Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Կան ՀՀ-ին պատկանող տարածքներ, որոնք այժմ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են, այդ թվում՝ Ջերմուկից:

▫️Կան Ադրբեջանի որոշ տարածքներ, որոնք Հայաստանի ուժերի վերահսկողության տակ են:

Արարատ Միրզոյան
👍113👎78
🟨 Իհարկե, տեսնում ենք, թե ինչ է կատարվում, գնահատականներով հանդես ենք եկել, ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող:

Արարատ Միրզոյանը՝ Բաքվի դատավարության մասին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎66👍22
🟨 ԱՆԻՖ-ը հիմնադրման օրվանից սկսած ստացել է մոտ 4.1 մլրդ դրամի պետական ֆինանսավորում, և ԱՆԻՖ-ը, դուստր կազմակերպություններով, 5.5 մլրդ գումարի չափով հարկեր է վճարել պետությանը։

▫️4 մլրդ ֏ պետական ֆինասնավորում ստանալն ու 5.5 մլրդ ֏ հարկ վճարելը ոչ թե խոսում է ձախողման կամ անարդյունավետության մասին, այլ՝ լրիվ այլ բանի մասին։

Հայկ Կոստանյան
👎69👍17
🟨 ԱՆԻՖ-ը ձեռք է բերել որոշակի հաջողություններ, այդ թվում.

▫️շուրջ 210մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ,
▫️մոտ 7մլրդ-ի չափի տեղական ներդրումներ,
▫️900մլն դրամի չափով էլ՝ մասնավոր համաներդրումներ,
▫️ստեղծվել է մոտ 800 աշխատատեղ։

Ինչ-որ մի փուլից, երբ եղել են ղեկավար կազմի փոփոխություններ, ԱՆԻՖ-ը լրիվ հակառակ ուղղությամբ է գնացել։

Հայկ Կոստանյան
👎68👍17
🟨 ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում, օրինակ, եղել է Ֆրանսիայի նախկին վարչապետը։ Դա որոշակի ցուցիչ է։ Մի շարք այլ հեղինակավոր մարդիկ էլ են եղել, որոնց դուրս գալուց հետո որոշակի պրոբլեմներ են առաջացել։

▫️Նման արդյունքներ ցույց տված հիմնադրամի՝ ինչ-որ այլ նախարարության ենթակայության տակ անցնելուց հետո մեկ էլ սկսում են խնդիրներ առաջանալ, ծրագրեր չիրականացվել։

Հայկ Կոստանյան
👎61👍11
🟨«Օրբիս» օպերացիոն ընկերության ղեկավար կազմից տեխնիկական ղեկավարը նաև CFW ընկերության խորհրդի անդամ է, որը աշխատել է ԱՄՆ նախագահ Օբամայի աշխատակազմում, ղեկավարել Սպիտակ տան և նրան առընթեր 12 կիբեր անվտանգության ոլորտում աշխատանքներ կատարող պետական և այլ ընկերություններ։

▫️Ամերիկյան ընկերությունը ծառայություններ է մատուցել ԱՄՆ բանակին, անվտանգության գործակալությանը, Կենտրոնական հետախուական վարչությանը։ Այս ընկերության ծառայություններից օգտվել են, Քաթարը, ԱՄԷ-ն, Թայվանը, Իսրայելը։ Այն պատրաստել է կիբերանվտանգության ոլորտում մասնագետներ, ովքեր պետք է իրականացնեին և պետական, և մասնավոր ընկերություններում կիբերանվտանգության ոլորտի ժամանակակից ծառայություններ։ Սակայն արդեն նշված փոփոխություների պատճառով ծրագիրը կիսատ է մնացել։

Հայկ Կոստանյան
👎44👍20
🟨 Բոլոր նրանք, որ ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասում են, որ ՀՀ պետք է չճանաչի ինքն իր տարածքային ամբողջականությունը, պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն 2 հարևանների հետ, ՀՀ-ն դուրս է դնում միջազգային իրավունքից,
ՀՀ-ն դուրս է դնում որպես սուբյեկտ բոլոր հնարավոր բանակցություններից:

▫️ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍154👎77
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ես այս պահին ԼՂ հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում:

Արարատ Միրզոյան
👍120👎46
Radar Armenia
🟨 Պուտինը խոստումնալից հայտարարություն արեց, բայց այն թերի էր։ Ես կցանկանայի տեսնել Ռուսաստանի համաձայնությունը հրադադարի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփ
🟨 Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի կարգավորման հարցում, սակայն հնչեցրել է հարցեր, որոնց պատասխանները պետք է համատեղ գտնել:

Դմիտրի Պեսկով
👎77👍11
🟨 Պուտինը երեկ երեկոյան ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆին:

Դմիտրի Պեսկով
👎67👍15
🟩 2025թ. ընթացքում Team Telecom Armenia-ն բջջային ցանցի լայնածավալ արդիականացում կիրականացնի Երևանում, մարզերում և միջպետական ճանապարհներին:

▫️Կընդլայնվի ցանցի ծածկույթը, կբարձրանա բջջային ինտերնետի արագությունը և ցանցի թողունակությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍73👎20
🟨 Ըստ ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Թրամփի բանագնաց Ուիթքոֆֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու:

▫️Այցը, ըստ նույն աղբյուրների, Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ գործակցության շրջանակներում է։
👎215👍6
🟨 Գյումրիի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

▫️Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 17-ից:

ՆԳՆ ոստիկանություն
👍64👎9
🟨 Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան լուծել իրենց հակամարտություններն ու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղությանը, զարգացմանը և բարգավաճմանը:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
👍121👎21
🟨 ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ։

▫️Այս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍115👎35
🟨 Կանադայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դիմավորման համար շատ փոքրիկ կարմիր գորգ են փռել։
👍198👎15
🟨 Կոչ եմ անում արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

▫️ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ձեռքբերմանն ուղղված հետագա բոլոր քայլերին:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա
👍139👎43
🟨 🟥 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

▫️Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
👎229👍47
🟥 Այժմ ժամանակն է հանձնառություն ցուցաբերելու խաղաղության հարցում, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը։

▫️ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։ Սա հնարավորություն է երկու երկրների համար շրջել տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն նախագահ Թրամփի՝ ավելի խաղաղ աշխարհի տեսլականի։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
👍180👎36
🟨 Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի, և ակնկալում ենք, որ դրա իրագործումը հուսալի ճանապարհ կհարթի դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն գոտիներից մեկում:

ՀԱՊԿ
👎235👍12