Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Միայն երեկ՝ մեկ օրում, ՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար։

▫️Սա այս տարվա լավագույն ցուցանիշն է՝ մեկ օրվա։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան
👍110👎44
Radar Armenia
🟨 Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ՝ բացահայտելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտում և ստեղծելով…
🟨 Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել։

▫️Չնայած շատերը փորձել են՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, միայն Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել այս երկու երկրները՝ համաձայնության գալու այս պատմական խաղաղության համար:

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎96👍50
🟨 Apple-ի գործողությունները խոչընդոտում են OpenAI-ից բացի ցանկացած արհեստական բանականության ընկերության՝ առաջատար դիրք զբաղեցնելուն App Store-ում, ինչը հակամենաշնորհային օրենքների ակնհայտ խախտում է։

▫️xAI-ը անհապաղ իրավական գործողություններ կձեռնարկի։

Իլոն Մասկ
👍62👎15
🟨 Էրդողանի հետ անձնական զրույցի ընթացքում քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

▫️Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որը պետք է նպաստի տարածաշրջանի առաջընթացին դեպի կայունություն։

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎65👍29
🟨 «Հայոց պատմության» դասագրքերը «Հայաստանի պատմություն» վերանվանելու շուրջ հարցադրումներին է արձագանքել 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Վահագն Հակոբյանը։

◽️Մրցույթը ի սկզբանե հայտարարվել է «Հայոց պատմություն» անվամբ, բայց, ըստ երևույթին, անվան ու այլ պատճառներով դասագիրքը մերժվել է։ Բողոքարկումը ևս արդյունք չի տվել։ «Հայաստանի պատմություն» անվամբ հայտարարվել է նոր մրցույթ։

◽️Քաղաքական նկատառումներով «Հայաստան» անվան դեմ բացասական երանգավորում ունեցող խոսույթ ձևավորելիս հիշե՛ք, որ «Հայաստան» անվան դեմ գործել են Օսմանյան կայսրությունում, ցարական փուլի Ռուսաստանում, ԽՍՀՄ-ում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍106👎60
🟨 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։

Նազելի Բաղդասարյան/©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍232👎34
🟨 Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր սերնդի՝ iPhone 17, iPhone 17 Air, iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max սմարթֆոնները։

◽️Հայտնի է դրանց նախնական արժեքն ու տեխնիկական բնութագիրը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍59👎49
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Տեխասում գնացքը, որը, հնարավոր է, վտանգավոր բեռ էր տեղափոխում, դուրս է եկել գծերից և վթարի ենթարկվել։

▫️Հնարավոր արտահոսքի մասին առայժմ տեղեկություններ չկան։
👎68👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում։
👎113👍1
🟨 Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա։
👍78👎59
Radar Armenia
🟨 Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի ղեկավարներն ու Զելենսկին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց կունենան Թրամփի հետ՝ վերջինի՝ ուրբաթ օրը Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Bloomberg ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Զելենսկին ժամանել է Բեռլին՝ կանցլեր Մերցի հետ հանդիպման համար։

▫️Ավելի ուշ տեսակոնֆերանս տեղի կունենա Զելենսկու, Թրամփի և եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի ղեկավարների մասնակցությամբ։
👍82👎19
Radar Armenia
🟨 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Նազելի Բաղդասարյան/©Radar Armenia ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մհեր Գրիգորյանը կմասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Փոխվարչապետի գրասենյակ/©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎120👍21
🟨 Հարավային Կովկասում կարգավորման համատեքստում տարածաշրջանային սահմաններից դուրս գտնվող ուժերը պետք է նպաստեն խաղաղության օրակարգի ամրապնդմանը և ոչ թե ստեղծեն լրացուցիչ բաժանարար գծեր։

ՌԴ ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎176👍4
🟨 Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ժամանակ պետք է հաշվի առնել ռուս սահմանապահների ներկայությունը։

▫️ՌԴ-ն արդիական է համարում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020-22 թթ. եռակողմ համաձայնագրերը, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել այդ համաձայնագրերից դուրս գալու մասին։

Ալեքսեյ Ֆադեև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎369👍20
🟨 Օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

▫️Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:

Երևանի քաղաքապետարան
👎36👍9
🟨 Ուկրաինան 5 հիմնական պահանջ ունի.

▫️Կայուն հրադադար՝ տարածքային ցանկացած զիջումից առաջ։
▫️Փոխհատուցում՝ 500 միլիարդից մինչև 1 տրիլիոն դոլարի չափով։
▫️Անվտանգության երաշխիքներ։
▫️ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանում։
▫️Ռազմագերիների և երեխաների վերադարձ։

Politico
👍158👎54
🟨 Ադրբեջանը լավ գիտակցում է մեր դիրքորոշումը Կիևին զենքի կամ կրկնակի նշանակության օգնության մատակարարման վերաբերյալ։

▫️Նման գործողությունները չեն նպաստում հակամարտության կարգավորմանը և միայն կվատթարացնեն իրավիճակը։

Ալեքսեյ Ֆադեև
👎103👍40
🟨 Մակրոնն առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է, որ Ֆրանսիայի զինված ուժերը Կամերունում կիրառել են բռնի գործողություններ երկրի անկախության պայքարի ընթացքում և դրանից հետո։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍86👎11
Radar Armenia
🟨 Երևանի հանրային տրանսպորտի որևէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ ▫️Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։…
🟨 Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։

Ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյան
👍107
🟨 «Ինչպես հարկ կհամարեն»։

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Մամեդյարովը՝ Երևանում որպես դեսպան աշխատելու հնարավորության մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎146👍53
🟨 Ռուսաստանում միջոցներ են ձեռնարկվում՝ Telegram և WhatsApp հավելվածների զանգերը մասնակիորեն սահմանափակելու համար։

▫️Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն ներդրվում։

Ռոսկոմնադզոր
👎102👍15