Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Տարեկան 200 միլիարդ դոլար ենք ծախսում Կանադայի սուբսիդավորման վրա։ Կանադան գործում է միայն որպես նահանգ: Սահմանն արհեստական ​​գիծ է։

Դոնալդ Թրամփ
👎161👍27
🟨 Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնությունը։

▫️Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ Հուսով ենք՝ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա
👎118👍102
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Միանշանակ կցանականամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ։

Նիկոլ Փաշինյան
👎178👍162
🟨 Հայաստանի և Թուրքիայի միջև ներկա դրությամբ կա ուղիղ երկխոսություն։ Եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ կարևոր փոփոխություն է։

▫️Նախկինում զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրար հետ ճշտելու հնարավորությունից։

Նիկոլ Փաշինյան
👎143👍130
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մեծ Եղեռնը Հայաստանում ու հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է, մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ուրանալ կամ ժխտել:

Նիկոլ Փաշինյան
👍335👎60
🟨 Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։

▫️Մենք պատճառահետևանքային կետը կորցրել ենք, և անցել ենք բարդությունների և կատակլիզմների միջով, բայց հիմա այս հարցի ձևակերպումը փոխելու հնարավորություն կա։

Նիկոլ Փաշինյան
👍146👎112
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուզում ենք հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի համար լինի կայունության, խաղաղության և բարեկեցության աղբյուր։

▫️Իմ ընկալմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է։

Նիկոլ Փաշինյան
👍148👎136
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ՀՀ-ն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի։

▫️Նման արտահայտությունը ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Նիկոլ Փաշինյան
👍316👎24
🟨 2021թ․-ը և հաջորդող շրջանն Ադրբեջանն անվանում է հետկոնֆլիկտային շրջան, սակայն ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։ Իրենց 2 խոսույթները հակասում են իրար։

Նիկոլ Փաշինյան
👍197👎16
🟨 Ես համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։ Պարզապես այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։

▫️ Իրականում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հենասյուներ դրվել են։ Ծխածածկույթն «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն է, Բաքվում տեղի ունեցող դատավարությունները։

Նիկոլ Փաշինյան
👍155👎85
🟨 Թուրքիան և՛ նախագահի, և՛ ԱԳ նախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։

▫️Հայաստանը և Ադրբեջանը հիմա աշխատում են երկկողմ ֆորմատով, բայց նաև ուզում ենք, որ մեր միջազգային գործընկերները տեղյակ լինեն՝ ինչ է կատարվում խաղաղության գործընթացում։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍169👎57
🟨 🟩 Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բանակցությունների ավարտի հայտարարությունը։

▫️Այժմ խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։

Էմանուել Մակրոն
👍247👎62
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Պուտինն իրականում պատրաստվում է հրաժարվել հրադադարից։ Նա, իհարկե, վախենում է այդ մասին ուղիղ ասել նախագահ Թրամփին։

▫️Նա ցանկանում է շարունակել այս պատերազմը, սպանել ուկրաինացիներին։

Վոլոդիմիր Զելենսկի
👎131👍69
🟨 Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 3-5 աստիճանով։

Եղանակը Երևանում մարտի 14-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +14 +16
🌘 Գիշեր +6 +7

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍55👎4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։

▫️ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքեր։

▫️ Իրականացրեցինք բացազատում՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։ Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։

Տիգրան Ավինյան
👍121👎36
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ի Դենվեր քաղաքի օդանավակայանում ինքնաթիռ է բռնկվել:

▫️Հնարավոր զոհերի կամ միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում:
👎79
🟨 Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Իրանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍129👎33
🟨 Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ փոխզիջումները հնարավոր դարձրին այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք գնում էինք երկու երկրների հետ միասին։

▫️Ես երկու կողմերին կոչ եմ անում ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Գերմանիայի ԱԳ նախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎184👍60
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին:

Արարատ Միրզոյան
👍195👎26
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են ՀՀ-ի ինքնիշխանության և օրենսդրության ներքո:

Արարատ Միրզոյան
👍228👎24
🟨 Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը 2 երկրներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են։

Արարատ Միրզոյան
👍184👎23