Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ռուսաստանն ու Չինաստանը գլխավոր սպառնալիքները չեն Եվրոպայի համար, վտանգը հենց նրա ներսում է՝ նահանջը կարևորագույն արժեքներից:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
1👍89👎34
🟨 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում:

ՀՀ ԱԳՆ
👍96👎36
Radar Armenia
🟨 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի…
🟨 Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր  աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը:

▫️Պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍86👎29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Եթե ԱՄՆ ժողովրդավարությունը 10 տարի դիմացել է Գրետա Թունբերգի քննադատությանը, Եվրոպան կարող է մի քանի ամիս դիմանալ Իլոն Մասկի քննադատություններին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս
👍103👎44
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մյունխենում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի որ Թրամփն այստեղ չէ, և մենք հիշում ենք, թե ինչ է ստորագրվել այստեղ. ես դա չեմ կրկնի:

▫️Պուտինի հետ զրույց ենք ունեցել ամբողջական հրադադարի և գերիների փոխանակման մասին, բայց նա ստախոս է։

Վոլոդիմիր Զելենսկի
👍215👎24
Radar Armenia
🟨 Մյունխենում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի որ Թրամփն այստեղ չէ, և մենք հիշում ենք, թե ինչ է ստորագրվել այստեղ. ես դա չեմ կրկնի: ▫️Պուտինի հետ զրույց ենք ունեցել ամբողջական հրադադարի և գերիների փոխանակման մասին, բայց նա ստախոս է։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Մեզ միջնորդ պետք չէ, մեզ պետք է, որ ԱՄՆ-ն մեր կողքին լինի։ Ոչ մի խոսակցություն Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի. սա սկզբունքային դիրքորոշում է։

▫️Չեմ ուզում պատմության մեջ լինել այն մարդը, ով օգնեց Պուտինին օկուպացնել իմ երկիրը։

Վոլոդիմիր Զելենսկի
👍225👎18
🟨 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍176👎47
Radar Armenia
🟨 Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում դեռևս 2023 թ. սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
🟨 Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պնդումները, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով փոխհատուցման իր անհեթեթ պահանջը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
👍175👎1
🟨 Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

▫️ Քննարկվել են Սիրիայում, Գազայում տեղի ունեցող իրադարձությունները և ռուս-ուկրաինական պատերազմը։
👎77👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Չինաստանի համար եվրոպացիները գործընկերներ են, ոչ թե մրցակիցներ, և սա շատ կարևոր քաղաքականություն է մեր բազմաբևեռ աշխարհում։

▫️Պատրաստ ենք կայուն հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, բայց եթե Վաշինգտոնը ճնշի Պեկինին, ապա այլ ելք չի մնա, քան նույնկերպ գործելը։

Չինաստանի ԱԳ նախարար
👍131👎6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎8
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ի նպատակն Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելն է։

▫️Իրավիճակը կարգավորելու համար շփումները կարևոր են: Մենք ցանկանում ենք տեսնել պատերազմի ավարտը։

ԱՄՆ փոխնախագահը՝ Զելենսկու հետ հանդիպմանը
👍109👎4
🟨 Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123․293 տոմսային փաթեթ։

▫️Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20․889։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
👍94👎48
🟨 ԱՄՆ Դաշնային դատարանը չեղարկել է կառավարության կողմից տրվող արտաքին օգնությունը սառեցնելու մասին Թրամփի վարչակազմի որոշումը։

▫️Դատավորը կարգարդրել է որոշումն ի կատար ածել մինչև երեքշաբթի՝ վերականգնելով ԱՄՆ արտաքին ֆինանսական օգնության տրամադրումը։
👍201👎21
🟨 Սպասվում է ձյուն։

Եղանակը Երևանում փետրվարի 15-ին՝

🌖 Ցերեկ +5 +7
🌗 Երեկո -1 +1
🌘 Գիշեր -2 -4

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍30👎4
🟨 Փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

▫️Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։

Ճանապարհային դեպարտամենտ
👎41👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվում:
👎44👍12
🟨 Վլադիմիր Պուտինը հավաքում է քաղաքական գործիչների «ծանր քաշայինների» թիմ՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար։

Bloomberg

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎102👍31
🟨 Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։

Երևանի քաղաքապետարան
👎63👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ գործարքի շրջանակներում 3 պատանդի է փոխանցել Կարմիր խաչին։
👍73👎2
Radar Armenia
🟨 Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։ Երևանի քաղաքապետարան
🟨 Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարի սպասարկումը վերականգնված է։

Երևանի քաղաքապետարան
👍50👎8