Radar Armenia
77.6K subscribers
14.8K photos
12K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում` Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։

▫️61-ամյա կինը հրավիրվել է բաժին։

ՆԳՆ
👍155👎25
🟨 Թաիլանդում բարձրաստիճան վանականի անհետացումը սեռական և ֆինանսական սկանդալի պատճառ է դարձել:

▫️9 վանական հեռացվել է, բացահայտվել են միլիոնավոր դոլարների կասկածելի փոխանցումներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍81👎9
🟨 ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատանը բողոքի նոտա է հղվել։

▫️Ճապոնիայի մասնակցությունը Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ զորավարժություններին ունի զինված հակամարտության նախապատրաստման նշաններ։

ՌԴ ԱԳՆ
👎98👍14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։

▫️Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային և տարածաշրջանային հարցեր։
👍184👎27
🟨 Իսրայելն օրենքներից զուրկ, անսկզբունք, հղփացած և հուսահատ ահաբեկչական պետություն է։

▫️Մեր տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այս փուլում Իսրայելի ագրեսիան է։

Ռեջեփ Էրդողան
👍247👎32
Radar Armenia
🟩 Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հուշարձանը։ ▫️Պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Ազնավուրի հրապարակում։
🟨 Հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-12:00-ն Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։

Երևանի քաղաքապետարան
👍75👎13
Radar Armenia
🟨 Գոհ չեմ Պուտինից։ Դիտարկում եմ Ռուսաստանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ։ ▫️Առաջին հայացքից Պուտինը թվում է բարյացակամ, բայց նրանից լսում ենք միայն անհեթեթ խոսքեր։ Դոնալդ Թրամփ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Եթե Ռուսաստանը 50 օրվա ընթացքում հրաժարվի հրադադարից, կսահմանվեն շատ խիստ մաքսատուրքեր և երկրորդական պատժամիջոցներ։

▫️Ռուսական նավթ գնող երկրները նույնպես կենթարկվեն պատժամիջոցների, դա ծանր հարված կլինի ՌԴ տնտեսությանը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ
👍219👎39
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում հուլիսի 18-ին՝

🌖 Ցերեկ +35 +37
🌗 Երեկո +30 +32
🌘 Գիշեր +20 +22

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍27
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։

▫️Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։

Երևանի քաղաքապետարան
👍128👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Coldplay-ի համերգի ժամանակ տեսախցիկը պատահաբար ֆիքսել է Astronomer IT ընկերության գործադիր տնօրենին իր աշխատակցի հետ մտերմիկ ժամանակ անցկացնելիս, չնայած իր ամուսնացած լինելուն: Նրանք անմիջապես փորձել են թաքնվել։
👍93👎20
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-23-ին կգտնվի արձակուրդում:
👍95👎43
🟨 Ըստ ամերիկյան CBS-ի աղբյուրների` ԱՄՆ հատուկ ծառայությունները հաստատել են, որ 12-օրյա պատերազմի ընթացքում իսրայելական ռմբակոծության պահին Իրանի նախագահ Փեզեշքիանը ներկա է եղել ԱԽ նիստին և վնասվածք է ստացել։
👎89👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սիրիայում դրուզների և բեդուինների միջև բախումները շարունակվում են: Սիրիական անվտանգության ուժերը պատրաստվում են նորից մտնել Սուվեյդա նահանգ՝ բախումները հանգուցալուծելու համար:

Հ.Գ. Սիրիայի ՆԳՆ-ն հերքել է անվտանգության ուժերի Սուվեյդա մտնելու լուրերը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎61👍4
🟨 Միայն երեկ ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։ Վերջին 1 շաբաթում թիվը կազմել է 331 մեքենա։

Գևորգ Պապոյան
👍88👎29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 🟩 Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։
👍457👎3
Radar Armenia
🟩 Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հուշարձանը։ ▫️Պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Ազնավուրի հրապարակում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում լինի մի արձան, որ կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում։

Տիգրան Ավինյանը՝ Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍162👎21
🟥 Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու 1998թ. սպանությունը:

▫️Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998թ․ դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են Վահրամ Խորխոռունու սպանությունը։

▫️Ս.Ա.-ն ձերբակալվել է:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍246👎13
🟨 Համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։

▫️Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Ավտոբուսի վարորդը ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորել է իջնել ավտոբուսից, ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյան
👍241👎5
Radar Armenia
🟧 Middle East Eye-ը գրում է, որ ԱՄՆ-ն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային հանգույցը՝ փորձելով առաջ մղել կովկասյան երկու երկրների միջև վաղուց փակուղային դիվանագիտական բանակցությունները: ▫️ Ըստ Թուրքիայում…
🟨 Այս հարցի վերաբերյալ նաև Սպիտակ տան, նախագահական թիմի հետ կցանկանայինք խոսել և տեսնել՝ ինչ կասեն։

▫️ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Մենք հետևում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։

ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ ԱՄՆ-ի՝ 100 տարով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը վարձակալելու առաջարկի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎110👍21