Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սպիտակ տունը տեսանյութ է հրապարակել Թրամփի, Փաշինյանի և Ալիևի երեկվա հանդիպումից։
👍187👎48
🟨 Օգոստոսի 8-ին, ժամը 19:50-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել լուսացույց։

▫️Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👍60👎18
🟨 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական մշակումը՝ այն համարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։

▫️Միաժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես ընդհանուր սահմանների մոտ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։

Իրանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍212👎34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Բաթումին հեղեղվել է տեղատարափ անձրևից հետո։
👎86👍14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 «Թրամփի ուղու» մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել, որովհետև եռակողմ հռչակագրում նշվում է, որ ապաշրջափակումը տարածաշրջանում տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
👍230👎46
🟨 Շինարարի օրվան ընդառաջ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար, ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։

▫️Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Երևանի քաղաքապետարան
👍64👎27
🟨 Ցանկանում ենք, որ մեր տարածքով անցնող միջանցքները ավելի ակտիվորեն ներգրավված լինեն բեռնափոխադրումների մեջ։ Սա բերում է գումար, ստեղծում է աշխատատեղեր, ստեղծում է քաղաքական ազդեցություն։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍120👎77
🟨 Նուբարաշենի աղբավայրում երեկ գիշերից բռնկված հրդեհի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ամբողջ գիշերվա ընթացքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին իրականացվում են հովացման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն։

▫️Աղբավայրում մոբիլիզացված են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցների ջրատար մեքենաները, իսկ քաղաքապետարանի կոմունալ վարչության և վարչական շրջանների կոմունալ բաժինների կողմից նշված հատվածներում կատարվում են հողային աշխատանքներ։

▫️Աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան/ © Radar Armenia
👍54👎29
🟨 Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և աշխարհի համար:

▫️Վրաստանը միշտ պաշտպանել է տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը և շարունակելու է վճռականորեն աջակցել այս մոտեցմանը:

Իրակլի Կոբախիձե
👍162👎48
🟨 Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։ Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է։

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինի
👍181👎52
🟨 Շնորհավորում ենք երկու կողմերին՝ Ալիևին և Փաշինյանին, ինչպես նաև Թրամփին՝ տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և ավելի մեծ բարգավաճման ճանապարհ բացելուն նպաստելու համար։

Մոլդովայի նախագահ Մարիա Սանդու
👍176👎45
🟨 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։

ՆԱՏՕ-ի խոսնակ
👍171👎44
🟨 Իտալիան ողջունում է պատմական՝ Ադրբեջան-Հայաստան համաձայնագիրը, որը քայլ է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հիմնված կարգավորման ուղղությամբ։

Իտալիայի ԱԳՆ
👍175👎40
🟨 Վրաստանը ողջունում է ԱՄՆ նախագահի ներդրումը Հվ. Կովկասում երկարատև հակամարտության ավարտի գործընթացում։

▫️Հույս ունենք, որ այս պատմական իրադարձությունը շղթայական ռեակցիա կառաջացնի Սևծովյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորման առումով։

Վրաստանի ԱԳՆ
👍150👎42
🟨 Այս դավադրությունն իրագործելով՝ Հվ. Կովկասի անվտանգությունը վտանգվելու է։ Իրանը շեշտել է, որ կշարժվի դեպի Հվ. Կովկասի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ լինի դա ՌԴ-ի հետ, թե առանց նրա, և, իհարկե, մենք կարծում ենք, որ ՌԴ-ն նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի
👎267👍108
Radar Armenia
🟨 Այս դավադրությունն իրագործելով՝ Հվ. Կովկասի անվտանգությունը վտանգվելու է։ Իրանը շեշտել է, որ կշարժվի դեպի Հվ. Կովկասի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ լինի դա ՌԴ-ի հետ, թե առանց նրա, և, իհարկե, մենք կարծում ենք, որ ՌԴ-ն նույնպես ռազմավարական առումով…
🟨 Թրամփը աղմկալից, սակայն անիմաստ հայտարարություններ է անում։ Նա կարծում է, որ անշարժ գույքի գործակալ է և կարող է հող վարձակալել։ Արդյո՞ք Հվ. Կովկասը տեր չունեցող տարածաշրջան է, որ Թրամփը կարող է վարձակալել։

Ալի Աքբար Վելայաթի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎184👍103
🟨 Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը տեղի ունեցավ ամերիկյան կողմի միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա
👎196👍31
Radar Armenia
🟨 Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը տեղի ունեցավ ամերիկյան կողմի միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա
🟨 Երկու երկրների [Ադրբեջանի և Հայաստանի] հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում, հիմնված լինի կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա։

▫️Չի կարելի անտեսել այն փաստը, որ Հայաստանի և Իրանի սահմանը հսկվում է ռուս սահմանապահների կողմից։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎403👍48
🟨 Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

▫️Ալիևը բարձր է գնահատել Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
👎164👍17
🟨 Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

▫️Հնդկաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍196👎36