Radar Armenia
77.7K subscribers
14.8K photos
11.9K videos
64 files
18.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB-ի հիմնադիր, Արհեստական բանականության LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային։

▫️Վարչապետը նրան է հանձնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024թ․ ՀՀ պետական մրցանակը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍96👎20
🟨 Արատավոր պրակտիկա կա՝ բավարարել քննիչների [կալանքի] միջնորդությունները։ Դրանք լուրջ քննության չեն արժանանում, և սա այն դեպքում, երբ օրենսգրքով խափանման միջոցների լայն սպեկտր կա։

▫️Կալանք պետք է կիրառվի այն դեպքում, երբ դատարանը հիմնավոր համարի, որ խափանման մյուս միջոցներն արդյունավետ չեն։ Ցավոք, մտահոգությունները, որ կան՝ արդարադատություն իրականացնողների հետ կապված չեն փարատվել և մնում են օրակարգում, որի դրսևորումներից մեկը կալանքի կիրառման մեծ թիվն է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունց

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70👎12
🟨 Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար ՌԴ պատվիրակության կազմի վերաբերյալ։

▫️Վլադիմիր Մեդինսկի՝ ՌԴ նախագահի օգնական
▫️Միխայիլ Գալուզին՝ ՌԴ ԱԳ փոխնախարար
▫️Իգոր Կոստյուկով՝ ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության պետ
▫️Ալեքսանդր Ֆոմին՝ ՌԴ ՊՆ տեղակալ։
👎176👍34
🟨 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա:
 
▫️Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:
👍118👎58
🟨 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:

Եղանակը Երևանում մայիսի 15-ին՝

🌖 Ցերեկ +15 +17
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +8 +10

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎39👍12
Radar Armenia
🟨 ՌԴ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցելու Կիևի պատվիրակության հետ: РИА Новости
🟨 Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում չի հանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ:

▫️Էրդողանի ծրագրում նախատեսված է Անկարայում հանդիպում միայն Զելենսկիի հետ։
👍85👎12
🟨 ԶԼՄ-ների հաղորդմամբ, մոտ կես ժամից Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կմեկնարկեն ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները։

▫️Ըստ РИА Новости-ի՝ դրանք կարող ենք կայանալ ճաշից հետո։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎54👍13
🟨 Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
👍63👎14
🟨 Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով: 
👎144👍45
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինչու նա գնա, եթե ես չեմ գնում։

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի բացակայությունը Ստամբուլի բանակցություններում ակնհայտ էր:
👎92👍9
🟨 🟧 Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
👍62👎4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մանկահասակ երեխաների պարագայում իսկապես չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը:

▫️Շուրջ երկու տասնյակ ընկերությունների հետ աշխատանքներ ենք ունեցել, սակայն, ցպահս, պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները ապրիլի 26-ին են թվագրվում:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 2-ամյա Տիգրանին հայտնաբերելու ուղղությամբ տարված աշխատանքի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍49👎12
🟨 Հակակարկտային կայաններն աշխատում են, բայց կան ամպեր, որոնց դեպքում արդյունավետությունը 100% չէ:

▫️Ավելի արդիական համակարգեր կան՝ դրանք հրթիռային են, բայց մեր երկրի աշխարհաքաղաքական որոշակի առանձնահատկությունից ելնելով այս պահին կիրառելն անհնար է:

Գևորգ Պապոյան
👍40👎33
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել: Առաջիկայում կայցելեմ Վրաստան՝ խնդիրը տեղում լուծելու համար:

Գևորգ Պապոյանը՝ հայկական կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրների մասին:
👍63👎17
🟨 Հանդիպել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը և Արարատ Միրզոյանը։

▫️Նրանք քննարկել են Եվրամիության աջակցության հետ կապված հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:
👍115👎18
🟨 Հայաստանում վարորդական իրավունքները կթվայնացվեն:

▫️ՀՀ տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական իրավունքի գոյությունը բավարար կլինի, և որևէ խնդիր չի առաջանա:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍133👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մայիսի 25-ից 26-ը, Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։

▫️Վայրը՝ Դինամո մարզադահլիճ
▫️Սկիզբը՝ ժամը 11:00
▫️Մուտքն ազատ է:

Երևանի քաղաքապետարան
👍52👎11
Radar Armenia
🟨 🟧 Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
🟨 🟧 Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։

▫️Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։

▫️Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
👍61👎4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում:
👍72👎22
🟨 Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը չեն կարող իրապես հավակնել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանին ներկայությանը, քանի դեռ լիովին աջակցում են Կիևին, այդ թվում ՝ զենքով:

Մարիա Զախարովա
👎136👍17