Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք. հինն ամբողջությամբ քանդվում է՝ տեղը կառուցվում նորը:

▫️ Մանկապարտեզի շենքը կլինի սեյսմակայուն և էներգաարդյունավետ, հագեցած՝ անհրաժեշտ գույքով:

Երևանի քաղաքապետարան
👍106👎13
🟨 Ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում.

▫️Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում,

▫️Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ:

Երևանի քաղաքապետարան
👍62👎12
🟨 Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչև 2026թ.-ը:

▫️Այս պահին նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունց
👎155👍54
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա ունենանք:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
👍94👎26
🟨 ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիի հետ քննարկել ենք Երևանի և Իտալիայի քաղաքների միջև գործակցության առկա և նոր հնարավորությունները:

▫️2024-ին Երևանի և Հռոմի միջև կնքեցինք փոխըմբռնման հուշագիր, որը գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում:

▫️Առաջիկայում նախատեսում ենք բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև:

Տիգրան Ավինյան
👍79👎15
🟨 ԼՂ-ից տեղահանվածներին լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրվի:

▫️
Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40․000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10․000 դրամ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎87👍46
🟨 Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահել է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով։

▫️Թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
👍113👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ում Tik Tok-ի ակտիվների վաճառքի հնարավոր գործարքը դեռ առկախված է:

▫️Հարցը քննարկվում է, սեղանի վրա է և շատ կարևոր է:

Դոնալդ Թրամփ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎54👍7
🟨 Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 9001-2015 միջազգային հեղինակավոր հավաստագրի որակի կառավարման ոլորտում բարձր չափանիշներ ապահովելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍73👎16
🟨 Ձյուն է սպասվում:

▫️Այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ վաղվանից մինչև ապրիլի 14-ը գիշերային ժամերին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

▫️Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👎79👍9
🟨 Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎188👍1
🟨 Apple-ը բեռնատար չարտերային թռիչքներ է կազմակերպել՝ Հնդկաստանից ԱՄՆ տեղափոխելով 600 տոննա կամ մոտավորապես 1.5 միլիոն iPhone:

▫️Ընկերությունը մեծացրել էր արտադրությունը Հնդկաստանում՝ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից խուսափելու համար։

Reuters

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎11
🟨 Հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին:

▫️1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման:

ՀՀ ԱԳՆ


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍179👎3
Radar Armenia
🟨 Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ստամբուլում քիչ առաջ ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։

▫️Հանդիպումը տևել է 5,5 ժամ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎86👍12
🟨 Լարսում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:

▫️Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ/ ©️Radar Armenia
👍35👎4
🟨 Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎64👍34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռումինիայի տարածքում տագնապի դեղին և նարնջագույն աստիճանի նախազգուշացում է հայտարարվել՝ կապված քամու ուժգնացման, ձյան տեղումների և վատ տեսանելիության հետ:
👎60👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Բաքվի Հեյդար Ալիևի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի կադրերը:
👍213👎8
🟨 Թրամփը Նովրուզի առթիվ շնորհավորական նամակ է հղել Ալիևին՝ նշելով, որ ԱՄՆ-ն գնահատում է.

▫️Ադրբեջանի աջակցությունն Իսրայելին։
▫️ Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստաստելու ուղղությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎299👍12
🟨 Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ԱԺ պատգամավորին: Նա իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ գյուղատնտեսական կենդանիներ ԱՄԷ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։

▫️Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍69👎9