Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Օդի ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում օգոստոսի 9-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +30 +32
🌘 Գիշեր +19 +21

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍64👎4
🟨 Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը պատմականորեն կարևոր է։ Համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ Թրամփի միջնորդական առաքելության շնորհիվ։

▫️Ղազախստանը նույնպես իր ներդրումն է ունեցել՝ առաջարկելով Ալմաթան որպես հարթակ՝ խաղաղության պայմանագրի հիմնական պարամետրերի շուրջ արտգործնախարարների միջև բանակցությունների համար։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև
👍181👎49
🟨 Չկա այնպիսի բանակցություն, որտեղ մենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում։ Այդ թեման քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակով։ Այլ մանրամասների մեջ չեմ մտնի։ Քննարկումների արդյունքների մասին էլ ձեռնպահ կմնամ որևէ բան ասել, քանի դեռ արդյունք չկա։

Նիկոլ Փաշինյան
👍176👎57
🟨 Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ պաշտոնապես արդեն գրավոր կերպով կողմերը արձանագրել են, որ այդ փաստաթուղթն իրենց համար ընդունելի է և այլևս անփոփոխելի։ Հիմա պետք է աշխատենք հաջորդ փուլի վրա, որպեսզի ստորագրենք։

Նիկոլ Փաշինյան
1👍214👎66
🟨 Սահմանազատման պրոցեսը պետք է շարունակվի։

Նիկոլ Փաշինյան
👍183👎54
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք իրար հետ շատ բարդ ճանապարհ ենք անցել, ըստ էության՝ դժոխքի միջով ենք անցել, և հույս ունեմ, որ տեղի կունենա ՀՀ քաղաքացիների համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։ Դա կլինի նոր՝ ոչ պակաս կարևոր հեղափոխություն մեր երկրի ապագայի տեսակետից։

Նիկոլ Փաշինյան
👍239👎91
🟨 Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Բայրամովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

▫️Թուրքիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Ադրբեջանին «Վաշինգտոնում ադրբեջանա-հայ առաջնորդների հանդիպման ժամանակ ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ»։
👎93👍37
🟨 Ֆրանսիան ողջունում է Թրամփի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագրի մասին հայտարարությունը։ Խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը և վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։

▫️Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը։

Ֆրանսիայի ԱԳՆ
👍200👎48
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինայի տարածքային հարցի պատասխանն արդեն իսկ Ուկրաինայի Սահմանադրության մեջ է։ Ոչ ոք չի նահանջի դրանից։

▫️Մեր դեմ ցանկացած որոշում, Ուկրաինայից դուրս ցանկացած որոշում միաժամանակ խաղաղության դեմ որոշում է։ Դա երբեք չի աշխատի։

Վոլոդիմիր Զելենսկի
👍110👎35
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սպիտակ տունը տեսանյութ է հրապարակել Թրամփի, Փաշինյանի և Ալիևի երեկվա հանդիպումից։
👍187👎48
🟨 Օգոստոսի 8-ին, ժամը 19:50-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել լուսացույց։

▫️Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👍60👎18
🟨 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական մշակումը՝ այն համարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։

▫️Միաժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես ընդհանուր սահմանների մոտ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։

Իրանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍212👎34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Բաթումին հեղեղվել է տեղատարափ անձրևից հետո։
👎86👍14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 «Թրամփի ուղու» մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել, որովհետև եռակողմ հռչակագրում նշվում է, որ ապաշրջափակումը տարածաշրջանում տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
👍230👎46
🟨 Շինարարի օրվան ընդառաջ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար, ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։

▫️Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Երևանի քաղաքապետարան
👍64👎27
🟨 Ցանկանում ենք, որ մեր տարածքով անցնող միջանցքները ավելի ակտիվորեն ներգրավված լինեն բեռնափոխադրումների մեջ։ Սա բերում է գումար, ստեղծում է աշխատատեղեր, ստեղծում է քաղաքական ազդեցություն։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍120👎77
🟨 Նուբարաշենի աղբավայրում երեկ գիշերից բռնկված հրդեհի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ամբողջ գիշերվա ընթացքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին իրականացվում են հովացման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն։

▫️Աղբավայրում մոբիլիզացված են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցների ջրատար մեքենաները, իսկ քաղաքապետարանի կոմունալ վարչության և վարչական շրջանների կոմունալ բաժինների կողմից նշված հատվածներում կատարվում են հողային աշխատանքներ։

▫️Աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան/ © Radar Armenia
👍54👎29
🟨 Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և աշխարհի համար:

▫️Վրաստանը միշտ պաշտպանել է տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը և շարունակելու է վճռականորեն աջակցել այս մոտեցմանը:

Իրակլի Կոբախիձե
👍162👎48
🟨 Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։ Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է։

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինի
👍181👎52
🟨 Շնորհավորում ենք երկու կողմերին՝ Ալիևին և Փաշինյանին, ինչպես նաև Թրամփին՝ տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և ավելի մեծ բարգավաճման ճանապարհ բացելուն նպաստելու համար։

Մոլդովայի նախագահ Մարիա Սանդու
👍176👎45