Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Այսօր դպրոցներում վերջին դասն է:

▫️Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից՝ սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։

Ժաննա Անդրեասյանը՝ շրջանավարտներին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍167👎14
🟨 Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցման հարցում շահագրգիռ կողմերից մեկն է։

▫️Խաղաղությունը և կայունությունը նոր հնարավորություններ են բացում 3 երկրների համար։

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍91👎16
🟨 ՀՀ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած ձևակերպման առնչությամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով / ©️ Radar Armenia
👍75👎24
🟨 Քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումները։

ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղարը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ հանդիպման մասին
👍60👎27
🟨 Աբրահամ Լինքոլնի արյունոտված ձեռնոցները, որոնք 1865թ. ապրիլի 14-ին գտնվել են գրպանում՝ նրա վրա հարձակման ժամանակ, աճուրդում վաճառվել են 1.52 միլիոն դոլարով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎50👍19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կապիտալ նշանակում է՝ ջրագծեր, ջրահեռացման համակարգ և հիմնովին ասֆալտապատում, այսինքն՝ հիմնանորորգում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիր կա, դրա համար քանդվում է։ Դրված է նախագծման քաղաքապետարանի շինբարեկարգման բաժնում։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը՝ Արին Բերդի փողոցի վիճակի վերաբերյալ բնակիչների կազմակերպած ակցիային ի արձագանք
👍44👎28
Radar Armenia
🟨 Կապիտալ նշանակում է՝ ջրագծեր, ջրահեռացման համակարգ և հիմնովին ասֆալտապատում, այսինքն՝ հիմնանորորգում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիր կա, դրա համար քանդվում է։ Դրված է նախագծման քաղաքապետարանի շինբարեկարգման բաժնում։ Էրեբունի վարչական…
🟨 Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։

▫️Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
👍48👎21
🟨 Ժամը 12։00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց։

▫️Դրանցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:

ՆԳՆ
👎94👍62
🟨 Մայիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 9451 անձ։

▫️ՀՀ քաղաքացիություն է ստացել 8315 անձ։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան
👍53👎18
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինական ճգնաժամի կարգավորման փաստաթղթերի ստորագրման ժամանակ Զելենսկու լեգիտիմության հարցը վճռորոշ նշանակություն է ունենալու։

Սերգեյ Լավրով
👎147👍21
🟨 Վարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կթվայնացվեն։

▫️Եթե պարեկային ծառայության աշխատակիցը նույնականացնում է վարորդին, ապա վարչական իրավախախտումը, որը նախատեսված է վկայականն իր մոտ չունենալու դեպքում, չի կիրառվի։

▫️Օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ-ում ընդունվելուց հետո։

ՆԳ նախարարի տեղակալ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍133👎4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Եթե այսպես կոչված [Ուկրաինայի] կառավարությունը, հույս ունի, որ ինչ-որ կերպ կհաջողվի համաձայնության գալ մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, և Ուկրաինայի մնացած մասը կապրի իրենց ընդունած օրենքների համաձայն, ապա դա պատրանք է։

Սերգեյ Լավրով
👎188👍24
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 📕 ԱՆԻՖ-ի կողմից համակարգվող ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը հայտնվել է լուծարման շեմին։ Սա առաջին պետական մասնակցությամբ ներդրումային քրաուդֆանդինգ հարթակն էր միջազգային մասշտաբով։ Նորարարական բնույթով այն նախատեսում էր վերափոխել Սփյուռք-Հայաստան տնտեսական հարաբերությունների համակարգը՝ ներդնելով «գործնական ներդրողի» տրամաբանությունը։

▫️Նախագծով ներգրավվելու էր 3.9 մլրդ ՀՀ ֏ ներդրում՝ 300+ հայտերից։

Հ.Գ. Պետական լիցենզավորված, պատրաստ մի նախագիծ այսօր անտեսվում է ոչ պրոֆեսիոնալ կառավարման պատճառով՝ ապարդյուն դարձնելով արդեն իսկ արված պետական ներդրումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎78👍14
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 «Խաղաղության խաչմերուկի» իրագործման համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքել։ Մենք անկեղծորեն նրանց հաջողություն ենք մաղթում այս գործում։

▫️Ակնհայտ է, որ համաձայնագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմն էլ դրանում հետաքրքրված լինի։

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎233👍18
🟨 Այսօր Դանիել Վարուժանի անվան դպրոցի շրջանավարտների հետ նշում էինք վերջին զանգը։

▫️Վերջին զանգը նորի մեկնարկ է՝ սեփական ընտրություններ կատարելու, առաջին պատասխանատու որոշումներն ընդունելու ժամանակ։

▫️Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ։ Շնորհավորում եմ բոլորիդ՝ սրտանց։

Տիգրան Ավինյան
👍86👎23
🟨 Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունենում 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակումը, որը կարող է մի քանի օր շարունակվել։
👍125👎3
🟨 Վաղուց տեղեկացրել եմ Apple-ի ղեկավար Թիմ Կուկին, որ ակնկալում եմ՝ ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ները պետք է արտադրվեն և հավաքվեն ԱՄՆ-ում, ոչ թե Հնդկաստանում կամ որևէ այլ վայրում։ Հակառակ դեպքում Apple-ը պետք է առնվազն 25% մաքսատուրք վճարի ԱՄՆ-ին։

Դոնալդ Թրամփ
👍85👎44
🟨 Մեր բանակցությունները նրանց [ԵՄ] հետ որևէ արդյունք չեն տալիս։ Առաջարկում եմ ուղղակի 50% մաքսատուրք սահմանել ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա՝ սկսած 2025թ․ հունիսի 1-ից։ Այն ապրանքների վրա, որոնք կառուցված կամ արտադրված են ԱՄՆ-ում, մաքսատուրք չի կիրառվի։

Դոնալդ Թրամփ
👎132👍12
🟨 ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիտքոֆֆի և Իրանի ԱԳ նախարար Արաղչիի գլխավորությամբ Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների 5-րդ փուլը։
👍85👎2
🟨 Ժամը 17։00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց։

▫️127-ի ղեկին եղել են անչափահասներ:

ՆԳՆ
👎82👍49
🟨 Բերդ քաղաքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել կայանած «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վրա:

▫️«Mercedes-Benz»-ի վարորդը մահացել է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎103👍3