Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Այս դավադրությունն իրագործելով՝ Հվ. Կովկասի անվտանգությունը վտանգվելու է։ Իրանը շեշտել է, որ կշարժվի դեպի Հվ. Կովկասի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ լինի դա ՌԴ-ի հետ, թե առանց նրա, և, իհարկե, մենք կարծում ենք, որ ՌԴ-ն նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի
👎267👍108
Radar Armenia
🟨 Այս դավադրությունն իրագործելով՝ Հվ. Կովկասի անվտանգությունը վտանգվելու է։ Իրանը շեշտել է, որ կշարժվի դեպի Հվ. Կովկասի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ լինի դա ՌԴ-ի հետ, թե առանց նրա, և, իհարկե, մենք կարծում ենք, որ ՌԴ-ն նույնպես ռազմավարական առումով…
🟨 Թրամփը աղմկալից, սակայն անիմաստ հայտարարություններ է անում։ Նա կարծում է, որ անշարժ գույքի գործակալ է և կարող է հող վարձակալել։ Արդյո՞ք Հվ. Կովկասը տեր չունեցող տարածաշրջան է, որ Թրամփը կարող է վարձակալել։

Ալի Աքբար Վելայաթի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎184👍103
🟨 Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը տեղի ունեցավ ամերիկյան կողմի միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա
👎196👍31
Radar Armenia
🟨 Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը տեղի ունեցավ ամերիկյան կողմի միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա
🟨 Երկու երկրների [Ադրբեջանի և Հայաստանի] հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում, հիմնված լինի կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա։

▫️Չի կարելի անտեսել այն փաստը, որ Հայաստանի և Իրանի սահմանը հսկվում է ռուս սահմանապահների կողմից։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎403👍48
🟨 Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

▫️Ալիևը բարձր է գնահատել Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
👎164👍17
🟨 Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

▫️Հնդկաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍196👎36
🟨 Հայաստանը արժանի է խաղաղության։ Մեր քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Մեր սերունդներին մենք պիտի ժառանգենք ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, զարգացում, բարեկեցություն։ Եվ մենք անելու ենք դա։

▫️Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե խաղաղությունը, կեցցե կյանքը։

Տիգրան Ավինյան
👍216👎106
🟨 ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման հարցում և ճանաչում է նախագահ Թրամփի ջանքերը առաջընթացը խթանելու գործում։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍122👎51
🟨 Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։

▫️Ես նաև շնորհավորում եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։

Բենիամին Նեթանյահու
👎288👍64
🟨 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի:

Եղանակը Երևանում օգոստոսի 10-ին՝

🌖 Ցերեկ +34 +36
🌗 Երեկո +29 +31
🌘 Գիշեր +20 +22

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
2👍72
🟨 Սպիտակ տունը քննարկում է Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հնարավորությունը, որտեղ Թրամփը հաջորդ շաբաթ պետք է հանդիպի Պուտինի հետ։

NBC News

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍94👎6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վարչապետի մուտքը Սպիտակ տուն: Չհրապարակված կադրեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան
👍148👎71
🟨 Եվրոպական 6 երկրի՝ Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Ուկրաինան պետք է մասնակցի Ռուսաստանի հետ ցանկացած բանակցության։

BBC

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍224👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թել Ավիվում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ Գազայի հատվածի ամբողջական օկուպացիայի։

▫️Ցուցարարները պահանջում են պատանդների վերադարձի շուրջ համաձայնության և հրադադարի համաձայնագրի կնքում։
👍223👎3
🟨 Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

▫️Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում,
▫️ Խուսափել կրակի օգտագործումից անտառներում,
▫️Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող են արևի ճառագայթներից բռնկում առաջացնել,
▫️Տեղեկացնել համապատասխան ծառայություններին (911), եթե նկատում եք ծխացող կամ այրվող հատվածներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
👍78👎3
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերը վճռական քայլ են դեպի երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորում։

▫️Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նկատմամբ։

Իսպանիայի ԱԳՆ
👍155👎21
🟨 Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։

▫️Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։

Արարատ Միրզոյան/©Արմենպրես
2👍264👎37
🟨 Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն։

Արարատ Միրզոյան/©Արմենպրես
11👍270👎45
🟨 Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը։

▫️Սա նշանակալի քայլ է, և բոլորս հույս ունենք, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղությանը։

Հռոմի պապ Լեւոն XIV
👍247👎36
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։

▫️Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել է շուրջ 30 միավոր տեխնիկա, որով իրականացվում են հողային աշխատանքներ՝ աղբի շերտերը ծածկելու և կրակի օջախների կրկին ակտիվացումը կանխելու նպատակով։

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎59👍38
🟨 Oգոստոսի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց տեղի կունենա։

Ղազախստանի նախագահի խորհրդական
👍131👎35