Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ալեքսանդր Լուկաշենկոն հոկեյ է խաղացել:
👎194👍11
🟨 Պետությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել.

▫️8 անշարժ գույք Երևանում,
▫️5 տրանսպորտային միջոց,
▫️1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք,
▫️8 իրավաբանական անձանցում մասնակցություն,
▫️1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍184👎8
🟨 Ով հանկարծ սխալ բան արեց՝ իրենց տերերից բռնած, կասեմ՝ ով է գործունեություն կատարում, և ով է նրանց ետևում կանգնած։ Ես դա կբարձրաձայնեմ ողջ Հայաստանով մեկ, և բոլորը կտեսնեն՝ ընդդիմության ետևն ովքեր են կանգնած, և ովքեր են սարքում էս ամեն ինչը։ Ես հիմա նստած՝ սպասում եմ։

Վարդան Ղուկասյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներից ձայն չստանալու հնարավորության մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎162👍22
🟨 Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, և Հայաստանը լիովին չի հրաժարվել Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից, որոնք դեռեւս առկա են իրենց Սահմանադրության մեջ, նոր ռազմական դիմակայության սպառնալիքը միշտ գոյություն կունենա:

Իլհամ Ալիև
👎227👍5
🟨 Ադրբեջանը չի կատարելու Եվրոպական դատարանի որոշումները:

▫️
Մենք զրկված ենք ձայնի իրավունքից։ Մենք չենք քվեարկել այդ դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք:

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎204👍1
🟨 Գիտնականները կլոնավորման եղանակով բուծել են գայլի եզակի տեսակ՝ հիմնված 10.000 տարի առաջ անհետացած սարհաս գայլերի տեսակի ԴՆԹ-ի վրա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍156👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հայտնաբերվել է մայթով երթևեկող կարգազանց վարորդը:

▫️
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

ՆԳՆ ոստիկանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍185👎4
🟨 Կրիպտոարժույթի շուկայից թարմ տվյալներ.

▫️ Bitcoin - 76999 $
▫️ FTN - 4,02 $
▫️ Ethereum - 1463 $
👍30👎2
🟨 Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրացուցակի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Մեհրաբյանին։

ԿԸՀ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍57👎18
🟨 Ապրիլի 9-10-ը ՀՀ ԶՈւ և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:

▫️ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍426👎11
🟨 Մարտից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարձրացնելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով:

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
👍325👎5
🟨 Ըմբիշ Արսեն Հարությունյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը` եզրափակչում զիջելով ռուս մրցակցին:
👍279👎17
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։

▫️ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։

▫️ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։

Երևանի քաղաքապետարան
👍119👎31
🟨 ԱՄՆ-ն անհապաղ կբարձրացնի չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս։

Դոնալդ Թրամփ
👎179👍19
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ
👍79👎7
Radar Armenia
🟨 ԱՄՆ-ն անհապաղ կբարձրացնի չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս։ Դոնալդ Թրամփ
🟨 Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն 90 օրով կասեցնում է մաքսատուրքերը ավելի քան 75 երկրների համար, իսկ փոխադարձության սահմանաչափը իջեցնում 10%-ի։

Բացառությունը միայն Չինաստանն է, որը «անարգել է համաշխարհային շուկանները»:
👍76👎17
🟨 ԱՄՆ-ի ֆինանսական բորսայում արժեթղթերն արագ արժևորվել են Թրամփի՝ մաքսատուրքերը 90 օրով դադարեցնելու հայտարարությունից հետո:
👍76👎16
Radar Armenia
🟨 Վրացի երկրպագուները շշեր են նետել Հայաստանի հավաքականի խաղացողների, ինչպես նաև տրիբունաներում գտնվող հայ երկրպագուների ուղղությամբ։
🟨 ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների համար:

▫️Վրաստանը Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։
👍406👎9
🟨 Սպասվում է քամու ուժգնացում:

Եղանակը Երևանում ապրիլի 10-ին՝

🌖 Ցերեկ +16 +18
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր +10 +12

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍33👎13
🟨 Հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխել են փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացել են այսպես կոչված «ցեխային անձրևներ»:

▫️Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
👎70👍6
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ
👍71👎10