Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հունգարիան բացահայտորեն գնում է ռուսական նավթը, որովհետև այլ տարբերակ չունի, մինչդեռ ԵՄ մյուս երկրները գաղտնի են գնում այն ցածր գների պատճառով։

▫️Բարձրաձայն քննադատում են Հունգարիային և Սլովակիային, բայց աննկատելիորեն ներմուծում են նույն նավթը Ասիայով։

Հունգարիայի ԱԳՆ Պետեր Սիյարտո
👎59👍28
🟨 Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ:
👍101👎13
🟨 Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կարող է շրջադարձային դառնալ Արևելք-Արևմուտք տարանցման համար։

▫️Այս միջանցքը հսկայական ներուժ է ստեղծում տրանսպորտի և առևտրի համար ամբողջ տարածաշրջանում։ Հունգարիան ներդրումներ է կատարում երկաթուղու և ավտոմայրուղիների ոլորտում՝ իր մասնաբաժինը մեծացնելու նպատակով։

Հունգարիայի ԱԳՆ Պետեր Սիյարտո
👎93👍15
🟨 Մեծ ֆուտբոլը վերադառնում է Առաջին ալիք։

▫️Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը դիտե՛ք Առաջին ալիքի ուղիղ եթերում, սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյան
👍109👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 🟩 Երևանում գրքի միջազգային փառատոնն է։

Տիգրան Ավինյան
👍92👎11
Radar Armenia
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը, որը «ակտիվ մասնակցություն է ունեցել այդ գործընթացին»։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանը և Ադրբեջանը դիմել են ՇՀԿ անդամակցության համար, սակայն ժամանակի սղության պատճառով Թիենծինում անդամ պետությունները չկարողացան որոշում կայացնել։ Խումբը շարունակում է քննարկել այդ հարցը։

Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ
👍49👎18
🟨 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության ղեկավար Նիկոլա Լեռների հետ:
👍130👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգում շինարարը վերացնում է թերությունները:

▫️Այգին շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:

Երևանի քաղաքապետարան
👍95👎20
🟧 Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են 2 երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ ՀՀ և Ադրբեջանի տարածքներ:

▫️Քննարկել են սահմանազատման և ականազերծման, անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍123👎31
🟨 Ռուսաստանը կվերանայի իր ռազմական դիրքորոշումը Ֆինլանդիայի հետ սահմանի ամրապնդման հարցում՝ ՆԱՏՕ-ին վերջինիս միանալու հետևանքով։

▫️Ֆինլանդիան, Նորվեգիան և Լեհաստանը ուժեղացնում են ռազմական ակտիվությունը ՌԴ տարածքի մոտ։

Դմիտրի Մեդվեդև
👎87👍24
🟨 Ավարտական փուլում է Մ-1 միջպետական ճանապարհից «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգումը։

▫️Ճանապարհը նորոգվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով։

Ճանապարհային դեպարտամենտ
👍102👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
1👍93👎13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռոնալդուն հյուրանոցի սրահում հրել է իրեն մոտեցած և իր հետ նկարվել ցանկացող երկրպագուին։
1👎434👍76
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և «Վրացական երազանքի» կողմնակիցների միջև։
👎43👍11
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Վերադարձին կարճատև կանգառներ ունեցանք Մոնղոլիայում և Ղազախստանում։

Նիկոլ Փաշինյան
👍138👎76
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Եղանակը Երևանում սեպտեմբերի 6-ին՝

🌖 Ցերեկ +31 +33
🌗 Երեկո +24 +26
🌘 Գիշեր +19 +21

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍30👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփը ստորագրել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն վերանվանելու հրամանագիրը։

◽️Պենտանգոնն այդպես է անվանվել մինչև 1947թ.։
👎135👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփը Լուկաշենկոյին անվանել է ուժեղ առաջնորդ և հարգված մարդ։
👎268👍11
🟨 Աջակցում ենք Հվ. Կովկասում ապաշրջափակման գործընթացին: 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմին և հարթեց տարածաշրջանում խաղաղության ճանապարհը: 9-րդ կետն նախատեսում է այս երկրների միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և նորմալ տնտեսական հարաբերությունների հաստատման հարցի լուծման անհրաժեշտությունը: Մենք աջակցում ենք դրան:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
👎253👍4
🟨 ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան:

▫️Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։

▫️Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջև։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան
👍128👎86
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Շատ կցանկանայի, որ Սի Ծինփինը և Պուտինը 2026թ. մասնակցեին G20-ի գագաթնաժողովին։ Նրանք, սակայն, դիտորդի դերում են լինելու, վստահ չեմ՝ կցանկանա՞ն այդպես, թե՞ ոչ։

Դոնալդ Թրամփ
👍58👎24