Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանը որոշում է կայացրել, որ Թրամփը, ներմուծման վրա համաշխարհային մաքսատուրքեր սահմանելով, գերազանցել է իր լիազորությունները։ Դատարանը հրամայել է արգելափակել դրանք։

▫️Սպիտակ տունը բողոքարկել է որոշումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍133👎4
🟨 Մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթաց։ Երբ խաղաղություն և կարգավորում հաստատվի, կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից։

▫️Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը։

Ռեջեփ Էրդողան
👎271
🟨 Մենք գոհունակությամբ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված քայլերը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը համարում ենք կայունության ճանապարհին նշանակալի առաջընթաց։ Ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ։

Ռեջեփ Էրդողան
👎139👍17
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 «Կերոն» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին քննարկում ենք Կենտրոն վարչական շրջանում երեք հանրային խաղահրապարակների ստեղծման ծրագիրը:

▫️Նախագծի շրջանակում կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի խաղահրապարակներ, որոնք ամբողջությամբ հասարակական նշանակության տարածքներ են:

▫️Խաղահրապարակներից մեկը կկառուցվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում, մյուսը կկառուցվի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում:

Տիգրան Ավինյան
👍61👎23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ին պակասում են վարպետները, էլեկտրիկները, սանտեխնիկները, իսկ ահա Հարվարդի ԼԳԲՏ հետազոտությունների դիպլոմներն արդեն չափազանց շատ են:

Սպիտակ տան խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍171👎18
🟨 Հունիսի 9-ին կայանալիք WWDC համաժողովում Apple-ը կհայտարարի նոր փոփոխությունների մասին.

▫️Օպերացիոն համակարգերը կստանան թողարկման տարվան համապատասխան անվանումներ (օր. iOS 19-ը կդառնա iOS 26),
▫️Նոր ինտերֆեյսի դիզայն՝ Project Solarium,
▫️AirPods-ով հնարավոր կլինի իրականացնել կենդանի թարգմանություններ,
▫️Vision Pro-ն կստանա հայացքով կառավարելու ֆունկցիա,
▫️eSIM-ի տեղափոխումը iPhone-ից Android կպարզեցվի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍64👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։

ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍168👎13
🟨 Երևանի Բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքում շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի»-ի կառուցման աշխատանքները:

▫️Պուրակը կունենա արհեստական լճակ։
▫️Կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները։
▫️Կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի:
▫️Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում՝ պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը:

Տիգրան Ավինյան
👍106👎12
Radar Armenia
🟨 Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հրաշալի քննարկում ունեցանք հայ-ամերիկյան աճող գործընկերության և խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն մեր երկրների քաղաքացիների համար։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ
👍153👎7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Համագործակցություն՝ Երևանի և Նիցցայի միջև. հայ բժիշկները վերապատրաստվել են Ֆրանսիայում: Ծրագիրը շարունակական է:

Երևանի քաղաքապետարան
👍152👎5
🟨 Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին:

▫️Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ է ժամանել «Յուվենտուս»-ի լեգենդ Դավիդ Տրեզեգեն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍164👎23
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում Երևանում առաջին անգամ կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան խաղահրապարակներ:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍83👎17
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ն հուսով է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կմասնակցեն հաջորդ շաբաթ կայանալիք ուղիղ բանակցություններին։

▫️Կտեղեկացնենք, եթե նախագահ Թրամփը Ստամբուլ ներկայացուցիչ ուղարկելու մտադրություն ունենա։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ
👍60👎8
🟨 Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան հանգամանքները պարզվում են։

▫️Միևնույն ժամանակ՝ անընդունելի ենք համարում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:

ՀՀ առողջապահության նախարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍91👎15
🟨 Սպասվում են տեղումներ, հնարավոր է՝ կարկուտ:

Եղանակը Երևանում մայիսի 30-ին՝

🌖 Ցերեկ +24 +26
🌗 Երեկո +16 +18
🌘 Գիշեր +14 +16

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍25👎11
🟨 Ստամբուլում հունիսի 2-ին կայանալիք բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները:

▫️Նրանք առանձին հանդիպումներ կունենան Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հետ։

Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ
👍78👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ-ի մտահոգությունն ընկալելի է։

▫️Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ն չի քննարկում։

Քիթ Քելլոգ
👎89👍22
🟨 ԱՄՆ-ն Գազայում հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել։ Իսրայելը համաձայնել է, իսկ ՀԱՄԱՍ-ը դեռ պաշտոնապես չի պատասխանել։

▫️Ըստ տեղեկատվական արտահոսքերի` ՀԱՄԱՍ-ը մերժելու է այն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎3
🟨 ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշ Հաքը և Եվրոպայի հարցերով ավագ խորհրդական Ուայաթթ Թոլքը ժամանել են Բաքու։
👎92👍1
🟨 ՌԴ-ն «Շահեդ» կամիկաձե ԱԹՍ-ների մատակարարման դիմաց Իրանին վճարել է ոչ միայն բանկային փոխանցումներով, այլև ոսկով։

▫️Մատակարարվել է 1.8 տոննա ոսկի, ընդհանուր՝ 104 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

The Washington Post

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎75👍17