Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Թեհրանում ՄԹ դեսպան Հյուգո Շորթերը կանչվել է ԱԳՆ։ Նրան հանձնվել է բողոքի նոտա։

▫️Սա ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Իրանի հասցեին հնչող բազմակի մեղադրանքների պատասխանն է, թե փորձում ենք միջամտել ՄԹ ներքին գործերին։

Իրանի ԱԳՆ
👍66👎8
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։

▫️Հայտնաբերվել են խախտումներ, տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍92👎21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Հավատում եմ Պուտինի՝ խաղաղության հասնելու մտադրությանը։ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի։

▫️Եթե ​​Ուկրաինան չի ցանկանում կարգավորել իրավիճակը, մենք կհեռանանք։ Ես դա անում եմ մարդկանց կյանքը փրկելու համար։

Դոնալդ Թրամփ
👎183👍53
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կիևին Վաշինգտոնի շարունակական աջակցությունը կախված կլինի խաղաղ բանակցությունների հարցում Ուկրաինայի դիրքորոշումից։

▫️ Եվրոպական երկրները գաղափար անգամ չունեն, թե ինչպես ավարտել Ուկրաինայի կոնֆլիկտը։

Դոնալդ Թրամփ
👎156👍35
🟨 Իրանի հետ ստեղծվել է իրավիճակ, երբ շատ շուտով ինչ-որ բան կկատարվի, շատ շուտով։ Կլսեք այդ մասին։

▫️Հուսով եմ՝ դա կլինի համաձայնագիր, բայց մյուս տարբերակը նույնպես կլուծի խնդիրը։

Դոնալդ Թրամփ
👍64👎27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ-ն և Ուկրաինան պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։

▫️Պետքարտուղար Ռուբիոն, ես և ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում։

Թրամփի խորհրդական Մայք Ուոլթս
👍77👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ամեն օր ռուսական նոր հարվածները և իրականությունն ապացուցում են, որ ՌԴ-ին պետք է խաղաղություն պարտադրել։

▫️Այսօր ՌԴ-ն հարվածել է մեր էներգահամակարգին և քաղաքացիական օբյեկտներին։ Դա արել է այնքան սովորական, ստոր և ցինիկ ձևով, ասես Ուկրաինայի և աշխարհի կողմից այս պատերազմը դադարեցնելու փորձեր ընդհանրապես չեն արվել:

Վոլոդիմիր Զելենսկին
👍176👎42
🟨 Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ:

Եղանակը Երևանում մարտի 8-ին՝

🌖 Ցերեկ +15 +17
🌗 Երեկո +9 +11
🌘 Գիշեր +1 +3

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍39
🟨 Կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է: Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է:

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը «Կանանց միջազգային օրվա» առթիվ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍141👎85
🟥 Այսօր, ժամը 09:27-ին, 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում՝ Վանաձոր քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք։
👎120👍8
Radar Armenia
🟥 Այսօր, ժամը 09:27-ին, 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում՝ Վանաձոր քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք։
🟧 Մարտի 8-ին՝ ժամը 09:26-ին, գրանցվել է երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով:

▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

▫️Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👎114👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👍66👎5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Այսօր Կանանց միջազգային օրն է։

▫️Տեսանյութում ներկայացված են Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցներում աշխատող կանայք։

Երևանի քաղաքապետարան
👍91👎16
🟨 Սիրելի՛ կանայք, սիրելի՛ աղջիկներ,

▫️Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ նաև օր, որը հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ ու ազատություն ընտրելու իրենց ուղին։

▫️Ցանկանում եմ, որ այս օրը լինի ուրախ, լի ուշադրությամբ ու ջերմությամբ։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները՝ հարգված, իսկ օրերը՝ լեցուն հաջողություններով։

▫️Շնորհավոր ձեր տոնը։

Տիգրան Ավինյան
👍137👎73
🟨 ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը, եթե եթե Մոսկվան համաձայնի վերջ տալ ուկրաինական պատերազմին։

Reuters

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎81👍22
🟨 Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։

▫️Ձեր՝ օրեցօր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման և հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է մեզ՝ տղամարդկանց համար։

▫️Մեր իշխանությունը հաստատակամ է շարունակել աշխատել հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա իրացնել իր ամբողջ ներուժը՝ առանց խոչընդոտների և սահմանափակումների։
Խոնարհումս և հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին:

Ալեն Սիմոնյան
👎144👍111
Radar Armenia
🟧 Մարտի 8-ին՝ ժամը 09:26-ին, գրանցվել է երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով: ▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ▫️Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝…
🟧 Մարտի 8-ին` տեղական ժամանակով ժամը 10:31-ին Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում) է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👎88👍8
🟨 Դատական ​​գործընթացի դեմ անհարկի քարոզչության փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ ապահովելու կայուն խաղաղությունը տարածաշրջանում։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎189
🟨 ԱՄՆ կառավարությունը ներկայումս տիրապետում է մոտ 17.7 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 198.109 բիթքոինի՝ քրեական գործերով առգրավումների և բռնագանձումների արդյունքում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎11
Radar Armenia
🟧 Մարտի 8-ին՝ ժամը 09:26-ին, գրանցվել է երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով: ▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ▫️Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝…
🟨 Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր են տեղի ունենալ թույլ և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում բնակչության կողմից։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան
👍41👎11