Radar Armenia
77.7K subscribers
14.7K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: Քննչական կոմիտե /©️Radar Armenia
🟨 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են՝

▫️ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը
▫️Բագրատ Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանը
▫️Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը:

ԹԱՐՄԱՑՎՈՂ
👍339👎50
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟧 Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

▫️Առաջադրված մեղադրանքը՝ ահաբեկչության նախապատրաստում, զանգվածային անկարգությունների հրահրում։
👍464👎68
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հունիսի 26-ին՝

🌖 Ցերեկ +31 +33
🌗 Երեկո +25 +27
🌘 Գիշեր +17 +19

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍40
🟨 Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։

▫️Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան
👍195👎63
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։

Երևանի քաղաքապետարան
👍265👎30
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսրայելի և ԱՄՆ-ի բազմաթիվ հարվածներից մեր միջուկային կայանքները լրջորեն վնասվել են։

Իրանի ԱԳՆ խոսնակ
👎102👍11
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Արդյո՞ք 1999թ.-ին իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պետք է վստահելի ձևով ձևակերպել, և ես հույս ունեմ՝ իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։

Նիկոլ Փաշինյան
👍255👎60
🟨 Գալստանյանը դատարանում խոստովանեց՝ ձայնագրությունները իրական են։ Ոչ մի AI գործիք՝ իր խոսքերն են, իր ձայնը։ Իսկ փաստաբանը, հղում անելով այդ ահաբեկչական խոսակցությանը, հայտարարում է, թե ձայնագրություններից մեկում կա «կախարդական» բառ՝ «իմպիչմենթ», որն, իբր, Բագրատին սրբի պես անմեղ է դարձնում։ Այսինքն՝ մի քանի մարդու կարող ես գյուլել, ուղևորներ տեղափոխող ավտոբուսներ վառել, ամեն ինչ քանդել-փշրել կարելի է, եթե վերջում ասես «իմպիչմենթ»։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյան

Հ.Գ. Գալստանյանի փաստաբանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը, սակայն, ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, ձայնագրությունների իսկությունը փակ նիստում չի վիճարկվել։
👍192👎38
Radar Armenia
🟨 ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը ևս կալանավորվել է 2 ամսով։
🟨 Գործարար Տիգրան Գալստյանը և Հրայր սարկավագը 2 ամսով կալանավորվել են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍261👎42
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀԷՑ-ը բոլոր գծերն անցել է։ Պետությունը կստանձնի էներգետիկ ցանցերի կառավարումը։

▫️Երեկ «Հոմպլեքս» հիպերմոլի բացմանը հոսանքազրկում եղավ։ 70 մլն դոլար ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍330👎69
Radar Armenia
🟨 ՀԷՑ-ը բոլոր գծերն անցել է։ Պետությունը կստանձնի էներգետիկ ցանցերի կառավարումը։ ▫️Երեկ «Հոմպլեքս» հիպերմոլի բացմանը հոսանքազրկում եղավ։ 70 մլն դոլար ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն պետք է ունենան էներգետիկ ցանցերից որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել։

▫️Նման ռազմավարական նպատակ ունենք նաև «ԶՊՄԿ»-ի դեպքում։

Նիկոլ Փաշինյան
👍280👎46
🟨 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Փաստաբան / ©️Radar Armenia
👍233👎29
🟨 Իլհամ Ալիևն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցով քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին սրացումը և Բաքվի ու Թեհրանի համագործակցության հեռանկարները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎164
Radar Armenia
🟨 «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված հրազեն, ռազմամթերք, ԱԹՍ, ճայթրուկներ։ ▫️Ձերբակալվել է 14 անձ: ՔԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Սրբազան պայքար»-ի ղեկավարների ու մասնակիցների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:

▫️15 մեղադրյալ կալանավորված է:

ՔԿ
👍182👎47
🟨 Հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👍94👎9
🟨 Մենք չենք մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն տարածաշրջանում տեղակայված մեր ռազմաբազաներից ՀՕՊ-ն ու Rafale կործանիչները որսացել են մի քանի իրանական դրոն, որոնց թռիչքի ուղին դեպի Իսրայել անցել է մեր տարածքով։

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիան Լըկորնյու
👍96👎32
🟨 Սիոնիստական ռեժիմը գրեթե ջախջախվեց և ոչնչացավ Իրանի հարվածներից՝ չնայած իր ողջ աղմուկին ու հայտարարություններին։

▫️ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտավ, քանի որ զգում էր, եթե չմտնի, սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչանա, սակայն այս պատերազմից ոչինչ չշահեց։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի
👍233👎57
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 1980-ական թվականներին կառուցված Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնը առաջին անգամ հիմնանորոգվել է՝ դառնալով ժամանակակից, բարեկարգ և հարմարավետ բուժհաստատություն։

▫️Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնին տրամադրվել է թվային և շարժական ռենտգեն սարքավորումներ:

Տիգրան Ավինյան
👍176👎16
🟨 Պեկինում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը:
👍205👎21