Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ձնամաքրման աշխատանքները 4 օրերի ընթացքում իրականացվելու են շուրջօրյա, մեր ամբողջ տեխնիկան դրված է գործի։

▫️Առավոտյան ժամը 06։00-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատելու են մայթերի մաքրման վրա։

Տիգրան Ավինյան
👎138👍88
🟨 Տնտեսվարողներին հորդորում եմ օրվա ընթացքում իրենց գրասենյակների դիմացի հատվածում մայթերը մաքրեն, մասնակցեն ձնամաքրման աշխատանքներին։

▫️Վարչական շրջանների ղեկավարների հետ ակտիվ կապի մեջ եմ, կա լավ համագործակցություն։

Տիգրան Ավինյան
👎140👍95
🟨 Այսօր ունեցել ենք մոտավոր մեկ ամսվա տեղումների ծավալը 10 ժամում։

▫️Այս պահին Գայի պողոտան անցանալի է, խնդիրներ պարբերաբար առաջանում են, բայց այս պահին ճանապարհն անցանելի է։

Տիգրան Ավինյան
👎139👍64
🟥 🟨 🟥 Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
👍249👎19
🟨 Ժամը 23։30֊ի դրությամբ՝ Հանրապետության ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
👎80👍68
🟥 Վաղը մանկապարտեզներն աշխատելու են, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի։

Տիգրան Ավինյան
👎121👍97
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ավանում ենք, որտեղ ևս իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։

▫️Հիմնական խնդիրն առաջանում է, երբ Երևանի քաղաքապետարանի տեխնիկան հաճախ խցանումների պատճառով չի կարողանում մոտենալ նախատեսված վայրեր։

Տիգրան Ավինյան
👎201👍91
🟨 Բոլոր այն գործատուները, ովքեր հնարավորություն ունեն վաղն աշխատանքը կազմակերպել հեռավար կերպով, խնդրում ենք այդպես էլ անել։

▫️Վաղն սպասվում է ամենաառատ ձյան տեղումներով օր։ Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շարունակելու է աշխատել 24-ժամյա ռեժիմով։

Տիգրան Ավինյան
👍150👎65
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Գտնվում ենք Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ունեցել ենք ամենամեծ խնդիրները։ Կոմիտասի պողոտան արդեն իսկ ամբողջովին անցանելի է։

▫️Երևանում ձյունն անսպասելի չէր, այս ծավալները սպասելի էին, և մենք 24-ժամյա ռեժիմով աշխատում ենք։ Վաղը մեզ ավելի ծանր և դժվար օր է սպասվում։

Տիգրան Ավինյան
👎195👍85
Radar Armenia
🟨 Գտնվում ենք Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ունեցել ենք ամենամեծ խնդիրները։ Կոմիտասի պողոտան արդեն իսկ ամբողջովին անցանելի է։ ▫️Երևանում ձյունն անսպասելի չէր, այս ծավալները սպասելի էին, և մենք 24-ժամյա ռեժիմով աշխատում ենք։ Վաղը մեզ ավելի ծանր և դժվար…
🟨 🟧 Իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ «Երևան ավտոբուսի» տրոլեյբուսների և ավտոբուսների անվադողերն ամառային են։

▫️Թե՛ տրոլեյբուսների, թե՛ ավտոբուսների անվադողերը կա՛մ ձմեռային են, կա՛մ համասեզոնային, բայց դա չի նշանակում, թե առատ ձյան տեղումների դեպքում հանրային տրանսպորտը խնդիրներ չի ունենում։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, քանի որ աշխատում ենք մեր ամբողջ ռեսուրսով։

Տիգրան Ավինյան
👎168👍107
🟨 Փետրվարի 21-ին ԵՊԲՀ դասապրոցեսը և քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:

▫️Փետրվարի 21-ի քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան
👍148👎11
Radar Armenia
🟨 Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։ ©️ shamshyan•com ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։

▫️Կոպիրկինը և վարորդն ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։

ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
👍130👎42
🟨 Սպասվում է ինտենսիվ ձյուն, բուք․ օդի ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում փետրվարի 21-ին՝

🌖 Ցերեկ -2 -4
🌗 Երեկո -5 -7
🌘 Գիշեր -6 -8

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎35👍13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվել են:

▫️Իրականացվում են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ։
👍49👎19
🟨 Լանջիկ-Ախուրյան, Ալագյազից մինչև Ծիլքար, Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
▫️Աշոցքի, Ամասիայի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածում, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
▫️Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
👍40👎12
🟨 🟥 Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։
👍88👎12
🟨 Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։

Երևանի մետրոպոլիտեն
👍128👎3
🟨 Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։

▫️Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։

ՆԳՆ
👎132
🟨 Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։

ՀՀ ՊՆ
👍114👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Առատ ձյան պատճառով Ստամբուլի օդանավակայանում չվերթները չեղարկվել են:
👍84👎5
🟨 Լիահույս ենք, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները:

▫️Մենք ձգտում ենք դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից և պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ:

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍149👎67