Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում մեծ ուշադրություն ենք դարձնում էներգաարդյունավետությանը և կրթական միջավայրի զարգացմանը։

▫️Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը դրա լավագույն օրինակներից է․ այն թույլ կտա համալսարանին խնայել էներգիայի ծախսերը, իսկ ուսանողներին կտա հնարավորություն իրական տեխնոլոգիաների վրա ձեռք բերել գործնական գիտելիքներ։

▫️Համալսարանում նաև հիմնանորոգվել է բակային տարածքը,
▫️Ստեղծվել է նոր, կանաչ այգի,
▫️Բացվել են ժամանակակից լաբորատորիաներ,
▫️Շուտով կշահագործվի նոր, արդի սպորտային համալիրը:

Տիգրան Ավինյան
👍101👎44
🟨 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները։

▫️Նա գոհ է գրանցված առաջընթացով և վճռականորեն աջակցում է խնդիրների լուծմանն ուղղված կողմերի ջանքերին։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ
👎71👍49
🟨 Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության և կայուն զարգացման ճանապարհ։

▫️Ակնկալում ենք, որ խաղաղության պայմանագրի գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ։

Բրազիլիայի ԱԳՆ
👍113👎31
🟨 Հեսա էն մարդկանցից մեկը, ով Ղարաբաղի համար պետք է կռվեր, բայց ակնհայտ է, որ չի կռվել, հիմա ՌԴ-ում է, կամ ՌԴ համարով է, հայերեն գրել չգիտի: Պապիկ-Տատիկ արձանի նկարն է դրել, խաչեր շարել, հայկական կոդը որպես անուն գրել ու ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիս: Փոխանցել եմ իրավապահներին, հուսամ կգտնեն nkr009-ին:

Ալեն Սիմոնյան
👎129👍57
🟨 Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։

▫️Սա նշանակալի առաջընթաց է հարաբերությունների կարգավորման հարցում և ձեռքբերում՝ տարածաշրջանային անվտանգության համար։

ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթ
👍102👎44
🟨 Ռուսաստանը պետք է ընդունի 30-օրյա հրադադար հաստատելու ԱՄՆ-ի առաջարկը։ Ռուսական ագրեսիան պետք է դադարեցվի։

Էմանուել Մակրոն
👍243👎32
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինական կողմի հետ հրադադարի համաձայնություն ունենք, նույնը փորձում ենք հասնել Ռուսաստանի հետ։ Երկուշաբթի մի փոքր ավելին կիմանանք:

▫️Պուտինի հետ քննարկումները լավ են ընթանում, բայց իրավիճակը շատ բարդ է։

Դոնալդ Թրամփ
👎89👍24
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում մարտի 15-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +4 +6

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍47
🟨 Իտալիան ողջունում է խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։

▫️Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։

Իտալիայի ԱԳՆ
👍120👎48
🟨 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Համաձայնագրի անհապաղ ստորագրումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար։

Հունաստանի ԱԳՆ
👍138👎43
🟨 Մեր աջակցությունն ենք հայտնում կողմերի ջանքերին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը պետք է պատմական իրադարձություն դառնա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում։

Ղրղզստանի ԱԳՆ
👎90👍35
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լրագրողը պատահաբար խոսափողով հարվածել է Դոնալդ Թրամփի դեմքին։
👍116👎24
🟨 Գյումրիում և Փարաքարում այսօրվանից մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

▫️Ընտրությունները կկայանան մարտի 30-ին։
👎44👍26
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է։

Նիկոլ Փաշինյան
👍203👎25
🟨 Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով նախատեսվում է կրճատել ԱՄՆ 7 պետական գործակալությունների ֆինանսավորումը, այդ թվում՝ «Գլոբալ մեդիայինը», որի մեջ են մտնում «Ամերիկայի ձայնը», «Ազատ Եվրոպա/Ազատությունը» և այլն։

New York Times

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍97👎32
🟨 Թրամփի վարչակազմը 43 երկիր ներառող ցանկ է կազմել, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի։

▫️Սահմանափակումների նոր համակարգը կբաժանվի երեք մակարդակի՝ կարմիր, նարնջագույն և դեղին։

The New York Times

ՄԱՆՐՍՄԱՍՆԵՐ
👍99👎11
🟨 ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի մասին հայտարարությունը։

▫️Հույս ունենք, որ այս պատմական քայլը կամրապնդի հաղորդակցության, երկխոսության և կայունության կամուրջները՝ նպաստելով երկու երկրների և Կովկասի տարածաշրջանի զարգացմանը:

ԱՄԷ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍105👎26
🟨 Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։

▫️Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցությանը, ինչը օգուտ կբերի երկու երկրներին։

Լեհաստանի ԱԳՆ
👍98👎30
🟨 Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։

▫️Ստորաբաժանումները կատարում են առաջադրանքներ ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ է։

Վոլոդիմիր Զելենսկի
👍196👎38
Radar Armenia
🟨 Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է։ Նիկոլ Փաշինյան
🟨 Արարատ համայնքում պաշտոնապես բացվել է «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը։

▫️Գործարանում աշխատում է 240 աշխատակից, նախատեսվում է այդ թիվը հասցնել ավելի քան 500-ի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍248👎12
🟨 Այսօր ես խոսեցի համաշխարհային առաջնորդների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը:

▫️Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հարցում։

ՄԹ վարչապետ Քիր Սթարմեր
👍143👎37