցներում հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով։

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍166👎15
🟨 ՔՊ վարչության, վարչության նախագահի, վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։

▫️ Ներկայումս նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։

Քաղաքացիական պայմանագիր
👎83👍64
🟨 Էլեկտրոնային նախնական հաշվարկներից հետո ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։

▫️Իրականցվելու է ձեռքով հաշվարկ։ 24 ժամվա ընթացքում կարող են ստացվել բողոքարկման հայտեր, հաջորդ 24 ժամվա ընթացքում հայտերը պետք է քննվեն։
👎144👍134
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Եղանակը Երևանում սեպտեմբերի 21-ին՝

🌖 Ցերեկ +21 +23
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +8 +10

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍20👎7
🟨 Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության տոնի առիթով։

▫️Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել և սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլևս երբեք բաց չթողնելու մասին։
 
▫️Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ և երջանիկ Հայաստանն, ահա, նորածին մանուկի նման մեր խնամքին է սպասում։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
10👍249👎168
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք դադարեցրինք Կամբոջայի և Հայաստանի միջև հակամարտությունը։ Այն նոր էր սկսվում։

Դոնալդ Թրամփ
👎183👍48
🟨 Այսօր մենք իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ: Խաղաղությունն է այն բանալին, որը բացում է մեր երկրի զարգացման իրական հեռանկարները:

▫️Օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն ավելի ու ավելի է մոտեցրել մեզ անկախ ու ինքնիշխան ՀՀ ունենալու մեր երազանքին:

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
4👎181👍154
🟨 ԱՄՆ-ն կանգնած է մեր արժեքավոր գործընկերոջ՝ Հայաստանի կողքին։

▫️Թրամփի և Փաշինյանի ստորագրած ռազմավարական գործընկերությունը և փոխըմբռնման հուշագրերը ընդհանուր նպատակներն առաջ մղելու մեր ջանքերի անկյունաքարն են։ Մինչ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան որպես խաղաղության և աճի խաչմերուկ, ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ ավելի կայուն և բարգավաճ տարածաշրջան ունենալու։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍336👎38
🟨 Ընդունեք շնորհավորանքներս ՀՀ Անկախության օրվա առթիվ։

▫️Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Դրանց հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎273👍102