Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ինդոնեզիայի ափերի մոտ 280 զբոսաշրջիկ տեղափոխող լաստանավ է այրվել։ Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։
👎132👍1
🟨 Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի ավագ խորհրդականին։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Դմիտրի Պեսկով
👎93👍33
🟨 Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։

▫️Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար։

Նիկոլ Փաշինյան
👍212👎48
🟧 Հայաստանում՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, ժամը 23:27-ին գրանցվել է 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

▫️Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👎84👍12
🟩 Լևոն Արոնյանը հաղթել է Լաս Վեգասում անցկացված ազատ ոճի (Ֆիշերի) շախմատի Մեծ սաղավարտի մրցաշարում։
👍660👎7
🟨 Օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում հուլիսի 21-ին՝

🌖 Ցերեկ +37 +39
🌗 Երեկո +30 +32
🌘 Գիշեր +22 +24

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎59👍7
🟨 Ըստ Independent Türkçe-ի աղբյուրների` այս շաբաթ Ստամբուլում տեղի կունենան բանակցություններ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, ինչպես նաև Իրանի և եվրոպական երկրների միջև` միջուկային ծրագրի շուրջ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍48👎19
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի 111 հասցեներում կառուցվել է 200 թեքահարթակ։
👍76👎15
🟨 ՌԴ-ում հանքի աշխատողներին տեղափոխող մեքենան, դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը. 13 մարդ զոհվել է, 20-ը` վիրավորվել:
👎119👍9
Radar Armenia
🟩 Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հուշարձանի բացման արարողությունը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին, հատկացրել ենք շուրջ 85 մլն դրամ։

▫️Քանդակը կրում է «Լա բոհեմը» անունը, և ոչ միայն հիմնված է համանուն հանրահայտ երգի վրա, այլև խորապես կապված է Ազնավուրի բեմական կերպարի հետ։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
👍108👎93
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սախալինում հրդեհվել է ՌԴ ամենաերկար՝ 23 կմ, ածխատարը։
👍96👎38
🟨 Գիշերը ՌԴ-ում ՀՕՊ-ը խոցել է 74 ուկրաինական ԱԹՍ, որից միայն 23-ը՝ Մոսկվայի շրջանում։

ՌԴ ՊՆ
👎77👍14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինայում ՌԴ զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 6 մարդ, վնասվել են բազմահարկ շենքեր, մետրոյի կայարանը։
👎107👍16
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում. կոնկրետ անձինք, որոնք իրենց կառավարման շրջանում ՀԷՑ-ը հասցրել են այս վիճակին։

▫️Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ը այս վիճակին, կարծես թե հասցնողներից մեկը այդ նույն պաշտոնյան է։ Ինքը ի պաշտոնե իմ ենթական է, իր ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյան

Տեսանյութը՝ 24news.am-ի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍230👎86
🟨 Ես` որպես ժամանակավոր կառավարիչ, հարուցված վարույթի շրջանակներում, վեր եմ հանելու օբյեկտիվ ծախսերը, ծախսումները, կապիտալիզացիան, ամորտիզացիան։ Այդ ամենի հիման վրա ՀԾԿՀ-ն որոշումներ կկայացնի սակագնի փոփոխության մասին:

Ռոմանոս Պետրոսյան
👍174👎72
🟧 ՀՀ-ն երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը։

▫️Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։ Աբու Դաբիում եւ դրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ ՀՀ-ն չի քննարկել եւ չի քննարկելու։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան
👍294👎20
Radar Armenia
🟧 ՀՀ-ն երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը։ ▫️Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության…
🟧 Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին։

▫️Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները եւ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։

Նազելի Բաղդասարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍368👎13
Radar Armenia
🟨 Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրության մեջ և, սկզբունքորեն, սա է ամբողջը։ Խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է։ ▫️«Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չպետք է լինի արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք՝…
🟨 Նոր միջանցքների ստեղծումը չպետք է խարխլի տարածաշրջանային երկրների ինքնիշխանությունը և ճանաչված տարածքային սահմանները, և չպետք է ուղեկցվի տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխություններով։

Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍259👎4
🟨 Իրանը հուլիսի 22-ին Թեհրանում եռակողմ հանդիպում կանցկացնի ՌԴ-ի և Չինաստանի հետ. կքննարկվեն նաև միջուկային ծրագրի հետ կապված հարցեր։

Իրանի ԱԳՆ խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍87👎20
Radar Armenia
🟨 Մոսկվայում շարունակվում է անձրև տեղալ:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մոսկվայում տեղատարափ անձրևների հետևանքով հեղեղումները շարունակվում են:
👍111👎17