Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի դպրոցի 3-րդ հարկից երեխա է ընկել։

▫️Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն:

ՆԳՆ/ ©️Radar Armenia
👎118👍2
🟨 Վարչապետի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից:
👎265👍12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին:
👍177👎47
🟨 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:

▫️Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍87👎14
Radar Armenia
🟨 Վարչապետի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից:
🟨 Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով ՀՀ-ում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։

Եղիշե Կիրակոսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎116👍29
🟨 ԵՄ-ի համար գնալով ավելի դժվար է դառնում որոշումների կայացումը՝ Հունգարիայի կողմից Ուկրաինային օգնության վերաբերյալ որոշումների ընդունման խոչընդոտների պատճառով։

▫️Ահա թե ինչու մենք ունենք մեծամասնության կոալիցիա կազմելու նոր նախաձեռնություն:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլաս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍223👎16
Radar Armenia
🟨 Նախաձեռնելու եմ եվրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի հովանոցը ողջ ԵՄ-ի վրա տարածելու հարցով։ ▫️Ինչ համաձայնության էլ գանք, վերջնական որոշումը կպատկանի Ֆրանսիայի նախագահին` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին։…
🟨 Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Նա Պուտինին զանգահարելու փոխարեն նախընտրեց հրապարակային հռետորաբանությունը։

▫️Նրա հայտարարությունները սպառնալիք են ՌԴ համար, Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին։

Մարիա Զախարովա
👎209👍23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։

▫️Մեզ պետք չէ այն, ինչ ուրիշինն է, բայց մենք չենք հրաժարվի այն ամենից, ինչ մերն է։

Վլադիմիր Պուտին
👎206👍34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է վերագործարկեն հարաբերությունները՝ հակամարտությունն ավարտելու համար։

▫️Մեկուսացումը և ռուսների հետ փոխգործակցության բացակայությունը կենսունակ ռազմավարություն չեն։

ԱՄՆ նախագահի՝ ՌԴ և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Կիտ Քելոգ
👎131👍22
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։
👎199👍75
🟨 Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը կախված է յուրաքանչյուրիս գործողություններից։

▫️Բոլորը պետք է երաշխավորեն, որ Ռուսաստանը՝ այս պատերազմի միակ մեղավորը, գիտակցի այն դադարեցնելու անհրաժեշտությունը։

Վոլոդոմիր Զելենսկի
👍159👎34
🟨 Ի պատասխան «Հետքում» հրապարակված «Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին» վերնագրով հոդվածի՝ հայտնում եմ հետևյալը։

▫️Հոդվածում նշված «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերը հանրահայտ ամերիկյան Orbis Operations ընկերությունն է։ Ամերիկյան կողմը ձեռք է բերել իր մասնաբաժինը՝ ներդնելով 5.8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնոլոգիա։

▫️2023թ. վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էին 12 բարձրակարգ մասնագետ, ովքեր անցնում էին մասնագիտական պատրաստություն կիբերանվտանգության ոլորտում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։

▫️Ընկերությունը հաստատել էր համագործակցություն մի շարք բանկերի, նախարարությունների և պետական այլ կառույցների հետ՝ նրանց կիբերանվտանգությունը բարձրացնելու նպատակով։

▫️Տեղեկությունն այն մասին, թե ընկերությունը հաշվետվություն չի տրամադրել, չի համապատասխանում իրականությանը։

▫️Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ներկայումս ընկերությունում աշխատում է միայն մեկ անձ, ապա այս հարցի պարզաբանումը պետք է տրամադրեն այն պաշտոնյաները, ովքեր ստանձնեցին այդ պատասխանատվությունը՝ փոփոխություններ կատարելով ԱՆԻՖ-ի հիմնադիր կազմում։

▫️Ինչ վերաբերում է ընկերության տնօրենի անձնական կապերին, նշեմ, որ նա նախկինում աշխատել է «Ֆլայ Արնա» ընկերությունում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ, որի կառավարումը իրականացվում էր արաբական «Էյր Արաբիա» ավիաընկերության գործընկերների կողմից։

▫️Հիշեցնեմ, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, ներդրել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամ, ձեռք բերելով ընկերության 49% բաժնեմասը։

▫️Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի խառնվել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
👎147👍50
🟨 Մեր տարածաշրջանում առկա է առաջնորդության համար գլոբալ պայքար։

▫️Մենք չենք կարող իրադարձություններին հետևել տրիբունայից։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։

Ռեջեփ Էրդողան
👎158
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բրյուսելում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։
👍176👎38
🟨 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն մարտի 11-ին՝ Սաուդյան Արաբիայում:

▫️ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը կհանդիպեն Ուկրաինական պատվիրակության, այդ թվում՝ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։

Fox News
👍96👎7
🟨 Մեքսիկան մինչև ապրիլի 2-ը մաքսատուրքեր չի վճարի ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա առևտրի համաձայնագրով նախատեսված ապրանքների համար։

▫️Ես դա արեցի Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հանդեպ հարգանքից դրդված։

Դոնալդ Թրամփ
👎87👍18
🟨 Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա:

Եղանակը Երևանում մարտի 7-ին՝

🌖 Ցերեկ +14 +16
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր -1 +1

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍58👎2