Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Աշտարակի մայրուղու վրա մեծ խցանում է առաջացել վթարի պատճառով. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, այրվել։

Լուսանկարը` Shamshyan•com

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎86
🟨 Կորեական «Korean Air» ավիաընկերությունը սկսել է չարտերային զբոսաշրջային չվերթներ Սեուլ-Երևան-Սեուլ ուղղությամբ։

▫️Թռիչքի տևողությունը՝ գրեթե 10 ժամ։

Տուրիզմի միացյալ ֆեդերացիա
👍263👎2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Դիլիջանի մանկապարտեզին նիստերից մեկում անդրադառնալիս ձևակերպում էի արել, որ նախկին պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված։

▫️Նախկին պաշտոնյան թուր ու թվանքը առած, ընկել գրառումներ է անում։ Իհարկե, սրա հետ կապված չէ, հո չի ասելու, որ մանկապարտեզները ձեռքերիցս առան։ Այդ պաշտոնյան ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍140👎35
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ դատական համակարգը պաշտոնապես արձանագրել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը կաշառակեր է, որովհետև մարդը գնացել է և ասել է իր դեմ կաշառքի գործով վաղեմության ժամկետ կիրառել։

▫️Երբ ելույթ ունենամ, և Ռոբերտ Քոչարյանի անունը հնչի, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։

Նիկոլ Փաշինյան
👍169👎68
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Շարունակելու ենք բոլոր թալանվածները հատիկ-հատիկ վերադարձնել։

▫️Այլ տարբերակ չկա․ չեն փախչի։ Ոնց ասել եմ, ոչ մի ձուկ և մուկ չի պլստալու։ Արդեն չեն պլստում, ու դրանից են անկանոն շարժումներով ու գոռգոռոցներով լցրել երկիրը։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍170👎97
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մերոնք-ձերոնք չկա։ Կա գույք, կա պետական գույք, կա օրինական գույք, և կա ապօրինի գույք։

▫️Հասցեական, թիրախային պետք է ասել։ Ամեն անգամ շեշտելու եմ, ոչ միայն իրերն ենք կոչելու իրենց անուններով, այլև իրերի հետ կապված մարդկանց ենք կոչելու իրենց անուններով, որ որևէ տարընթերցում չմնա։

Նիկոլ Փաշինյան
👍146👎62
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Telegram-ի վերջին թարմացման արդյունքում մի շարք նոր հնարավորություններ են ավելացվել, այդ թվում՝ խմբագրել ձայնային հաղորդագրությունները, նամակներ ուղարկել էջերին և այլն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍59👎3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Խաղաղ օվկիանոսում Չինաստանից Մեքսիկա ուղևորվող և 3000 ավտոմեքենա տեղափոխող նավում հրդեհ է բռնկվել. անձնակազմը անվտանգ տարհանվել է։
👍50👎15
🟨 Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025թ.-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը:
Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 32.8 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն
👍81👎5
Radar Armenia
🟨 🟧 Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևեց շուրջ 1 ժամ, 15 րոպե։ ▫️Քննարկեցինք օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև երկուստեք այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պուտինը իսկապես հայտնել է Թրամփին, որ Ռուսաստանը կպատասխանի օդանավակայանների վրա հարձակմանը:

▫️Պատասխանը կտրվի այն ժամանակ և այնպես, ինչպես նպատակահարմար կհամարեն զինվորականները։

Դմիտրի Պեսկով
👎139👍23
🟨 Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը՝ դիվանագիտական 33 տարվա ծառայությունից հետո։
👍48👎3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ, եթե փոփոխություն լինի, այդ հարցը ևս այլ կերպ է ներկայացված լինելու, որովհետև Հայաստանը խղճի ազատություն դավանող երկիր է, և կարծում եմ՝ եթե ինչ-որ կրոնական կառույց ունենում է հատուկ կարգավիճակ, նշանակում է՝ պետությունը ևս պետք է դրա մեջ ունենա մասնակցություն, առնվազն՝ այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար:

Ալեն Սիմոնյանը` նոր Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխության հնարավորության մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍142👎94
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայի հետ չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, ունենք շատ ավելի ակտիվ, գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որ իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերեւթյուններ:

▫️Երկխոսությունը տևական ժամանակ դրական հունով զարգացել է։ Իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է։

Արարատ Միրզոյան
👍127👎51
🟥 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

▫️Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍162👎86
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենան։

▫️Վերջերս մի սրիկա դաշնակցական իրեն իրավունք է վերապահել ասելու, որ Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր, և հետո ասում է նման բան է տեղի ունելու ու դա ուրախություն է առաջացնելու։ Այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու։

Ալեն Սիմոնյան

Հ.Գ. Այդ միտքը վերջերս արտահայտել է Հրանտ Մարգարյանը։
👍146👎45
🟨 Դուք ո՛չ ԼՂ խնդրի լուծման եք գնացել, ո՛չ հայտարարել եք անկախ հանրապետություն, ո՛չ հայտարարել եք Հայաստանի մաս, ո՛չ զիջել եք, ո՛չ չեք զիջել, ուղղակի անվերջ, անսահման ձգել եք ստատուս քվոն՝ քաջ իմանալով, որ մի օր պայթելու է ժողովրդի գլխին։

▫️Ցավոք, մենք և հայ ժողովուրդը, ես՝ անձնապես, չենք ունեցել բավարար խելք, քաղաքական հասունություն, քաղաքական միտք՝ ժամանակին ճիշտ կողմնորոշվելու, գլխի ընկնելու և ժամանակին գնալու զիջումների, գնալու լուծումների։

Արարատ Միրզոյանը՝ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍170👎40
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Շատ իրատեսական եմ համարում մեր հարաբերությունների մոտալուտ կարգավորումը և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, համապատասխանաբար, նաև սահմանների բացումը։

Արարատ Միրզոյան
👍140👎53
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում է։

▫️Այն հատվածը, որը կլինի ադրբեջանական, բայց մեր վերահսկողության ներքո, ենթադրաբար պիտի վերադարձվի Ադրբեջանին, որ ՀՀ սուվերեն տարածք է, բայց գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, պետք է վերադարձվի Հայաստանին։ Սա է հանձնաժողովների աշխատանքի իմաստը։

Արարատ Միրզոյան
👍137👎33
🟨 «Գրանդ Քենդի»-ի «Սենդվիչ» «Պլոմբիր վանիլային», «Սեր» «Պլոմբիր շոկոլադե» կաթնայուղով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել։

ՍԱՏՄ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎167👍13
🟨 Վաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը:

Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ:

▫️Հունիսի 6 - Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել»
▫️Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ»
▫️Հունիսի 9 - Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա»
▫️Հունիսի 10 - Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Գալա բալետ»
▫️Հունիսի 13 - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «Բոլերո» և «Սրբազան գարուն»:

▫️20:00
▫️Մուտքն ազատ է

Երևանի քաղաքապետարան
👍69👎14
Radar Armenia
🟥 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ▫️Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նշելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը՝ նախագահ Էրդողանը հայտնել է իր գոհունակությունը Թուրքիա-Հայաստան շփումների առնչությամբ։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայություն
👍103👎45