Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2025թ.-ին 2024թ.-ի համեմատ ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ ծախս, և դրանց մի մասն ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։

▫️Եթե 2025թ. 115 մլրդ դրամի կտրուկ, անհամաչափ աճը չլիներ, կունենայինք 2023-2026 բնականոն աճ։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎84👍56
Radar Armenia
🟨 Էմանուել Մակրոնը ԶՈւ նախարար Սեբաստիան Լըկորնյուին նշանակել է Ֆրանսիայի վարչապետ։
🟨 Շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

▫️Հայաստանը վճռական է շարունակել ամրապնդել ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները՝ ռազմավարական գործընկերության ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյան
👍168👎21
🟨 Աշխատում ենք ամերիկյան կողմի հետ, Ադրբեջանի հետ՝ ևս։ Սահմանազատման գործընթացում կարող է լինել նորություն։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍131👎45
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Վաշինգտոնյան համաձայնությունները ՀՀ-ՌԴ և ՀՀ-Իրան հարաբերությունները խորացնելու հնարավորություն են տալիս։

▫️ՌԴ նախագահի հետ և՛ հեռախոսազրույցում, և՛ հանդիպման ընթացքում, և՛ Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսել եմ այդ մասին։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍100👎70
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 TRIPP-ը ՀՀ-ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է, և դրա տակ կա ոչ միայն ՀՀ վարչապետի, ԱՄՆ նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։

▫️ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ Խաղաղության խաչմերուկ նախագծի զարգացման մասին. ԱՄՆ-ը հետաքրքրված է այդտեղ ներդրումներ անել։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍123👎47
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսրայելը ռմբակոծել է Եմենում գտնվող հութիների ռազմական կենտրոնները։
👎101👍20
Radar Armenia
🟨 Նեպալում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների պատճառով զոհերի թիվը հասել է 22-ի, տուժել է շուրջ 500 մարդ։
🟨 Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ բանտերից փախուստի է դիմել ավելի քան 13.500 կալանավոր։

AFP
👎92👍20
🟨 Չի կարող լինել սահման՝ առանց սահմանապահի։ Բազմաթիվ երկրներում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, դա ստուգում է սարքը։

▫️ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Վրաստան, ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Իրան սահմանին, օդանավակայանում պետք է այդ կարգավորումը մտցնել։ Լինելու է 21-րդ դարին հարիր մաքսային սահմանային հսկողություն։ Մարդկային կոնտակտ կլինի, երբ այդ սարքի հետ կապված խնդիր լինի։

Նիկոլ Փաշինյան
👍171👎110
🟧 Երևան քաղաքի երկնքում կուտակված ծխի ամպը գոյացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հարակից «Սև քար» և «Զառ» անվանմամբ հատվածների միջնամասում գտնվող խոտածածկ տարածքում բռնկված հրդեհից։

Հ.Գ. Երևանից մեկնել է 3 մարտական հաշվարկ՝ հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով։ Ժամը 19:25-ի դրությամբ հրդեհը մարվել է։
👎98👍8
🟨 Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍151👎5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակրթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունն իրենց դրական ազդեցությունն են ունեցել խցանումների մակարդակի վրա:

▫️Միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման դեպքում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։

Երևանի քաղաքապետարան
👎126👍61
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կատարին և բոլոր այն երկրներին, որոնք ապաստան են տալիս ահաբեկիչներին. ասում եմ՝ արտաքսեք նրանց կամ կանգնեցրեք դատարանի առջև, այլապես դա կանենք մենք։

▫️Երկրները, որոնք ծափահարում էին ԱՄՆ-ին Բեն Լադենին սպանելու համար, պետք է ամաչեն, որ այսօր դատապարտում են Իսրայելին։

Բենիամին Նեթանյահու
👎227👍26
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, ակտիվիստ և հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքի վրա։

Fox News
👎114👍17
Radar Armenia
🟨 ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, ակտիվիստ և հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքի վրա։ Fox News
🟨 Բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար, ում վիրավորել են։ Նա հրաշալի տղա է։ Աստված օրհնի նրան։

Դոնալդ Թրամփ
👍85👎15
Radar Armenia
🟨 Քըրքին հրազենային վնասվածք հասցրած ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։
🟨 Ըստ ամերիկյան մամուլի՝ ձերբակալված անձը Մայքլ Մալինսոնն է, որը Յուտայի նահանգում գրանցված է որպես դեմոկրատ։ Սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ կրակողը նա չի եղել, և մարդասպանը որոնվում է։
👍48
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփի հրամանով ԱՄՆ-ում պետական դրոշը խոնարհվել է՝ ի հիշատակ սպանված Չարլի Քըրքի։
👍79👎7
🟨 ԱՄՆ ՀԴԲ-ի (FBI) տնօրեն Քեշ Պատելը հայտնել է, որ Քըրքի սպանության կասկածյալը ձերբակալվել է, ապա հարցաքննությունից հետո ազատ արձակվել օրենքի պահանջով։ Տեղեկություններ առայժմ չկան, թե ով է նա և որն է եղել սպանության մոտիվը։

UPD: Հարցաքննված մարդկանց հանցակցությունը չի հիմնավորվել։ Մարդասպանին դեռ փնտրում են։
👎51👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է ենթադրյալ մարդասպանը՝ համալսարանի տանիքին։
👎45👍2
🟨 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 11-ին՝

🌖 Ցերեկ +23 +25
🌗 Երեկո +17 +19
🌘 Գիշեր +12 +14

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍43👎3