Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Երևանի քաղաքապետարանի կոմունալ բոլոր ծառայությունները ողջ ներուժով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքներում։

▫️Միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու որոշմամբ նրանք պարտավոր են մաքրել և բարեկարգել իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները, իսկ համատիրությունները՝ ապահովել շենքերի մուտքերի հարակից տարածքների մաքրությունը։

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍92👎12
Radar Armenia
🟨 ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են: ՀՀ ՊՆ
🟨 Պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:

▫️Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին:

ՀՀ ՊՆ
👍81👎6
🟨 Օրեր առաջ ավտոբուսում միջադեպ էր տեղի ունեցել, երբ վարորդը տարեց մարդուն մի փոքր կոշտ ձևով դուրս էր հրավիրել, քանի որ նա երթևեկում էր առանց վճարի։

▫️Հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրեցինք տարեկան անվճար փաթեթ, որով նա կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից և տրոլեյբուսից։

▫️Վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար։

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան
👍178👎42
🟨 Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը:

▫️Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ իրեն պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994թ. ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎228👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Գիրք նվիրելու օրը գրքեր գնեցի և նվիրեցի:

Նիկոլ Փաշինյան
👎165👍143
🟨 2026թ. հունվարի 1–ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային համակարգով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍105👎34
🟨 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎201👍6
🟨 Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

▫️Նա «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎82👍54
🟨 Ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով դիմելու եմ ժողովրդին։

Նիկոլ Փաշինյան
👎367👍121
🟨 Մոսկվայի «Լոկոմոտիվը» շարունակում է բանակցել իսպանական «Սեվիլիայի» հետ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի տեղափոխության շուրջ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍110👎13
Radar Armenia
🟨 Ուկրաինային ընտրություններ են պետք, եթե նա ցանկանում է տեղ ունենալ բանակցությունների սեղանի շուրջ: ▫️Նույնիսկ Զելենսկին չգիտի, թե որտեղ է ԱՄՆ-ի տրամադրած գումարների կեսը: Դոնալդ Թրամփ
🟨 Պատերազմն Ուկրաինայի համար արժեցել է 320 մլրդ դոլար, որից 120 մլրդ դոլարը վճարել են ուկրաինացիները, 200 մլրդ-ը՝ ԱՄՆ-ն և Եվրոպան:

▫️ԱՄՆ-ը մեզ շուրջ 67 մլրդ դոլարի զենք և 31 մլրդ դոլար է տվել: Դա հաստատ չի արժեցել 500 մլրդ դոլար, դա լուրջ խոսակցություն չէ:

Վոլոդիմիր Զելենսկի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍190👎27
🟨 Կրիպտոարժույթի շուկայից թարմ տվյալներ.

▫️ Bitcoin - 96235 $
▫️ FTN - 3,94 $
▫️ Ethereum - 2713 $
👍29👎1
🟨 Ե՞րբ են եվրոպացիները դադարելու ահաբեկվել Թրամփից և օգնելու նրան՝ կանգնեցնել պատերազմը։

▫️ԱՄՆ-ն կարող է տեսնել, որ ռուսական 300 մլրդ դոլարի սառեցված ակտիվները, որոնք գտնվում են Բելգիայում ու կանխիկի տեսքով են, փոխանցվում են Ուկրաինային ու կոմպենսացնում ԱՄՆ-ի ծախսերը։

ՄԹ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոն
👍120👎22
🟨 Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

▫️Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
👍38👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Պուտինը դրական է գնահատել Էր-Ռիադի բանակցությունների արդյունքները:

▫️Ռուսաստանն առաջին քայլն է արել ԱՄՆ-ի հետ փոխադարձ հետաքրքրություն ունեցող աշխատանքները վերսկսելու համար:
👎138👍35
Radar Armenia
🟨 Ես կարող եմ Պուտինի հետ հանդիպել մինչև այս ամսվա վերջ: Դոնալդ Թրամփ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պուտինը հայտարարել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ, բայց դրա համար նախապատրաստություն է պետք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎117👍27
🟨 Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ սուրճի սեղանի շուրջ հանդիպումը բավարար չէ:

▫️ Ռուսաստանը չի հրաժարվել եվրոպացիների և Ուկրաինայի հետ շփումներից, հենց նրանք են դադարեցրել կամ արգելել շփումները:

Վլադիմիր Պուտին
👎132👍44
🟨 Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ձևակերպված և ամբողջականացված չէ մի փաստաթղթի մեջ։

▫️Այս ուղերձի առանցքային նպատակն է ներկայացնել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը՝ 14 դրույթից բաղկացած, որն այս ընթացքում մշակել ենք։

Նիկոլ Փաշինյան
👎367👍105
🟨 Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։

▫️Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ։

Նիկոլ Փաշինյան
👎423👍108
🟨 Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է։

▫️Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է։ Պետք է հարաբերություններն այնպես կառուցել, որ խաղաղությունը դառնա բնավորություն, ապրելակերպ։

Նիկոլ Փաշինյան
👎272👍120
🟨 🟧 Միջին հաջողության հասած կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր։ Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը անհետացել է։

▫️Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն Ուկրաինայում շատ ցածր է: Նրան հաջողվել է միայն Բայդենի զգացմունքների հետ ջութակի լարերի պես խաղալ։ Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին պետք է արագ գործի, այլապես նրա երկրից ոչինչ չի մնա։ Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի վատ է աշխատել, նրա երկիրն ավերված է։

Դոնալդ Թրամփ
5👎281👍143