Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ըստ Ուկրաինական ԶԼՄ-ների՝ ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգի «Մագելան» ռեստորանին։ Զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, վիրավորվել է շուրջ 50 մարդ։

▫️Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հարվածել են ռեստորանին, որում Ուկրաինայի ԶՈւ հրամանատարների և արևմտյան հրահանգիչների հանդիպումն էր։ Զոհվել է շուրջ 85 զինվորական և օտարերկրյա սպա։
👎234👍38
🟨 Սպասվում է կարճատև անձրև:

Եղանակը Երևանում ապրիլի 5-ին՝

🌖 Ցերեկ +18 +20
🌗 Երեկո +11 +13
🌘 Գիշեր +8 +10

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍45👎3
🟨 Այս տարվա ամենալավ կողմը՝ ցրտահարություններ չեղան և չեն սպասվում:

Գագիկ Սուրենյան
👍237👎3
🟨 Բենիամին Նեթանյահուն ծրագրում է երկուշաբթի օրն այցելել Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու մաքսատուրքերը, իրավիճակը Գազայի հատվածում և Իրանում։

Axios

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎158👍9
🟨 ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Դրանք վարում է ԱՄՆ-ը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ միասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
👍81👎15
🟨 «Տելեգրամ»-ում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։

▫️Հորդորում ենք բանակին, բանակային դիրքերին և պաշտպանական ոլորտին առնչվող ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՊՆ համապատասխան ստորաբաժանման հետ։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյան
👍163👎8
🟨 Չինաստանը շատ ավելի ուժեղ հարված է ստացել, քան ԱՄՆ-ն: Նրանք և շատ այլ երկրներ մեզ անհիմն վատ են վերաբերվել։

▫️Մենք վերադարձնում ենք աշխատատեղերն ու բիզնեսները։ Սա տնտեսական հեղափոխություն է, վերջնական արդյունքը պատմական կլինի:

Դոնալդ Թրամփ
👎165👍20
🟨 Վարդան Ղուկասյանի մեջբերումը, որ վերաբերում էր կանանց անպատկառ հագուկապը դատապարտելուն, այդ մասին դատապարտող խոսք տարածած բոլոր կազմակերպություններին հորդորում ենք կա՛մ վերանայել իրենց քրիստոնեական հավատամքը, կա՛մ զորանալ դրանում՝ Տաթևացի ընթերցելով։

Վարդան Ղուկասյանի գրասենյակ
👎351👍59
🟨 Զելենսկին ձախողեց աշխարհի ամենապարզ գործարքը։

▫️Համաձայնագիրը կխորացներ ԱՄՆ-Ուկրաինա գործընկերությունը, ազդանշան կլիներ ՌԴ-ին և ցույց կտար ամերիկացիներին, որ հենց այնպես չենք տվել դրամաշնորհներ, ինչպես՝ ԱՄՆ ՄԶԳ-ի դեպքում։

ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթ
👎143👍34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ճապոնիայի Կյուսյու կղզում գտնվող Սակուրաջիմա հրաբուխը ժայթքել է։ Ծխի բարձրությունը խառնարանից կազմել է 2600 մ։ 

▫️Հրաբուխն այս տարի 54-րդ անգամ է ժայթքում։
👎82👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Թրամփի քաղաքականության և ներմուծման մաքսատուրքերի սահմանման դեմ։
👍450👎20
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:

Եղանակը Երևանում ապրիլի 6-ին՝

🌖 Ցերեկ +18 +20
🌗 Երեկո +12 +14
🌘 Գիշեր +7 +9

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍39👎4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Կիևին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։

▫️Քաղաքի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել։
👎125👍11
🟨 ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍46👎9
Radar Armenia
🟨 ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Փարաքարում կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝ ըստ մանդատների.

▫️ՔՊ - 7
▫️«Միասնություն» դաշինք - 12
▫️Ազգային առաջընթաց - 2
👍105👎43
Radar Armenia
🟨 ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գյումրիում կուսակցությունների եւ դաշինքների ստացած քվեները՝ ըստ մանդատների.

▫️ՔՊ - 14
▫️ՀԿԿ - 8
▫️«Մայր Հայաստան» դաշինք - 2
▫️«Մեր քաղաքը» դաշինք - 6
▫️ԻՀՀ - 3
👎137👍73
🟩 Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդի կողմից ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։
2👍722👎1
🟩 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն արժանացել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանը։
👍436👎2
🟨 Միացյալ Թագավորությունը ԱՄՆ-ի հետ միասին հաջողությամբ փորձարկել է հիպերձայնային հրթիռային շարժիչը։

Փորձարկումների ընթացքում տարբեր հիպերձայնային արագություններով իրականացվել է 233 արձակում։

ՄԹ պաշտպանության նախարարություն
👍89👎13
🟨 Հռոմի Ֆրանցիսկոս պապն անակնկալ կերպով հայտնվել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առաջ։

▫️Նա կարճ ողջույնի խոսքով դիմել է հավաքվածներին։
👍150👎4